Jump to content

Մասքաթ

Քաղաք
Մասքաթ
مسقط
Դրօշակ

Երկիր Օման
Տարածութիւն 3500 քմ²
ԲԾՄ 69 մեթր
Բնակչութիւն 1 421 409 մարդ (2019)[1]
Խտութիւն 184,57 մարդ/քմ²
Կը գտնուի ափին Օմանի ծոց
Ժամային գօտի UTC+4։00
Պաշտօնական կայքէջ omanet.om

Մասքաթ (արաբերէն՝ مسقط‎), Օմանի մայրաքաղաքն է եւ խոշորագոյն քաղաքը։ Մասքաթ նահանգապետութեան գլխաւոր քաղաքը։ Նաւահանգիստ է Օմանի ծոցի ափին։

2005 թուականի դրութեամբ բնակչութիւնը կազմեր է 650 հազար մարդ, իսկ 2015 թուականի Մայիսին տեղի ունեցած մարդահամարի տուեալներուն համաձայն՝ 1.56 միլիոն մարդ[2]:

Հին ժամանակներուն Մասքաթը եղեր է Խունկի ճանապարհի աննշան կէտը, որով խունկը կը տեղափոխուէր Հռոմէական կայսրութիւն: Ռազմավարական նշանակութիւնը ձեռք բերեր է XVI դարուն, փորթուկալցիներու կողմէ բնակավայրը գրաւելէն յետոյ։ Համեմունքներու եւրոպական առեւտրային գործարանները եւ պահեստները Մասքաթի մէջ գոյատեւեցին մինչեւ 1649 թուականը, երբ քաղաքին տիրացեր է Օմանի արաբ շէյխը եւ զայն դարձուցեր է իր մայրաքաղաքը։ Օմանի իշխանութիւններու կալուածները, տիրութիւնները կը տարածուէին դէպի հեռու հարաւ, ընդհուպ մինչեւ Մոզամպիք: Հարստութեան աղբիւրը ստրկավաճառութիւնն էր։

1803 թուականին տեղական սուլթանը յետ կը մղէ վահապիներու յարձակումը։ 19-րդ դարու կէսերուն ստրկութիւնը պաշտօնապէս վերցուեր է, քաղաքը անկում ապրեր է, իսկ սուլթանը իր մայրաքաղաքը տեղափոխեր է Զանզիպար:

Մասքաթ (հին քաղաքի տեսարանը)

Օմանի արդիականացումը սկիզբ առնելէն յետոյ, 1970 թուականին Մասքաթի մէջ տեղի կ'ունենայ ենթակառուցուածքի եւ քաղաքայնացնումի արագ զարգացում եւ, ինչպէս այդ տեղի կ'ունենայ աշխարհի այլ քաղաքներուն մէջ, հարեւան քաղաքները միաւորուեր են՝ ստեղծելով (Megapolis) Մեկափոլիսը:

Հիմնական կեդրոնները կրնան բաժնուիլ երեք խումբերու՝ Արեւմտեան Մասքաթ, Կեդրոնական Մասքաթ եւ Արեւելեան Մասքաթ։

Քաղաքին մէջ կը գործէ Մասքաթ միջազգային օդանաւակայանը:

Տեսարժան վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քաղաքի միակ գործող մզկիթը Սուլթան Քապուսի մզկիթն է։

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մասքաթի տարածքը իր արուարձաններուն հետ միասին կը կոչուի Մայրաքաղաքային շրջան։ Կը զբաղեցնէ մօտ 1500 քմ² տարածք[3]:

Մասքաթի կլիմայական տուեալները
Ամիս յունու փետ մարտ ապր մայ յուն յուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
ցուցանշային բարձր °C (°F) 34.2
(93.6)
37.0
(98.6)
41.4
(106.5)
44.0
(111.2)
47.0
(116.6)
48.3
(118.9)
49.2
(120.6)
46.8
(116.2)
43.6
(110.5)
42.0
(107.6)
37.8
(100)
33.0
(91.4)
49.2
(120.6)
Միջին բարձր °C (°F) 23.5
(74.3)
26.1
(79)
29.8
(85.6)
34.7
(94.5)
37.5
(99.5)
38.4
(101.1)
36.6
(97.9)
35.2
(95.4)
35.3
(95.5)
34.0
(93.2)
29.5
(85.1)
27.1
(80.8)
32.31
(90.16)
Միջին օրական °C (°F) 19.4
(66.9)
21.9
(71.4)
24.8
(76.6)
28.7
(83.7)
32.3
(90.1)
35.5
(95.9)
34.0
(93.2)
32.3
(90.1)
30.4
(86.7)
29.5
(85.1)
24.7
(76.5)
22.0
(71.6)
27.96
(82.32)
Միջին ցած °C (°F) 15.3
(59.5)
17.6
(63.7)
19.7
(67.5)
22.7
(72.9)
27.1
(80.8)
30.6
(87.1)
29.4
(84.9)
28.4
(83.1)
25.5
(77.9)
24.9
(76.8)
19.9
(67.8)
16.9
(62.4)
23.17
(73.7)
ցուցանշային ցած °C (°F) 11.5
(52.7)
12.5
(54.5)
14.4
(57.9)
17.5
(63.5)
19.6
(67.3)
24.5
(76.1)
25.0
(77)
23.3
(73.9)
23.0
(73.4)
17.5
(63.5)
14.3
(57.7)
14.4
(57.9)
11.5
(52.7)
Տեղումներ մմ (մատնաչափ) 25.8
(1.016)
24.5
(0.965)
15.9
(0.626)
17.1
(0.673)
7.0
(0.276)
0.9
(0.035)
0.2
(0.008)
0.8
(0.031)
0.0
(0)
1.0
(0.039)
6.8
(0.268)
13.3
(0.524)
113.3
(4.461)
% խոնաւութիւն 63 64 58 45 42 49 60 67 63 55 60 65 57.6
Միջին ամսական արեւային ժամ 268.6 244.8 278.3 292.5 347.4 325.7 277.7 278.6 303.9 316.9 291.9 267.0 3493,3
Աղբիւր: [4]
Քաղաք Երկիր
 Թուրքիա Աքհիսար Թուրքիա

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://data.gov.om/OMPOP2016/population
  2. http://www.ncsi.gov.om/News/Pages/NewsCT_20150628133452428.aspx
  3. الدراسات الاجتماعية։ Ministry of Education, Sultanate of Oman 
  4. «Climate-data.org»։ արտագրուած է՝ նոյեմբերի 11, 2015