Ճաք Մա
Մա Իւն Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-zh-hans" does not exist։ | |
---|---|
Մա Իւն, 2008 | |
Ծնած է | 10 Սեպտեմբեր 1964 (50 տարեկան) |
Ծննդավայր | Հանչժոու |
Քաղաքացիութիւն | Չինացի |
Ուսումնավայր |
Հանչժոուի Մանկավարժական համալսարան |
Մասնագիտութիւն | Ձեռնարկատէր |
Վարած պաշտօններ | նախագահ և գործադիր տնօրեն?[1] եւ ուսուցիչ |
Կուսակցութիւն | Չինաստանի կոմունիստական կուսակցութիւն[2] |
Ամուսին | Չժան Ին? |
Երեխաներ | Մա Յուանկուն? եւ Մա Յուանբաո? |
Մա Իւն, (չին.՝ 马云), Ճեք Մա (10 Սեպտեմբեր, 1964, Հանչժոու, Չինաստան), չինացի գործարար, Alibaba Group ընկերութեան հիմնադիր եւ տնօրէններու խորհուրդի նախագահ։ Առաջին գործարարն է Չինաստանէն, որու նկարը յայտնուած է Ֆորպզ ամսագրի կողքին վրայ։[3] 2014 թուականի Նոյեմբեր ամսուայ տվեալներով Մայի կարողութիւնը կը գնահատուի 29.7 միլիոն տոլար՝ դարձնելով անոր Չինաստանի ամէնահարուստ մարդը։ Աշխարհի ամէնահարուստ մարդկանց ցանկին մէջ կը զբաղեցնէ 18-րդ հորիզոնականը։[4]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ման ծնած է Չինաստանի Չժեցզեան նահանգային Հանչժոու քաղաքին մէջ՝ երաժիշտներու ընտանիքին մէջ։ Փոքր հասակին որոշած է սորվիլ անգլերէն եւ պարբերաբար հեծանիւով կ'երթար մօտակայ հիւրանոց՝ որպէսզի մօտենայ օտարազգիներու հետ։ Լեզուի իմացութիւնն ալ ավելի բարելավելու համար Ման քաղաքին մէջ անվճար զբոսավար կ'աշխատէր զբոսաշրջիկներու համար։[5]
Երկու անգամ ձախողած է համալսարանի ընդունելութեան քննութիւնները։ 1988 թուականին աւարտած է Հանչժոուի Մանկավարժական հիմնարկը, ուր սորված է անգլերէն։[6] Ավելի ուշ սկսած է դասաւանդել այնտեղ՝ վաստակելով ամսական 12-15,000 տոլար։ 1990-ական թուականներու սկիզբին երկար ժամանակ կը փորձէր աշխատանքը տեղաւորվել, սակայն հետագային նշած է, որ չկրցաւ նույնիսկ դառնալ «Kentucky Fried Chicken ծաշարանի ցանցի տնօրէնի (manager) օգնականը»։[5]
Գործի Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1995 թուականին Ման ուղղեւորուեցաւ Սիեթլ՝ որպէս առեւտրական պատուիրակութեան թարգմանիչ։ ԱՄՆ-ի մէջ ընկերներէն մէկը Ճեքին ցոյց տուաւ, թէ ինչպէս կ'աշխատի համացանցը։ Սակայն Yahoo! որոնման համակարգով Չինաստանի մասին որեւէ տեղեկութիւն չգտնուեցաւ։ Ման, ով նախկին ժամանակնեորւն ընդհանրապէս գլուխ չէր հանէր համակարգիչը, որոշեց բանալ իր սեփական համացանցային ընկերութիւնը եւ կնոջ ու ընկերոջ օգնութեամբ հաւաքեց նախնական դրամ՝ 2000 տոլար։[7] Ընկերութիւնը, որ կը զբաղէր կայքերու ստեղծմամբ, Ման անուանեց «Չինական դեղին էջեր»։ Հետագային ան կը յիշում է․
Այն օրը, երբ միացանք համացանցին, ընկերներուս հրաւիրեցի իմ տունս։ Մենք 3 ժամ սպասեցինք մինչեւ կէս էջ բռնուեցաւ։ Սպասման մէջ մենք կը խմէինք, հեռուստացոյց կը դիտէինք եւ թղթախաղ կը խաղայինք։ Բայց ես շատ հպարտ էի։ Ես ապացուցեցի (հիւրերուս), որ համացանցը գոյութիւն ունի։[8] |
Նիւթապէս սուղ պայմաններու պատճառաւ ընկերութեան գրասենեակը տեղակայուած էր Մայի բնակարանին մէջ։ Երեք տարի անց ընկերութեան եկամուտը կը կազմէր արդէն 5մլն են (մօտ 800,000 տոլար)։
1998-1999 թուականներուն Ման կը գլխաւորէ Չինաստանի Էլեկտրոնային առեւտուրի միջազգային կենդոնը, որ կը հանդիսանար երկրի Արտաքին առեւտուրի եւ տնտեսական համագործակցութեան նախարարութեան բաժիններէն մէկը։ 1999 թուականին Ման որոշեց ձգել այդ աշխատանքը եւ 17 ընկերներու հետ միասին հիմնադրեց Alibaba Group ընկերութիւնը, որ նախատեսուած էր՝ որպէս փոքր եւ միջին ընկերութիւններու համար առեւտրային հարթակ։[9] Ընկերութեան հիմնադրման համար կը պահանջուէր 60,000 տոլար։ Անուանումը ընտրուեցաւ ցանկացած լեզուով դիւրին արտասանելու պատճառաւ, ինչպէս նաեւ գանձերու մասին յայտնի հեքիաթի հետ ընկերակցելու համար։[5]
