Մոխրենես
Բնակավայր | |
---|---|
Մոխրենես | |
![]() | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Հադրութ |
ԲԾՄ | 1026 մեթր |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Մոխրենես, գիւղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Հադրութի մէջ: Կը գտնուի հանրապետութեան հարաւային հատուածին մէջ, կեդրոնէն 28 քմ հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտէն՝ 61 քմ հեռաւորութեան վրայ։ Համայնքը լեռնային է, ունի 1117,48 հա տարածք, որմէ 347,75 հա-ն գիւղատնտեսական տարածք է, իսկ 743,58 հա-ն՝ անտառային հողեր։
Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մոխրենես համայնքը ունի 180 բնակիչ։ Բնակչութիւնը գլխաւորաբար կը զբաղի գիւղատնտեսութեամբ՝ անասնապահութեամբ եւ հողագործութեամբ։
Պատմամշակութային յուշարձաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Համայնքին պատմամշակութային յուշարձաններն են՝ Ս. Սարգիս եկեղեցին (1840), գերեզմանոց (ԺԸ.-ԺԹ.դարեր), խաչքար (Ժ.-ԺԱ. դարեր), «Օխտը դռնի վանք» եկեղեցին (Ե.-Զ. դարեր), ինչպէս նաեւ 21 յուշարձան։
Մոխրենեսի Օխտը դռնի վանքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կը գտնուի գիւղէն 3,5 քմ հիւսիս արեւմուտք, Եուղուսէն լերան անտառապատ լանջին: Վանքին եկեղեցին կառուցուած է Ե.-Զ. դարերուն, կոպտատաշ պազալթ քարով: Ունի քառախորան, չորս անկիւնները երեք քառորդ խորշերով կեդրոնագմբէթ յօրինուածք մը (գմբէթը քանդուած է), որ «Հռիփսիմէատիպ» եկեղեցիներու հնագոյն օրինակ է: Խորանները եւ խորշերը արտաքուստ բոլորաձեւ են, ներքուստ՝ շեշտուած պայտաձեւ, ինչպէս եւ գմթէթարդները: Եկեղեցւոյ հիւսիս արեւմտեան կողմը միանաւ թաղածածկ մատրան աւերակներն են: Պահպանուած են խորանը, պատերուն ստորին շարքերը եւ հիւսիսային մուտքը՝ վաղ միջնադարեան ճարտարապետութեան բնորոշ յենամահիկներով: Վանքին գերեզմանոցին մէջ գտնուող հնագոյն խաչքարը 997-էն է, իսկ եկեղեցւոյ հարաւ արեւմտեան կողմը կանգուն է միաբան Կանտիլիի խաչքարը՝ 1044-էն[1] :
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Յակոբ Ղահրամանեան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային միաւորների սոցեալ-տնտեսական բնութագրերի, Երեւան, Ճարտարագէտ, 2015:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- World Gazetteer - World-Gazetteer.com(անգլերէն)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլերէն)(ռուս.)