Jump to content

Մենք ենք, մեր սարերը (յուշարձան)

Մե՛նք ենք մեր սարերը, (Մամիկն ու Պապիկը) յուշարձան կոթող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ։

Յուշարձանին իսկական անուանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է («Մե՛նք ենք մեր լեռները»)։ Արձանը շատերուն յայտնի է իբրեւ «Պապիկ-տատիկ», (արեւմտահայերէն՝ Մամիկ եւ Պապիկ)։ Տեղադրուած է 1967-ին, կը գտնուի բլուրին գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Պաղտասարեանը, իսկ ճարտարապետը՝ Եուրի Յակոբեան։ Քանդակը պատրաստուած է կարմիր տուֆէ։ Անիկա կը խորհրդանշէ արցախեան հողին եւ ժողովուրդին արմատներուն միջեւ արիւնակցական կապը։ Յուշարձանը կը ներկայացնէ աւանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսիններ՝ ուս-ուսի, հպարտ ու անյողդողդ կեցուածքով ու սեւեռուն հայեացքով։ Կոթողը պատուանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքուած է, եւ անոնք այդ ճեղքէն բարձրացած, կանգնած են՝ ոտքերը ամուր դրած հայերու հողին մէջ[1]։

Աւելի քան 40 տարի առաջ իտալական Քարարա (Carrara) քաղաքին մէջ համաշխարհային ցուցահանդէս մը կը կազմակերպուի։ Նշանաւոր հեղինակներու արուեստի ստեղծագործութիւններու հետ միասին ցուցահանդէսին ընթացքին ներկայացուած էին վաստակաւոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, փրոֆ. Սարգիս Պաղտասարեանի աշխատանքները[2]։ Անոր ցուցադրած գործերէն մէկը հետագային աշխարհահռչակ կը դառնայ։ Այդ գործը «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակն է։

Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով կնքած է Բագրատ Ուլուպապեան։ Քանդակը Ստեփանակերտի մուտքին մօտակայքը իբրեւ յուշարձան ունենալու գաղափարը կեանքի կոչուած է այդ տարիներուն Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանեանի անմիջական մասնակցութեամբ[3]

Յուշակոթողին շինարարութեան եւ անոր տեղադրման դէմ եղած է Սովետական Ազրպէյճանի ղեկավարութիւնը։ Աւելին՝ բողոք բարձրացած է Ստեփանակերտ քաղաքի մերձակայքը այդ քանդակը տեղադրելու առթիւ։ Այնուամենայնիւ, անիկա կը տեղադրուի։ Յուշակոթողը նաեւ վէճի առիթ հանդիսացած է Եւրոտեսիլ 2009 երգի մրցոյթ էսդրատային երգի մրցոյթ-փառատօնի ատեն, քանի որ Հայաստանի մասնակիցին տեսահոլովակին մէջ նկարուած էր անիկա։

«Մե՛նք ենք մեր լեռները» յուշահամալիրը վերակառուցուած ու բարեկարգուած է գործարար Կարէն Աւագյումեանի կողմէ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած հայ բնակչության էթնիկ զտումներից[4] 10 օր հետո, 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի պաշտոնյաները Ստեփանակերտի բռնազավթման օրը՝ հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը[5]: Հետագայում մտահոգություններ հնչեցին, որ Ադրբեջանը կարող է քանդել հուշարձանը[6][7][8]։ Դրա փոխարեն Ադրբեջանի կառավարությունը կզավթեր հուշարձանը՝ պնդելով, որ «այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին և որ այն Ադրբեջանի կողմից բազմամշակութային և ազգային-կրոնական հուշարձանների նկատմամբ հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է», միաժամանակ պնդելով, որ հուշարձանը «հայաֆիկացված» է և որ այն միշտ եղել է ադրբեջանական խորհրդանիշ[9] ։

2024 թվականի նոյեմբերին լուսանկարներ և տեսանյութեր հրապարակվեցին Telegram սոցիալական մեդիայի կայքում՝ բացահայտելով վանդալիզմը հուշարձանի և՛ առջևի, և՛ հետևի մասում: Վնասի թվում էին Հայերի և Հայաստանի հասցեին ուղղված վիրավորական մեկնաբանությունները։ Հուշարձանի շրջակայքը նույնպես վնասվել է։ Ադրբեջանի կառավարությունը քննարկում է հուշարձանը քանդելու հարցը[10]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Մամիկն ու Պապիկը
  2. «Armenia: Land of Treasure, Yerevan, Yerevan (2023)»։ www.schoolandcollegelistings.com։ արտագրուած է՝ 2023-11-20
  3. Յուշակոթողը
  4. «Presidential consultant in Karabakh shares picture from Azerbaijan's Khankendi»։ 2023 թ. սեպտեմբերի 29։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023 թ․ սեպտեմբերի 30-ին։ արտագրուած է՝ 2025 թ. օգոստոսի 28
  5. «Armenians describe journey to safety after fall of their homeland»։ The Independent (անգլերեն)։ 2023 թ. սեպտեմբերի 29։ արտագրուած է՝ 2025 թ. օգոստոսի 28
  6. The Cultural Genocide Against Armenians։ TIME (անգլերեն)։ 2023 թ. հոկտեմբերի 12։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-10-12-ին։ արտագրուած է՝ 2025 թ. օգոստոսի 28
  7. Nayyar Rhea (2023 թ. հոկտեմբերի 10)։ «Symbolic Armenian Monument in Artsakh at Risk of Destruction»։ Hyperallergic (en-US)։ արտագրուած է՝ 2025 թ. օգոստոսի 28
  8. Rusia Redacción (2023 թ. սեպտեմբերի 27)։ «Artsakh: the end of history»։ Pressenza (en-US)։ արտագրուած է՝ 2025 թ. օգոստոսի 28
  9. «Azerbaijan starts process of appropriating Karabakh's 'We Are Our Mountains' monument»։ News.am։ արտագրուած է՝ 2025 թ. օգոստոսի 28
  10. «Vandalism of the ‘We Are Our Mountains’ Monument»։ Monumentwatch.org։ 2024 թ. նոյեմբերի 8։ արտագրուած է՝ 2025 թ. օգոստոսի 28