Մակտանայի Լուրճան
Արտաքին տեսք
Մակտանայի Լուրճան | |
---|---|
Բեմադրիչ |
Թենգիզ Աբուլաձէ Ռեզո Չխեիձէ |
Երաժշտութիւն | Արչիլ Կերեսելձէ |
Արտադրող ընկերութիւններ | |
Տեւողութիւն | 67 վարկեան |
Մակտանայի Լուրճան (վրաց.՝ მაგდანას ლურჯა), Եկատերինա Գաբաշուիլիի համանուն պատմուածքի հիման վրայ 1955 թուականին նկարահանուած գեղարուեստական ֆիլմ։
Նիւթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆիլմին մէջ պատկերուած է Վրաստանը XIX դառի վերջերուն։ Ածուխի հարուստ վաճառական Միտուան սատկող աւանակին կը թողնէ ճանապարհին ու կը հեռանայ։ Աղքատ այրի Մակտանա Սեսիաշւիլիի երեխաները՝ վեցամեա Միխոն ու երեքամեա Կատոն, կը գտնէն աւանակին։ Երեխաները անոր կ'անւանէն Լուրճա (Կապուտաչիա) եւ կը խնամեն։ Լուրճան լաւ օգնական կը դառնայ այրիին տնտեսութեան մէջ. վերջինը կը զբաղէր մածունի առեւտուրով։ Սակայն Միտուան, գիտնալով իր աւանակին, կը կաշառէ դատաւորին եւ կը խլէ կենդանունը։
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դուդուխանա Ցերոձէ - Մագդանա
- Լիանա Մոիսցրապիշուիլի - Սոֆօ, Մակտանայի աւագ դուստրը
- Նանի Չիկուինիձէ - Կատօ, Մակտանայի դուստրը
- Միխօ Բորաշուիլի - Միխօ, Մակտանայի որդին
- Ակակի Քուանթալիանի - Միտուա, ածխի վաճառական
- Գարլօ Սականդելիձէ - Վանօ, ածխի վաճառականի բատրակը
- Ակակի Վասաձէ — Թեդօ Գունաշուիլի
- Ալեքսանտր Օմիաձէ - Գիգոյի պապը
- Ալեքսանտր Թաքայշուիլի — դատաւոր
- Դաւիթ Աբաշիձէ — Գաբօ
- Շալուա Գեդեւանիշուիլի
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1956 - յատուկ հիշատակ Կաննի կինոփառատոնի մէջ կարճամետրաժ ֆիլմերու մրցոյթի ժամանակ[1],
- 1956 - Էդինբուրգի կինոփառատոնի պատուոգիր։