Մայլի Սայրըս

Մայլի Սայրըս
անգլերէն՝ Miley Cyrus
Miley Cyrus Primavera19 -226 (48986293772) (cropped).jpg
Ծննդեան անուն անգլերէն՝ Destiny Hope Cyrus
Ծնած է 23 Նոյեմբեր 1992(1992-11-23)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Նաշվիլ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր JMC Academy?
Ազդուած է Էլվիս Փրեսլի, Մադոննա?, Դոլլի Փարթոն?, Թիմբալենդ?, Ջոան Ջետ?, Լիլ' Քիմ?, Luisito Comunica?, Hanson?, OneRepublic? եւ Բրիթնի Սփիրս?
Երկեր/Գլխաւոր գործ Հանա Մոնտանա? եւ Վերջին երգը?
Տեսակ փոփ երաժշտութիւն, Քանթրի?, Փոփ ռոք, Պարային փոփ, էլեկտրոփոփ?, ռոք, Հիփ-հոփ, թին փոփ? եւ քանթրի փոփ?
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող, Հնչիւնաւորող, երաժիշտ, Հեռատեսիլի դերասան, Շարժապատկերի դերասան, երգիչ, դերասան
Կուսակցութիւն Ժողովրդավարական Կուսակցութիւն
Ամուսին Լիամ Հեմսվորթ?[5]
Ծնողներ հայր՝ Բիլի Ռեյ Սայրուս?, մայր՝ Tish Cyrus?
Կայքէջ mileyworld.com
Ստորագրութիւն
MileyCyrus signature.svg

Մայլի Ռեյ Սայրըս (անգլերէն՝ Miley Ray Cyrus, 23 Նոյեմբեր 1992(1992-11-23)[1][2][3], Նաշվիլ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]) ամերիկացի երգչուհի, երգահան եւ դերասանուհի։ Ան իր դերասանական առաջին քայլերը առած է նկարահանուելով «Doc» հաղորդաշարին եւ «Մեծ ձուկը» ժապաւէնին մէջ։ 2006-ին Սայրըսը կը դառնայ խոստումնալից դեռահաս-կուռք՝ մասնակցելով Disney Channel-ի Հաննահ Մոնթանա մանկական հաղորդաշարին, նկարահանումներու լսումներուն եւ ստանալով գլխաւոր հերոսուհիի՝ Մայլի Սթուարթի դերը։ 2007-ին Hollywood Records-ի հետ պայմանագիր կնքելով, Սայրըսը կը հրապարակէ իր աշխատանոցական ալպոմը՝ «Meet Miley Cyrus»-ը։ Այդ կը դառնայ քառապատիկ-փլաթինէ, կը վաճառուի աւելի քան 4 միլիոն օրինակներով եւ կը հրապարակէ «See You Again» երգը։

2008-ին Սայրըսը կը հրապարակէ իր երկրորդ՝ «Breakout» ալպոմը, որուն մէջ ներառուած էր յաջողուած 7 Things երգը եւ կը սկսի հնչիւնաւորող-դերասանուհիի ասպարէզը Պոլդ մանուկներու ժապաւէնով։ 2009-ին Սայրըսը կը նկարահանուի «Հաննա Մոնթանա» Ժապաւէնին մէջ, որուն The Climb երգը կը դառնայ աշխարհահռչակ։ 2009-ին հրապարակուած The Time of Our Lives փոքր ալպոմին մէջ Մայլին հանդէս կու գայ աւելի հասուն կերպարով, որով մեծ յաջողութիւններու կը հասնի Party in the U.S.A. երգը։ Անցման ժամանակաշրջանը կը շարունակուի իր երրորդ՝ Can't Be Tamed (2010) աշխատանոցական ալպոմին մէջ։ Ալպոմի համանուն երգը պետք է ըլլար մեծ յաջողութիւն, սակայն ծանուցումներու անյաջողութիւններու պատճառաւ այդ դարձաւ Սայրըսի երաժշտական ասպարէզի ամէնաքիչ վաճառուած երգը։ Նոյն տարուան վերջին, ան կը նկարահանուի Վերջին երգը ժապաւէնին մէջ, որով կը սկսի իր եւ Լիամ Հեմսվորթի սիրային յարաբերութիւնները, զոյգը միասին կը մնայ աւելի քան երեք տարի՝ աւարտելով յարաբերութիւնները 2013-ին։

