Մասնակից:Marale Jo-L/Սեւագրութիւն-ՄՀ հիմնական միաւորներ
Արտաքին տեսք
Միջազգային Համակարգի (ՄՀ) հիմնական միաւորները եօթը ֆիզիքական հաստատուններու շարք մըն են, որոնց անփոփոխ արժէքներէն՝ արտայայտուած ՄՀ-ի միաւորներով, կարելի է եզրակացնել համակարգի բոլոր միաւորները: ՄՀ-ի որեւէ միաւոր կարելի է ածանցել այս եօթը հաստատուններէն սկսեալ, բազմապատկութեամբ կամ բաժանումի գործողութիւն կատարելով:
Հիմնական միաւորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական եօթը ֆիզիքական հաստատունները հետեւեալներն են[1]
- Ցեզիումի (Cs քիմիական տարրը) ամենափոքր անցման յաճախականութիւնը ΔνCs, այսինքն՝ 133Cs հիւլէի ուժանիւթային հիմնական վիճակի անցումը դէպի մօտ գտնուող մակարդակը
- Լոյսի արագութիւնը պարապութեան մէջ c
- Բլանքի հաստատունը h
- Տարրական ելեկտրական լիցք e
- Պոլցմանի հաստատուն k (երբեմն kB)
- Ավոգադրոյի հաստատուն NA
- Տուեալ միագոյն ճառագայթման (540 × 1012 Hz) լուսային արդիւնաւէտութիւնը Kcd
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Constantes du SI - BIPM»։ www.bipm.org (fr-FR)։ արտագրուած է՝ 2023-02-13