Միսաք Փաշապեզեան
Արտաքին տեսք
Ծնած է | 1881 |
---|---|
Ծննդավայր | Սիս, Գոզանի գաւառ, Ատանայի նահանգ |
Մահացած է | 1914 |
Մահուան վայր | Սիս |
Կրթութիւն | Սեն Ժոզեֆ ֆրանսական համալսարան |
Մասնագիտութիւն | դեղագործ |
Ծնողներ | Կարապետ (կամ Թորոս) Փաշապեզեան |
Միսաք Փաշապեզեան Կարապետի (կամ Թորոսի, 1881, Սիս, Գոզանի գաւառ, Ատանայի նահանգ - 1914, Սիս), հայ դեղագործ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1881 թուականին Ատանայի նահանգի, Գոզանի գաւառի՝ Սիս քաղաքին մէջ։ Աւագ եղբօր՝ Յարութիւնին օգնութեամբ, գնացած է Պէյրութ եւ ուսանած՝ Սեն Ժոզեֆ ֆրանսական համալսարանի բժշկական բաժինի դեղագործական ճիւղը։ 1908 թուականին աւարտած է ուսումը եւ վերադարձած՝ Սիս։ Հայրենի քաղաքին մէջ շուտով բարեհոգի եւ խղճմիտ դեղագործի համբաւ ձեռք ձգած է։
1914 թուականին, թուրքերու պնդումով, զերծ մնացած է տեղահանութենէ։ Հիւանդացած է տիֆով։ Սիսի պետական բժիշկ թուրք Ալին չարամիտօրէն զինք սխալ բուժում կատարած է, որուն հետեւանքով Միսաք մահացած է 33 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։