Միլոշ Զեման
Միլոշ Զեման չեխ․՝ Miloš Zeman | |
---|---|
| |
Ծնած է | 28 Սեպտեմբեր 1944 |
Ծննդավայր | Քոլին |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Country data Չեխիա Չեխիա |
Մայրենի լեզու | Չեխերէն |
Կրօնք | Աթէիզմ |
Ուսումնավայր | Բարձրագոյն տնտեսական դպրոց՝ Փրակ |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, տնտեսագէտ |
Աշխատավայր | Tatra? |
Վարած պաշտօններ | Չեխիոյ նախագահ |
Կուսակցութիւն | Քաղաքացիական ֆորում?, Քաղաքացիական շարժում?, Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն,, Քաղաքացիական Իրաւունքներու Կուսակցութիւն եւ Չեքոսլովաքիոյ Կոմունիստական Կուսակցութիւն |
Ամուսին | Իվանա Զեմանովա?[1] |
Երեխաներ | Քաթերժինա Զեմանովա եւ Տէյվիտ Զեման |
Կայքէջ | zemanmilos.cz(չեխ.) |
Ստորագրութիւն![]() |
Միլոշ Զեման (չեխ․՝ Miloš Zeman, 28 Սեպտեմբեր 1944), Չեխիոյ երրորդ եւ ներկայի նախագահն է։ Նախագահի պաշտօնը ստանձնած է 8 Մարտ 2013-ին։ 1998-էն մինչեւ 2002 եղած է նաեւ Չեխիոյ վարչապետը ։
Զեման՝ Չեխիոյ նախագահ ընտրուած է Յունուար 2013-ին։ Ան Չեխիոյ պատմութեան առաջին նախագահն է, որ ուղղակի ժողովուրդին կողմէն ընտրուած է: Նախորդ նախագահները՝ Վացլաւ Հաւել (Václav Havel) եւ Վացլաւ Քլաուս (Václav Klaus) Չեխիոյ խորհրդարանին կողմէ ընտրուած էին։ 27 Յունուար 2018-ին ան վերընտրուած է [2]:
Վաղ տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Զեման Քոլին ծնած է 28 Սեպտեմբեր 1944-ին: Անոր ծնողքը ամուսնալուծուած է, երբ ան երկու տարեկան էր։ Զեման ապրած է իր ուսուցչուհի մօր հետ: Ուսանած է Քոլինի բարձրագոյն դպրոցին մէջ, որմէ ետք 1965-ին ուսումը շարունակած է Փրակի Տնտեսագիտական համալսարանէն ներս, զոր աւարտած է 1969-ին[3]:
1968-ին «Փրակի գարունին» ան դարձած է Չեխոսլովաքիոյ համայնավարական կուսակցութեան անդամ, սակայն զինք վտարած են կուսակցութենէն, քանի որ ան համաձայն չէր, որ Խորհրդային զօրքը մտնէր Չեխոսլովաքիա[4]:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ https://www.idnes.cz/onadnes/vztahy/ivana-a-milos-zemanovi-a-stribrna-svatba.A180802_105426_spolecnost_pet — 2018.
- ↑ «Czech President Zeman wins second term»։ BBC News (en-GB)։ 2018։ արտագրուած է՝ 2018-01-29
- ↑ «Miloš Zeman»։ novinky.cz։ արտագրուած է՝ 27 Յունուար 2013-ին
- ↑ Wirnitzer Jan (3 Յունուար 2013)։ «Neuděloval bych ani milosti, ani amnestie, napsal čtenářům Zeman»։ Mladá fronta DNES (Czech)։ արտագրուած է՝ 27 Յունուար 2013-ին