- 1999 թուականի Հոկտեմբերէն 2000 թուականի Յունուարը Alibaba-ն շահեցաւ վենչուրային կապիտալի՝ 25 մլն տոլար ներդրում, սակայն ընկերութիւնը կը շարունակէր վնասով աշխատիլ։ Անյաջողութիւններու շարքն այն ժամանակ աւարտեցաւ, երբ ընկերութիւնը մշակեց համակարգ մը, որ Չինաստանի արտահանողներուն հնարաւորութիւն կու տար գնորդներ գտնել ԱՄՆ-ի մէջ։ 2002 թուականին ընկերութեան հասոյթը կազմեց 1 տոլար, որմէ ետք արագ չափաւորութեամբ աճեց։[5]
- 2003 թուականէն սկսեալ Ման հիմնադրեց Taobao (eBay-ի չինական տարբերակը), Alipay եւ Ali Mama ընկերութիւնները։ Taobao-ի գրանցած աննախադէպ յաջողութենէն (2006 թուականին eBay-ը ստիպուած էր փակել Չինաստանի մէջ գործող իր ենթաբաժինը՝ անեկամտաբերութեան պատճառաւ[10]) եւ անոր արժեթուղթերու գինի թռիչքէն ետք eBay-ը Մային առաջարկեց գնել անոնցմէ իր գործը, սակայն ետքը հրաժարեցաւ, քանի որ կը ցանկար պահպանել ընկերութեան նկատմամբ վերահսկողութիւնը։ Փոխարէն, Ման ստացաւ Yahoo-ի հիմնադրի՝ Ճերի Յանկի աջակցութիւնը, ով Alibaba-ի մէջ կատարեց 1 միլլիարտ տոլարի ներդրում։ 2012 թուականի Նոյեմբերին Alibaba-ի հասոյթը գերազանցեց 1 դրիլիոն յանը։[11]
- 2013 թուականին Ման հեռացաւ ընկերութեան նախագահի պաշտօնէն, սակայն մնաց տնօրէններու խորհուրդի նախագահը։[7]
- 2014 թուականի Սեպտեմբերին յայտարարուեցաւ այն մասին, որ Alibaba-ն կը պատրաստուի արժեթուղթերը դնել Նյու Յորքի Դրամագլխային Առեւտրումի մէջ։[12] Ընկերութեան պաշտօնական մամուլի հաղորդագրութեան մէջ կ'ըսուէր, որ այն կը ծրագրէ ընկերութիւն բերել 1 մլրտ տոլար, սակայն իրական ներդրումները զգալիօրէն գերազանցեցին ակնկալիքները․ Alibaba-ն ունեցաւ 25 մլրտ տոլարի ներդրում՝ դառնալով պատմութեան մէջ ամէնայաջողակ IPO-ն (անգլերէն՝ Initial Public Offering)։[13][14]
Հայացքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2009 թուականին անոր որոշմամբ Alibaba ընկերութիւններու խումբը վերանայեցաւ իր քաղաքականութիւնը եւ իր բոլոր առեւտրային հարթակներուն մէջ արգիլեց շնաձուկներու լողակներէն պատրաստուած իրերու վաճառքը։[15]
- 2010 թուականին Alibaba-ի նախագահի պաշտօնէն հեռանալէ ետք Ման դարձաւ Չինաստանի բնապահպանութեան խորհուրդի նախագահը։[16] Միեւնոյն ժամանակ Ման յայտարարեց, որ Alibaba-ն իր տարեկան եկամուտի 0.3 %-ը կը տրամադրէ շրջակայ միջավայրի զանազան հարցերը կարգաւորելու համար, մասնաւորապէս՝ ջուրի եւ օդի որակին ուղղուած միջոցառումներուն։[17]
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1980-ական թուականներու վերջերուն Ման ամուսնացաւ իր համադասարանցի Չժան Ինի հետ։ Ունին 2 զաւակ՝ տղայ եւ աղջիկ։[18]
Ձեռքբերումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Չինաստանի գլխաւոր հեռուստատեսութեան կողմէ ներառուած է «Տարուա Լավագոյն Գործ (Business) Առաջնորդներու» տասնեակին մէջ (2004)[19]
- Fortune ամսագիրի կողմէ ընդգրկուած է «Ասիայի 25 ամէնահզոր գործարարներու» ցանկին մէջ (2005)
- Businessweek-ը Մայը անուանեց «Տարուայ գործարար» (2007)[20]
- Barron’s-ներառեց անոր «Աշխարհի 30 ամէնալաւ գլխաւոր գործադիր տնօրէններու» ցանկին մէջ (2008)[21]
- Time ամսագիրը ընդգրկեց անոր «Աշխարհի 100 ամէնաազդեցիկ մարդկանց» ցուցակին վրայ(2009, 2014)[10]
- BusinessWeek ամսագիրը անոր ներառեց «Չինաստանի ամէնաազդեցիկ մարդկանց» ցուցակին վրայ (2009)[22]
- Forbes China-ն ընդգրկեց «Չինաստանի 10 ամէնահարգուած գործարարներու» ցուցակին վրայ (2009)
- Forbes Asia-էն ստացած է «Ասիայի մարդասիրական հերոս»-ի տիտղոսը՝ տարերային աղետներէն տուժածներուն օգնելու համար (2010)[23]
- Գիտութիւններու պատուաւոր տոքդոր (Հոնգ-քոնգի Գիտութիւններու եւ արհեստագիտութեան համալսարան, 2013)[24]