Սայրըսը կը կեդրոնանայ իր դերասանական ասպարէզին վրայ, նկարահանուելով քանի մը հաղորդաշարերու եւ ժապաւէններու մէջ 2011 եւ 2012 թուականներուն։ Այնուհետեւ ան պայմանագիր մը կը կնքէ RCA Records-ի հետ, «Bangerz»-ի (2013) ալպոմին գծով, որ գայթակղեցուցիչ կը համարուի հանրութեան կողմէ։

2010-ին Սայրըսը Forbes-ի 100 ցուցակին մէջ 13-րդ հորիզոնականը կը գրաւէ եւ կը ճանչցուի իբրեւ «Ամէնաշատ սիրուած դեռահաս երգչուհին», 2011-ին կը գրանցուի Guiness Book of World records-ի՝ 2009-ի Նոյեմբերին ունենալով 21 երգեր «Billboard Hot 100»-ի մէջ։[6][7] 2013-ին MTV-ն զիմք կը ճանչնայ իբրեւ «Տարուան Արուեստագիտուհի»:[8]

Կեանքը Եւ Ասպարէզը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1995-2005՝ Երիտասարդ Կեանքը Եւ Ասպարէզի Սկիզբ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Miley Cyrus - Gypsy Heart Tour - São Paulo 23.jpg

Դեսթինի Հոուփ Սայրըսը (անգլ. թարգմ. Destiny, Hope - ճակատագիր, յոյս) ծնած է 23 Նոյեմբեր 1992-ին Ֆրանկլին, Թենըսիի մէջ Լեթիշիա Ճին «Թիշ» Սայրըսի եւ գեղջկական երգիչ Պիլլի Ռեյ Սայրըսի ընտանիքին մէջ։[9] Ան մեծացել է Ֆրանկլինում գտնվող 200 հեկտարանոց ագարակում։[10] Իր անունը դրուած է ծնողներուն կողմէ, հաւատալով, որ իրենց դուստրը կե դառնայ մեծ մարդ եւ կ'ընէ լաւ բաներ։ Նաեւ ստացած է «Սմայլի» մականունը՝ իր մանկական ժպիտին պատճառով, որը շուտով կրճատուեր է «Մայլի»-ի։[11] Ան 2008-ին պաշտօնապէս կը փոխէ իր անունը Մայլի Ռեյ Սայրըսի. իր երկրորդ անունը մանցած է հօրական կողմի մեծ հօր՝ ժողովրդավար քաղաքական գործիչ Ռոանլտ Ռեյ Սայրըսի, որուն հետ ան շատ մտերիմ էր մինչեւ 2006 թուական, երբ ան մահացաւ։[12] Սայրըսի ծնողները կ'ամուսնանան իր ծնելէն մէկ տարի ետք՝ Դեկտեմբեր 28, 1993-ին։[13] Cyrus's parents secretly married a year after her birth on December 28, 1993.[14] Այնուհետեւ անոնք կ'ունենան երկու երեխաներ՝ որդի Պրեյսոնը եւ դուստր Նոան։[15] Սայրըսն ունի աւագ եղբայր Թրեյսը եւ քոյր Պրենտին,[16] եւ աւագ խորթ-եղբայր Քրիստոֆըրը։[14] Քրիստոֆըրը մեծցած է իր մօր Քրիստին Լյուքի հետ՝ Հարաւային Քարոլանիայի մէջ.[13] Իր չորս քոյրերն ու եղբայրները նոյնպես կը զբաղին զուարճութեան բիզնեսով։ Թրեյսը Metro Station փոփ խումբին եգիչն ու կիթառիստն է,[17] Նոան դերասանուհի է, Պրեյսոնը նորաձեւութեան տիպար, իսկ Պրենտին կիթառիստ։[18][19][20]

Miley Cyrus performs at the Kids Inaugural cropped 2.jpg

Սայրըսի կնքամայրը գեղջկական երգչուհի Դոլլի Փարթոնն է։[21]

