Մարսելօ

Jump to navigation Jump to search
Մարսելօ
{{{չափսերը}}}px
Անձնական տեղեկութիւն
Սեռ` արական
Ամբողջական անուն` փորթ.՝ Marcelo Vieira da Silva Júnior
Բնօրինակ անուն` փորթ.՝ Marcelo
Մասնագիտացում` ֆութպոլիստ, futsal player
Երկիր` Flag of Brazil.svg Պրազիլ
Flag of Spain.svg Սպանիա
Ծննդեան ամսաթիւ` 12 Մայիս 1988(1988-05-12)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր` Ռիո դե Ժանեյրո, Պրազիլ

Մարսելօ Վիէյրա տա Սիլվա Ճունիոր (փորթ.՝ Marcelo Vieira da Silva Júnior, 12 Մայիս 1988, Ռիօ տէ Ժաներօ), պրազիլցի ֆութպոլիստ, Ռէալ Մատրիտ եւ Պրազիլի ազգային հաւաքականի ֆութպոլային ակումբի պաշտպան, կիսապաշտպան եւ աւագ։

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Ֆլումինենսէ»[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մարսելօն 9 տարեկանին սկսած է խաղալ «Ֆուտսալ», իսկ 13 տարեկանին միացած է պրազիլական ֆութպոլի առաջատարներէն մէկուն «Ֆլումինենսէ» պատանեկան ակումբին, ուր սկսզբնական շրջանին եղած է կիսապաշտպան, իսկ յետոյ անոր մարզիչը անոր արագութիւնը օգտագործելու համար անոր դարձուձած է ակումբի պաշտպանը։ Ան գրեթէ ձգած էր ֆութպոլը, քանի որ անոր ծնողները ի վիճակի չէին վճարել անոր ճանապարհածախսերը, բայց ակումբը այդ ծախսերը առաւ իր վրայ, որպէսզի չկորսնցնէ այդպիսի իւրայատուկ ֆութպոլիստի մը։ «Ֆլումինենսե»ի մէջ 2 մրցաշրջանի ընթացքին ան խաղցած է 38 խաղ, որու ժամանակ դարձած է 6 կօլերու հեղինակ։

Ռէալ Մատրիտ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արդիւնքին, պատանի պաշտպանը արժանացած է Ռէալի ներկայացուցիչներու ուշադրութիւնը, իսկ արդէն 2007 թուականին «Ռէալ Մատրիտ» ակումբի հետ մինչեւ 2013 թուականը կնքած է պայմանագիր։ Գործարքը կազմած է 7 միլիոն եւրօ։ Մարսելօ՝ իր հասակակիցներու շնորհիւ շուտ յարմարեցաւ ակումբին Մատրիտի մէջ։ Մեծ դեր խաղցած է Ռոպերթօ Քարլոսը, որ Մարսելոյի հետ կիսեց իր փորձը։ 2006/2007 թուականներուն Մարսելօն խաղցած է 6 խաղ եւ արժանացած է Սպանիոյ ախոյեան կոչմանը։ Պերնտ Շուստերի օրով Մարսելն յաջողուած էր հաստատուիլ ակումբի մեկնարկային կազմին մէջ։

26 Յուլիս 2011 թուականին ան պաշտօնապէս ստացած է եւ դարձած Սպանիոյ քաղաքացի, որ յետոյ չի համարուիր Եւրոպական միութեան ախոյեանութիւններու մէջ[4]:

18 Յունուար 2014 թուականին Սպանիոյ առաջնութեան ժամանակ Պաթիսայի դէմ խաղին Մարսելօն Ռէալ Մատրիտ ֆութպոլային ակումբի կազմին մէջ խաղցած է 250-րդ խաղը, որ աւարտած է 5:0 ի օգուտ Ռէալ Մատրիտին[5]:

Ազգային հաւաքականի մէջ ասպարէզը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մարսելօն առաջին խաղը խաղցած է Պրազիլի ազգային հաւաքականի եւ Ուեյլսի ընկերական հանդիպման ժամանակ՝ 2006 թուականին։ Խաղը վերջացած է 2:0 հաշուով։ Այդ հանդիպման ժամանակ Մարսելօն ազգային հաւաքականի կազմին մէջ հարուածած է իր առաջին կօլը։ Ինչպէս ազգային հաւաքականին մէջ, այնպէս ալ Ռէալին մէջ խաղցած է ձախ կողմին վրայ՝ Ռոպերթօ Գառլոսի ազգային հաւաքականը ձգելէ ետք։