- Forbes-ը անոր ընդգրկած է «աշխարհի ամէնաազդեցիկ 30 մարդկանց» ցուցակին վրայ[25]
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Shiying Liu, Avery Martha (2009)։ alibaba: The Inside Story Behind Jack Ma and the Creation of the World's Biggest Online Marketplace։ HarperCollins։ ISBN 0-06-167219-X
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.smh.com.au/business/companies/party-for-60-000-jack-ma-s-rock-star-farewell-from-alibaba-20190911-p52q1d.html
- ↑ https://www.wsj.com/articles/its-official-chinas-e-commerce-king-is-a-communist-1543238782
- ↑ «Profile Jack Ma»։ "Forbes Magazine"
- ↑ «Ma Says Alibaba Shareholders Should Feel Love, Not No. 3»։ Bloomberg (Bloomberg)։ 10 November 2014։ արտագրուած է՝ 10 November 2014
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «How I Did It: Jack Ma, Alibaba.com»։ Inc.com։ արտագրուած է՝ 23 September 2014
- ↑ Alibaba.com։ «About Jack Ma»
- ↑ 7,0 7,1 «Alibaba без разбойников: как Джек Ма покорил китайский интернет-рынок»։ 2014-05-13։ արտագրուած է՝ 2015-03-18
- ↑ Barboza, David (2005-08-15)։ «New Partner for Yahoo Is a Master at Selling»։ Նյու Յորք Թայմս։ արտագրուած է՝ 2015-05-01
- ↑ Popovic, Stevan (2014-05-04)։ «Jack Ma: The man leading the Chinese e-commerce market»։ «Hot Topics»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-01-12-ին։ արտագրուած է՝ 2015-05-01
- ↑ 10,0 10,1 «The 2009 TIME 100: Jack Ma»։ TIME.com։ 30 April 2009։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2 August 2013-ին։ արտագրուած է՝ 23 September 2014
- ↑ «The Alibaba phenomenon»։ Economist։ 2013-05-13։ արտագրուած է՝ 2015-05-01
- ↑ «IPO launch of Alibaba pushed back by a week»։ China National News։ 1 September 2014։ արտագրուած է՝ 1 September 2014
- ↑ «Основатель Alibaba Джек Ма заработал на ее IPO $867 млн»։ 2014-09-19։ արտագրուած է՝ 2015-03-18
- ↑ «IPO Alibaba стало крупнейшим в истории»։ Ведомости։ 2014-09-22։ արտագրուած է՝ 2014-09-26
- ↑ «Anti-shark finning campaigns»։ Stop Shark Finning։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-23-ին։ արտագրուած է՝ 2015-05-01
- ↑ «The Alibaba IPO will set a record, but the company's founder has focused on China's environmental problems»։ Time։ 2014-09-19։ արտագրուած է՝ 2015-05-01
- ↑ «Who Is Jack Ma? Five Things To Know About The Alibaba Founder Before The IPO»։ International Business Times։ 2014-05-06։ արտագրուած է՝ 2015-05-01
- ↑ «Zhang Ying, the wife of Alibaba founder Jack Ma»։ Want China Times։ 2013-09-30։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-22-ին։ արտագրուած է՝ 23 September 2014
- ↑ «Alibaba.com: A Smiling Community with a Dream»։ Financial Times։ արտագրուած է՝ 2015-05-01
- ↑ “Businessperson of the Year 2007 Archived 2014-12-29 at the Wayback Machine.”. Bloomberg Businessweek. January 2, 2008.
- ↑ “World’s Best CEOs 2008”. Barron’s. March 24, 2008.
- ↑ «China’s Most Powerful People 2009»։ Businessweek.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 15 September 2014-ին։ արտագրուած է՝ 23 September 2014
- ↑ «In Pictures: 48 Heroes of Philanthropy»։ Forbes։ 5 March 2010։ արտագրուած է՝ 23 September 2014
- ↑ «Jack Ma Is the Loneliest Billionaire in China»։ Businessweek.com։ արտագրուած է՝ 23 September 2014
- ↑ «Putin Vs. Obama: The World's Most Powerful People 2014»։ Forbes։ 5 November 2014։ արտագրուած է՝ 18 January 2015