Մայլին յաճախած է «Heritage» տարրական դպրոցը։[22] Ան մեծացել է որպէս քրիստոնեա եւ կնքուած է Հարավային Պաբդիստական եկեղեցիին մէջ՝ 2005-ին Հոլիուտ տեղափոխուիլէն առաջ։[23] Ան յաճախ եկեղեցի կ'երթար եւ կը կրէր մաքրութեան մատանի մինչեւ մեծնալը։[24] 2001-ին, երբ Սայրըսը ութ տարեկան էր, ան եւ իր ընտանիքը կը տեղափոխուին Թորոնթօ, Քանատա, քանի որ հայրը կը նկարահանուէր Doc հաղորդաշարին մէջ։ 2001-ին Պիլլի Ռեյը տանիլով զայն Mirvish production-ի Mamma Mia!-ին Royal Alexandra փառատօնին, Սայրըսը կը բռնէ հօր ձեռքը ու կ'ըսէ. «Հայրիկ, այս է ինչ ես կ'ուզեմ ընել: Ես կը ցանկամ դերասանուհի դառնալ»:[25] Ան Թորոնթոյի մէջ գտնուող Armstrong Acting Studio-ին մէջ կը ստանայ դերասանական արուեստի եւ երգեցողութեան դասընթացքներ։ Ստանալով իր առաջին դերը, Սայրըսը կը խաղայ «Քայլի» դերը Doc-ի մէջ։[11] 2003 թվականին, Մայլին տիտրերում նշվեց որպէս Դեսթինի Հոուփ եւ խաղաց Թիմ Բարթոնի «Մեծ ձուկը» ժապաւէնում փոքրիկ Ռութիի դերը։[26] Այդ ժամանակաշրջանին, ան Թեյլոր Լոթնըրի հետ կը մասնակցի «Sharkboy and Lavagirl» 3D ժապաւէնին, որուն մէջ անհաջողութիւն ունեցաւ եւ իր փոխարէն ընտրուեցաւ ուրիշ դերասանուհի, սակայն Սայրըսը կը սկսի իր ասպարէզը «Հաննահ Մոնթանա»-ով։[27]

2006՝ Յառաջընթաց Հաննահ Մոնթանայի հետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սայրըսը 2007-ին

11 տարեկան-ին, Սայրըսը կը մասնակցի Հաննա Մոնթանայի լսումներուն, Disney Channel-ի մանկական հաղորդաշար, որ կը պատմէ դպրոցական աղջկայ մը մասին, որ կը վարէ երկու կեանք՝ ըլլալով նաեւ փոփ-երգչուհի։ Սայրըսի տեսասկավառակը ուղարկուեցաւ աշխատանոց, Հաննայի լաւագոյն ընկերուհիի դերի համար, սակայն ան այնպէս մը յայտնուեցաւ այդ մասին, որպէսզի ան մասանկցի գլխաւոր դերի՝ Քլոյէ Սթյուարթի լսումներուն։[28] Ուղարկելով նոր տեսասկավառակ եւ ուղեւորուելով դեպի Հոլիուտ, Սայրըսը ըսաւ, որ ան դեռ շատ փոքր է այդ դերին համար։[29] Չնայած անոր, հաղորդաշարի յօրինողները հրաւիրեցին զայն լսումներուն՝ ստուգելու անոր դերասանական եւ երաժշտական ունակութիւնները։ Այդ նոյն տարին Սայրըսին բաժին հասաւ գլխաւոր դերը, սակայն արդէն վերանուանուած Մայլու Սթյուարթի։[30] «Հաննա Մոնթանա»-ի նախադիտումը տեղի ունեցաւ 24 Մարտ, 2006-ին, եւ ունեցաւ Տիզնէյ կայանի երբեւէ ունեցած լաւագոյն արդիւնքը՝ ապահովելով առաւելագոյն հեռուստադիտողներ[31] եւ դառնալով ամէանբարձր վարկանիշ ունեցող հաղորդաշարերէն մէկը, բարձրացնելով Սայրըսի հարստութիւնն ու փառքը։[32] Այս ամէնը օգնեցին Մայլիին դառնալ միլիոնաւոր դեռահասներու կուռք։[33] Time ամսագիրը անդրադարձաւ Սայրըսի երեւութական յաջողութիւնը, ըսելով, որ ան անոր հասած է իր տաղանդի շնորհիւ։[34] Մայլին եղաւ առաջին արուեստագէտը, որ պայմանագրեր կնքեց հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, սպառվող ապրանքների ընկերությունների եւ երաժշտական լեյբլերի հետ՝ միաժաման համագործակցեելով Ուոլթ Դիսնեյ ընկերության հետ։ Քանի որ Սայրըսի կարիերան բարգավաճում էր, նրա մայրը կատարեց մի քանի կարեւոր արաշումներ դստեր ներկայացուցչության հարցում։ Ան պայմաանգիր ստորագրեց Միշել Գոսեթի հետ, ով Cunningham Escott Slevin Doherty-ի երիտասարդական բաժնի տնօրենն էր։ Նրան հանձանրարված էր «բացահայտել» Սայրըսին Հանան Մոնթանայի լսումներին մասանկցելուց հետո։[35][36]

