Մայքըլ Տանթէ Տիմարթինօ
| Մայքըլ Տանթէ Տիմարթինօ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Յուլիս 1974[1][2] (52 տարեկան) |
| Ծննդավայր |
|
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց? |
| Մասնագիտութիւն | արտադրիչ, բեմադրիչ |
| Կայքէջ |
www |
Մայքըլ Տանթէ Տիմարթինօ (անգլերէն՝ Micheal Dante DiMartino, ծնած 18 Յուլիս 1974) ամերիկացի ոգեւորիչ մըն է, ճանչցուած՝ իր մասնակցութեան «Աւադար՝ Օդի Վերջին Կախարդը» եւ «Legend of Korra» շարժապատկերներուն ստեղծման իբրեւ ստեղծող, արտադրող, պատմութիւն խմբագրող։
Ծնած է Շելպուրն, Վերմոնթ[3]: Ուսանած է «Rhode Island School of Design» Պրայան Քոնիեցքոյի հետ, եւ որու հետ ստեղծած է «Avatar՝ The Last Airbender», որուն վերջին արարը նուիրած է իր հօր յիշատակին։ Նախքան այս շարժապատկերին ստեղծումը, Մայքըլ 12 տարի աշխատած է «ֆիլմ Րոման» եւ օգնած է տնօրինել «Լեռան արքան» (անգլերէն՝ King of the hill), «Կրիֆիններու ընտանիքը» (անգլերէն՝ Family Guy), «Հիլի արկածը» (անգլերէն՝ Mission of the Hill), նաեւ իր կարճ շարժապատկերը «Atomic Love», որ քանի մը անգամ ցուցադրուած է ժապաւէնի փառատօներուն։ 2010-ին հարցազրոյցի մը ընթացքին «Nickelodeon»-ի տնօրէնը հաստատեց թէ Մայքըլ Տիմարթինօ, Պրայան Քոնիեցքոյի օգնութեամբ նոր շարժապատկեր մը կը ստերծէին՝ «Legend of Korra»[4] անունով։ 14 Ապրիլ 2012-ին շարժապատկերը կը ցուցադրուի «Nickelodeon»-ի վրայ։
Տիմարթինօ ամուսնացած է Շոշանա Սթոլովի հետ (ծնած 1970-ին), որ եոկայի ուսուցչուհի եւ զարդերու ձեւաւորող է, ինչպէս նաեւ կը քարոզէ «Նոր Դարաշրջան»-ի հաւատալիքներ, օրինակ՝ բիւրեղային բուժումը։ Զոյգը ունի երկուորեակներ՝ մանչ մը՝ Հոք եւ աղջիկ մը՝ Օփալ, ծնած 2016-ին։ Տիմարթինօ իր ընտանիքին հետ կը բնակի Լոս Անճելըսի (Քալիֆորնիա) Հայլընտ Փարք թաղամասին մէջ[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ BD Gest'
- ↑ Michael DiMartino (April 29, 2012). "Heart of Art: Career of animator for 'Last Airbender' and 'Legend of Korra' was nurtured in Vermont". The Burlington Free Press. Retrieved April 30, 2012.
- ↑ Huff, Richard (March 12, 2010). "Testing Soap-y waters: Nickelodeon to use 'Degrassi: The Next Generation' to try out telenovelas". New York: nydailynews.com. Retrieved June 27, 2010.
- ↑ (անգլերեն) Michael Dante DiMartino, 2026-03-02, https://en.wikipedia.org/w/index.php?title=Michael_Dante_DiMartino&oldid=1341297603, վերցված է 2026-03-06