Միհրան Թապագեան
Արտաքին տեսք
| Միհրան Թապագեան | |
|---|---|
| Ծնած է | 1878 |
| Մահացած է | 1915 |
| Մահուան վայր | Ատապազար, Թուրքիա |
| Մասնագիտութիւն | ուսուցիչ և գրագէտ |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Միհրան Թապագեան (1878 - 1915, Ատապազար, Թուրքիա, Մեծ Եղեռնի զոհ), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ։
Նախնական կրթութիւնը կը ստանայ ծննդավայրին մէջ, ապա կը փոխադրուի Արմաշ, ուր մուտք կը գործէ ուսուցչական ասպարէզ։ Պաշտօնավարած է Դպրեվանքի, Օրթաքէօյի, Պալաթի եւ այլ վարժարաններու մէջ։ Աշխատակցած է պոլսահայ բազմաթիւ թերթերու։
Երկերն են՝ «Հանդէս հայ եւ ընդհանուր գրականութեան», «Գանձ ոսկեղէն դպրութեան», «Ատանայի ծննդեան ծառը», «Հայոց գիրերու գիւտը»։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թէոդիկ, Յուշարձան ապրիլ տասնմէկ, Կ․ Պոլիս, 1919, «Արզուման» հրատարակչատուն: Archived 2020-07-04 at the Wayback Machine.