Սայրըսի կնքամայր, գեղջկական երգչուհի Դոլլի Փարթոնի առաջարկութեամբ, Թիշ Սայրըսը պայմաանգիր կնքեց նաեւ Ճեյսըն Մորիի հետ Morey Management Group-էն, որ զբաղուեցաւ անոր երաժշտական ասպարէզով։

Մայլի, 2009- «Wonder World Tour» շրջագայութեան ընթացքին

Հաննա Մոնթանայի գլխաւոր երգ «The Best of Both Worlds»-ի նախադիտումը տեղի ունեցաւ 28 Մարտ 2006-ին։[37] Երգը նշվեց որպէս «Հանան Մոնթանայի»՝ հայնտի փոփ աստղի կերպարով, որը մարմանվորում էր Մայլին։ Ամեն անգամ, երբ Սայրըսը կատարում էր Մոնթանային վերագրված երգերը, ան հագնվում էր տիպիկ Հանան Մոնթանայի հագուստներով։[38] Այդ դարձաւ Սայրըսի առաջին աղիւսակաւորուած երգը՝ զբաղեցնելով Billboard Hot 100-ի 92-րդ տեղը։[39] Երգը հաջողութիւններ ունեցաւ նաեւ այլ երկիրներու մեջ, Մեծ Պրիտանիայի մէջ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը,[40] իսկ Իռլանտայի մէջ 17-րդ հորիզոանկանը։[41] Հագնելով որպէս Հաննա Մոնթանա, ան կատարեց The Cheetah Girls-ի «The Party's Just Begun Tour»-ի 22 համերգներու բացումը, որ սկսաւ 15 Սեպտեմբեր 2006-ին։[42] Հոկտեմբեր 24-ին Walt Disney Records-ը հրապարակեց Հանան Մոնթանայի երգերու առաջին ալպոմը։ Ալպոմին մէջ գրանցուած 9 երգերէն 8 հատը վերագրուած էին Մոնթանային, իսկ մէկը, որ ան կը կատարէր իր հօր հետ, որուն անունն էր «I Learned from You»՝ նշուած էր Սայրըսը, որպէս կատարող։ Առաջին երգը, որ վերագրուած էր՝ Սայրըսին՝ Ճեյմս Պասկեթի "Zip-a-Dee-Doo-Dah" երգն էր, որ տեղ գտաւ DisneyMania-ի 4-րդ սկավառակի մէջ եւ դուրս եկաւ 4 Ապրիլ 2006-ին։[43] Ալպոմը մէկ անգամէն տեղ գտաւ Ամերիկեան Billboard 200-ի առաջին հորիզոանկանին մէջ եւ առաջին իսկ շաբաթէն կը վաճառուի 281,000 օրինակներով։[44] Ալպոմը մանց առաջին հորիզոանկանում երկրորդ շաբաթվա ընթացքում[45] եւ համաշխարհային մասշտապով գրանցուեցաւ 3.7 միլիոն օրիանկներու վաճառք։ Այս ընթացքին Սայրըսը հրապարակեց իր հօր հետ ձայանգրած "Ready, Set, Don't Go" երգը,[46] որ եղաւ իր առաջին յաջողութիւնը Top 40-ին մէջ, որ վերագրուած էր իրեն, իսկ Billboard Hot 100-ի մէջ գրաւեց 37-րդ հորիզոանկանը։[47] Այդ դարձաւ նաեւ իր առաջին Top 10 յաջողութիւնը, որ Hot Country Songs-ին մէջ գրաւեց 4-րդ հորիզոանկանը։[48]

2007-08՝ Meet Miley Cyrus եւ Breakout[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հաննա Մոնթանայի երկրորդ եթերաշրջանը պաստար բարձրացաւ 23 Ապրիլ 2007-ին եւ ձայնասփրուեցաւ մինչեւ 12 Հոկտեմբեր 2008-ը։[49]