2008 թուականի Ողիմպիական խաղեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2008 թուականին Մարսելօն հաւաքականէն ստացաւ հրաւէր 2008 թուականի Ողիմպիական խաղերու մասնակցութեան համար, որ տեղի կ'ունենար Պէյճինկի մէջ։ Պրազիլի ճանապարհը սկսաւ Գ. խումբին մէջ։ Պրազիլցիներու հետ ինկան նաեւ Չինաստանը, Պելճիքան եւ Նոր Զելանտը: Պրազիլը անցաւ յաջորդ փուլ առանց գնդակ կորսնցնելու։ Քառորդ եզրափակիչին մէջ Մարսելօն հարուածեց իր առաջին կօլը Ողիմպիական խաղերուն մէջ։ Կիսաեզրափակչին պարտուելով Արժանդինցի հաւաքականին 3-0 հաշուով, Պրազիլի հաւաքականը դարձաւ անագապղինձէ մրցանակակիր[6]:

2014 թուականի աշխարհի առաջնութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2014 թուականին Մարսելօն իր առաջին կօլը դրաւ իր սեփական դարպասին ընդդէմ Խրուաթիոյ դէմ, որ դարձաւ Պրազիլի պատմութեան առաջին ինքնակօլը, աշխարհի առաջնութեան[7]:

Անձնական կեանքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամուսնացած է պրազիլցի դերասանուհի Գլարիսա Ալուեսի ընկերուհիին հետ։ Անոնք ունին 1 զաւակ՝ Էնցոն (14.09.2009): 2015 թուականի Մայիսին ամուսինները հաստատեցին, որ Սեպտեմբերին ծնաւ անոնց երկրորդ երեխան։ Անոր անունը արդէն յայտնի է՝ Լիամ։

Նուաճումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Դրօշաւորում/Պրազիլ Ֆլումինենսե

Ընդհանուր։ 1 մրցանակ

Նուաճումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակումբային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Դրօշաւորում/Բրազիլիա Ֆլումինենսե

  • Պրազիլիայի գաւաթի եզրափակչի մասնակից 2005
  • Գարիոգա լիկա|Ռիօ-Տէ-Ժենեիրօ 2005

Ընդհանուր։ 1 մրցանակ

Կաղապար:Դրօշաւորում/Սպանիա Ռէալ Մատրիտ

  • Սպանիոյ ախոյեան (3): 2006/07, 2007/08, 2011/12
  • Սպանիոյ գաւաթի մրցանակակիր (2): 2010/2011, 2013/14
  • Սպանիոյ սուբեր գաւաթի մրցանակակիր (2): 2008, 2012
  • ՈՒԵՖԱ ախոյեաններու Լիկայի յաղթող 2013/14
  • ՈՒԵՖԱ Սուբեր գաւաթի յաղթող 2014
  • Ակումբային աշխարհի առաջնութեան յաղթող 2014

Ընդհանուր։ 10 մրցանակ

Կաղապար:Դրօշաւորում/Բրազիլիա Պրազիլի հաւաքական

Ընդհանուր։ 1 մրցանակ

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Տարուայ խումբը ՈՒԵՖԱ-ի կողմէ 2011[8]
  • [[ֆութպոլային ծառայութիւններով Globo եւ KBF| Ներառուած է Պրազիլի մրցաշրջանի խորհրդանշանական հաաւքականին մէջ 2006
  • Կը Ներառուի ԱԱ 2014 խորհրդանշանական հաւաքականին մէջ 2014

Ակումբային վիճակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մինչեւ 13 Մայիս 2015 թուական

Ակումբ Մրցաշրջան Ախոյեան Գաւաթ Եւրագաւաթ Ընդհանուր
Խաղեր Կոլեր Փոխանցումներ Խաղեր Կոլեր Փոխանցումներ Խաղեր Կոլեր Փոխանցումներ Խաղեր Կոլեր Փոխանցումներ
Ֆլումինենսե Պրազիլի ախոյեան 2005 12 2 0 0 0 0 0 0 0 12 2 0
Պրազիլի ախոյեան 2006 18 4 0 0 0 0 0 0 0 18 4 0
Ընդհանուր 30 6 0 0 0 0 0 0 0 30 6 0
Ռէալ Մատրիտ Սպանիոյ ախոյեան 2006/07 6 0 0 0 0 0 0 0 0 6 0 0
Սպանիոյ ախոյեան 2007/08 24 0 2 0 0 0 5 0 1 29 0 3
Սպանիոյ ախոյեան 2008/09 27 4 3 0 0 0 6 0 0 33 4 3
Սպանիոյ ախոյեան 2009/10 35 4 9 2 0 0 6 0 0 43 4 9
Սպանիոյ ախոյեան 2010/11 32 3 4 6 0 1 12 2 2 50 5 7
Սպանիոյ ախոյեան 2011/12 32 3 3 5 0 0 7 0 4 44 3 7
Սպանիոյ ախոյեան 2012/13 14 0 0 0 0 2 1 0 18 1 0
Սպանիոյ ախոյեան 2013/14 28 1 5 4 0 0 7 1 1 39 2 6
Սպանիոյ ախոյեան 2014/15 32 0 6 5 1 0 13 1 2 18 1 4
Ընդհանուր 230 15 34 29 1 1 58 5 10 317 21 45
Ընդհանուր կարիերայի ընթացքում 260 21 34 29 1 1 58 5 10 347 27 45

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]