Սայրըս, 2017-ին

Սայրըսը պայմաանգիր է կնքում Hollywood Records-ի հետ՝ իր հետագա ալպոմների համար։[50] Կրկանկի սկավառակ «Hannah Montana 2: Meet Miley Cyrus»-ը թողարկվեց 2007 թվականի հունիսի 26-ին։[51] Առաջին սկավառակը կը հանդիսանար այդպէս հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի երգերու ալպոմ, իսկ երկրորդը՝ Սայրըսի առաջին աշխատանոցային ալպոմը։ Այն հրապարակման առաջին շաբաթէն իսկ գրաւեց Billboard 200-ի առաջին հորիզոանկանը՝ վաճառուելով 326,000 օրինակներկով։[52] Recording Industry Association of America-ի համաձայն, ալպոմը շուտով կը դառնայ եռակի պլատինե։[53] Սայրըսի առաջին երգը՝ «See You Again»-ը կը դառնայ անոր ասպարէզի առաջին Top 10-ը Billboard Hot 100-ին մէջ։[54] Երգը յաջողութիւններ գրանցեց նաեւ Աւստրալիոյ մէջ եւ Քանատայի մէջ, աղիւսակներով գտնուելով նոյնպէս Top 10-ին մէջ։[55][56]

«Start All Over» երգը, որ ալպոմի երկրորդ երգն էր, դուրս եկաւ 2008-ի սկիզբին, սակայն չունեցաւ նախորդի յաջողութիւնը՝ զբացեցնելով 68-րդ տեղը Hot 100-ին մէջ։ [57] Հանան Մոնթանայի բազմաթիվ երգներ զբաղեցրեցին տարբեր հորիզոանկաններ։[58]

Ժապաւէնագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժապաւէն
Տարին Անունը Դերը Նշումներ
2003 Մեծ ձուկ Ռութի Երկրորդական դեր
2007 Աւագ դպրոցի Միւզիքըլ2 Աղջիկ լողաuազանի քով
2008 Հաննահ Մոնթանա & Մայլի Սայրըս. 2 Աշխարհներու Լաւագոյնը Համերգ Ինքը/Հանանհ Մոնթանա Համերգային ժապաւէն, 3D
Բոլտ Փեննի Միայն ձայնը
2009 Հաննահ Մոնթանա Հանանհ Մոնթանա/Մայլի Ստուարտ Հիմնուած է կայանին հաղորդաշարին վրայ
2010 Վերջին Երգը Վերոնիքա "Ռոննի" Միլլըր Նիքոլաս Սփարքսի համանուն վէպի հիման վրայ
Սեքս անտ տը սիթի 2 Ինքը
2011 ԼՕԼ Լոլա Ֆրանսական ժապաւէնի հիման վրայ
Ճասթըն Պիպըր. Երբեք մի՛ ըսեր Երբեք Ինքը Կամէօ

Սկաւառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek et al. Record #135503116 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Miley Cyrus, Liam Hemsworth single again, divorce finalizedABC News, 2020.
  6. «#13 Miley Cyrus»։ Forbes։ հունիսի 28, 2010։ արտագրուած է՝ ապրիլի 5, 2014 
  7. «Lady Gaga, Jay-Z, Michael Jackson make 'Guinness World Records 2011'»։ London: The Independent։ սեպտեմբերի 16, 2010։ արտագրուած է՝ ապրիլի 5, 2014 
  8. Press Associated (դեկտեմբերի 9, 2013)։ «MTV declares Miley Cyrus its artist of the year»։ The San Diego Union-Tribune։ արտագրուած է՝ հունվարի 12, 2014 
  9. «Miley Cyrus Biography»։ The Biography Channel։ արտագրուած է՝ ապրիլի 7, 2014 
  10. Garibaldi Christina (Փետրուարի 3, 2014)։ «Miley Cyrus Loves Weed, Thinks Kids Are 'Mean' And Doesn't Give A 'Sh--'»։ MTV News. Viacom 
  11. 11,0 11,1 Hiltbrand David (մայիսի 20, 2006)։ «Miley Cyrus braced for Disney stardom»։ The San Diego Union-Tribune։ Platinum Equity։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  12. France, Lisa Respers (օգոստոսի 25, 2009)։ «'Eraserhead' director inspired Billy Ray Cyrus»։ CNN։ արտագրուած է՝ հուլիսի 21, 2013 
  13. 13,0 13,1 «Once a Country Superstar, He Got Out of the Spotlight for Fatherhood»։ ABC News։ The Walt Disney Company։ մարտի 13, 2004։ արտագրուած է՝ օգոստոսի 14, 2008 
  14. 14,0 14,1 Heath, Chris (March 2011)։ «Mr. Hannah Montana's Achy Broken Heart»։ GQ։ «He and Tish married the following year, when she was pregnant with their son, Braison.» 
  15. «Miley Cyrus' Brother Hospitalized With Serious Bleeding»։ The Hollywood Reporter։ հուլիսի 15, 2012։ արտագրուած է՝ ապրիլի 7, 2014 
  16. Tan Michelle (հուլիսի 2, 2007)։ «My Girl»։ People։ արտագրուած է՝ հունվարի 1, 2009։ «Tish's kids from a previous relationship, Brandi, 20, and Trace, 18, whom Billy Ray adopted as tots» 
  17. Graff, Gary (հունիսի 19, 2009)։ «Metro Station Ready To Roll With Miley»։ Detroit, Michigan: Billboard։ արտագրուած է՝ օգոստոսի 4, 2009 
  18. Fisher Luchina (նոյեմբերի 25, 2013)։ «5 Things About Miley Cyrus' Sister Brandi»։ ABC News։ արտագրուած է՝ ապրիլի 7, 2014 
  19. «See Miley Cyrus' Brother Braison Make His Modeling Debut»։ E! Magazine։ նոյեմբերի 25, 2013։ արտագրուած է՝ ապրիլի 7, 2014 
  20. Vena Jocelyn (ապրիլի 3, 2009)։ «Cyrus And Jonas Siblings Team Up For Miyazaki Movie»։ MTV Movies Blog։ արտագրուած է՝ ապրիլի 4, 2009։ «voice actors in the animated flick, "Ponyo," by "Sed Away" director Hayao Miyazaki.» 
  21. Geller Wendy (հունվարի 18, 2013)։ «Dolly Parton Has A Surprising Family Role–That You Just May Not Know About!»։ Yahoo Music 
  22. «WCS Teacher Surprises Hannah Montana»։ Williamson County Schools։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  23. Sessums Kevin (մարտի 21, 2010)։ «Miley Cyrus: 'I Know Who I Am Now'»։ Parade։ արտագրուած է՝ հոկտեմբերի 7, 2011 
  24. «Miley Cyrus Wants to Do 'Cleaner' 'Sex and the City'»։ Fox News Channel. 21st Century Fox։ հուլիսի 16, 2008։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  25. Ouzounian Richard (ապրիլի 4, 2009)։ «Miley Cyrus: Teen of all media»։ Toronto Star։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  26. Weisz Marni (մարտի 1, 2009)։ «Famous Teens: Miley Cyrus»։ Cineplex Entertainment։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ հոկտեմբերի 21, 2011-ին։ արտագրուած է՝ ապրիլի 13, 2009 
  27. «Interview with Miley Cyrus»։ B96։ արտագրուած է՝ մարտի 21, 2011 
  28. Cyrus Miley (2009)։ Miles to Go։ Disney Hyperion։ էջ 7։ ISBN 978-1-4231-1992-0 
  29. Oldenburg, Ann (մարտի 23, 2006)։ «Lifelong work pays off, says Miley Cyrus, 13.»։ USA Today։ արտագրուած է՝ հոկտեմբերի 1, 2006 
  30. Miley Cyrus։ E! Special 
  31. «Miley Cyrus Biography»։ TV Guide։ OpenGate Capital։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  32. Ostrow Joanne (հոկտեմբերի 25, 2007)։ «Disney marketers making most of 'Hannah Montana'»։ Dallas Morning News։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ հունվարի 16, 2008-ին։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  33. Hiscock John (մարտի 25, 2010)։ «Miley Cyrus interview: I'm going to hire an acting coach»։ The Daily Telegraph։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  34. Poniewozik James (հոկտեմբերի 18, 2007)։ «Hurricane Hannah»։ Time (Time Inc.)։ արտագրուած է՝ մայիսի 5, 2010 
  35. McNamara Tara (հոկտեմբերի 4, 2007)։ «Director of youth at Cunningham eyes multitalents»։ Variety։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ հոկտեմբերի 11, 2007-ին։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  36. Kit Borys (մայիսի 4, 2008)։ «Miley Cyrus' agent moves to UTA»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  37. «Best of Both Worlds (1 Track Single) – Overview»։ AllMusic. Rovi Corporation։ արտագրուած է՝ հոկտեմբերի 4, 2009 
  38. «Hannah Montana Biography»։ iTunes։ արտագրուած է՝ մարտի 11, 2014 
  39. «Furtado Still No. 1 But Beyonce, Fergie Heat Up»։ Billboard։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  40. «Chart Stats – Hannah Montana – The Best of Both Worlds»։ The Official Charts Company։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ Փետրուարի 28, 2007-ին։ արտագրուած է՝ հոկտեմբերի 4, 2009 
  41. Ward, Jaclyn։ «The Irish Charts – All there is to know»։ Irish Charts։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  42. McDowell Jeanne (նոյեմբերի 30, 2006)։ «A Disney Star Is Born»։ Time։ արտագրուած է՝ ապրիլի 5, 2014 
  43. «'Disneymania 4' and 'Disney's Karaoke Series: Disneymania Volume 2' Set for Release April 4, 2006 on Walt Disney Records»։ Business Wire։ ապրիլի 4, 2006։ արտագրուած է՝ մարտի 11, 2014 
  44. «'Hannah Montana' Trumps My Chem, Legend at No. 1»։ Billboard։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  45. «'Montana' Zooms By Manilow For Second Week at No. 1»։ Billboard։ մարտի 2, 2013։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  46. <strong-class= "error"><span-class="scribunto-error"-id="mw-scribunto-error-0">Script-error:-No-such-module-%26quot;String2%26quot;./chart-history/<strong-class="error"><span-class="scribunto-error"-id="mw-scribunto-error-1">Script-error:-No-such-module-%26quot;String2%26quot;. «Billy Ray Cyrus Album & Song Chart History»։ Billboard։ արտագրուած է՝ հոկտեմբերի 31, 2009 
  47. <strong-class= "error"><span-class="scribunto-error"-id="mw-scribunto-error-2">Script-error:-No-such-module-%26quot;String2%26quot;./chart-history/<strong-class="error"><span-class="scribunto-error"-id="mw-scribunto-error-3">Script-error:-No-such-module-%26quot;String2%26quot;. «Billy Ray Cyrus – Chart history»։ Billboard։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  48. <strong-class= "error"><span-class="scribunto-error"-id="mw-scribunto-error-4">Script-error:-No-such-module-%26quot;String2%26quot;./chart-history/<strong-class="error"><span-class="scribunto-error"-id="mw-scribunto-error-5">Script-error:-No-such-module-%26quot;String2%26quot;. «Billy Ray Cyrus – Chart history»։ Billboard։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  49. «Hannah Montana Episodes – Hannah Montana Full Episode Guides from Season 2 on Disney»։ TV Guide։ արտագրուած է՝ մայիսի 30, 2010 
  50. «Cyrus' Daughter Signs Record Deal»։ Contact Music։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  51. «iTunes – Music – Hannah Montana 2 – Meet Miley Cyrus by Hannah Montana & Miley Cyrus»։ iTunes։ հունիսի 26, 2007։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  52. «Cyrus Sidesteps Clarkson To Debut at No. 1»։ Billboard։ հուլիսի 4, 2007։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  53. «Gold & Platinum Searchable Database – April 29, 2013»։ Recording Industry Association of America։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  54. «Week Ending July 19, 2009: Daughtry Makes "Idol" History»։ Chart Watch։ արտագրուած է՝ հուլիսի 22, 2009 
  55. <strong-class= "error"><span-class="scribunto-error"-id="mw-scribunto-error-6">Script-error:-No-such-module-%26quot;String2%26quot;./chart-history/ «Hannah Montana – Chart history»։ Billboard։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  56. Hung, Steffen։ «Miley Cyrus – See You Again»։ Australian Charts։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2013 
  57. «Miley Cyrus – Start All Over – Music Charts»։ aCharts.us։ արտագրուած է՝ սեպտեմբերի 13, 2009 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]