Ճորտան Կավարիս

Jordan James Gavari
Ծնած է 25 Սեպտեմբեր 1989
Ծննդավայր Օնթարիօ (Քանատա)
Քաղաքացիութիւն Կաղապար:Դրօշաւորում/Քանատա
Ուսումնավայր Mayfield Secondary School?
Մասնագիտութիւն դերասան, Շարժապատկերի դերասան, Հեռատեսիլի դերասան

Ճորտան Ճէյմզ Կավարիս (անգլերէն՝ Jordan James Gavaris, ծն․՝ 25 Սեպտեմբեր 1989, Օնթարիօ (Քանատա)), Քանատացի դերասան է, առաւել ծանօթ է Ֆիլիքս Տօքինզի (Felix Dawkins) մրցանակ շահած իր դերով, քննադատներու կողմէ բարձր դրուատանքի արժանացած «Սեւ Որբը» (Orphan Black) BBC America-ի եւ Space-ի հեռատեսիլային դրուագաշարին մէջ։

Մանկութիւն եւ պատանեկութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կավարիս ծնած է Քալէտոն՝ Օնթարիօ, Քանատա։ Հայրը յոյն գաղթական էր, իսկ մայրը՝ հիւսիս-եւրոպական արմատներով գանատացի։ Կավարիս երեք զաւակներէն կրտսերն է։

Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճորտան Կավարիս, Մարտ 2015

Կավարիս գեղարուեստական իր առաջին դերը խաղաց գանատական անկախ ֆիլմի մը մէջ՝ «45 Պտոյտ Վայրկեանի Ընթացքին» (45 R.P.M), ուր իր խաղընկերներն էին Մայքլ Մէտսէն (Michael Madsen), Քիմ Քօաթս (Kim Coates) եւ Ամանտա Փլամմէր (Amanda Plummer)[1] ։ 2010-ին ան խաղաց Cartoon Network-ի «Անբնական Պատմութիւն» (Unnatural History) խաղարկային դրուագաշարին մէջ[2]։ Ատկէ զատ Կավարիս սկսաւ խաղալ գլխաւոր դերերէն մէկը BBC America-ի [3] եւ գանատական Space-ի նոր «Սեւ Որբը» (Orphan Black) դրուագաշարին մէջ[4]։

2010-ին Playback հանդէսին, Panavision Canada ընկերութեան եւ Շարժանկարի ու Հեռատեսիլի Գանատական Փառքի Սրահ-ին կողմէ Կավարիս ներառուեցաւ «Դիտելու Լաւագոյն Տասնեակ 2010» ցանկին մէջ։ Անցեալին այս ցանկին մէջ ներառուած էին նաեւ Նինա Տոպրեւ (Nina Dobrev) եւ Քսավիէ Տօլան (Xavier Dolan)[5]։

«Սեւ Որբը» դրուագաշարին մէջ խաղացած Ֆիլիքս Տօքինզի դերին համար Կավարիս 2014-ին շահեցաւ Canadian Screen Award մրցանակը՝ իբր Լաւագոյն Աջակցող Դերասան, ինչպէս նաեւ Constellation Award մրցանակը՝ դրուագի մը մէջ լաւագոյն դերակատարումի համար։ Օգոստոս 18, 2014-ին «EWwy Award» մրցանակաբաշխութեան ատեն Կավարիս ճանչցուեցաւ Լաւագոյն Աջակցող Դերասան՝ տրամաթիք դրուագաշարի մէջ[6]։

2016-ին Կավարիս աջակցող դերով հանդէս եկավ Կաս Վան Սէնթի (Gus Van Sant) «Ծառերու Ծովը» (Sea of Trees) ֆիլմին մէջ, ուր իր խաղընկերները եղան Մէթիու ՄըքՔօնահի (Matthew McConaughey) եւ Քէն Ուաթանապէ (Ken Watanabe):

Մամուլի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անգլիական շեշտը, որ Կավարիս կը գործածէ Ֆիլիքս Տօքինզի դերին համար, այնչափ բնական կը թուի, որ Entertainment Weekly հանդէսին լրագրող Տալթօն Ռոսս (Dalton Ross), գիտնալով իսկ որ Կավարիս բրիտանացի չէ, «ամբողջապէս վստահ չէ թէ ատիկա իր (Կավարիսի) բնական շեշտը չէ, այլ՝ կեղծուած»։ Կավարիս կը պատմէ Ռոսսին, որ իր խաղընկերներ Միխիլ Հէօյսման (Michiel Huisman), Ճէրօմ Ֆլինն (Jerome Flynn) եւ Մարիա Տօյլ Քէննետի (Maria Doyle Kennedy) կը կարծէին թէ ինք անգլիացի է․

Երբ կորսնցուցի այդ արուեստականութիւնս դերը կարդալէս ետք, Մարիան [Քէննետի] ցնցուած էր։ Ինծի կը թուի՝ շեշտ կամ արուեստականութիւն գործածելով ես ազատութիւն ունեցայ, այլ կերպ, կարելի է, չգտնէի Ֆիլիքսը։ Այդ դերը, անշուշտ, ազատագրող ամենամեծ փորձառութիւնն էր, որ իմ տարիքի ոեւէ մէկը կրնար ունենալ։ Իմ տարիքիս համար այնչա՜փ քիչ գունագեղ կերպարներ կան, եւ իսկական հաճոյք էր այս կերպարին հետ աշխատելու փորձառութիւնը[7]։


Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կավարիս բաց միասեռական է․ 2012-ի Սեպտեմբերէն կը հանդիպի դերասան Տէվըն Կրայի (Devon Graye) հետ[8]:

Ֆիլմացանկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շարժանկար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թուական Անուանում Բնագրային անուանում Կերպար
2008 45 Պտոյտ Վայրկեանի Ընթացքին 45 R.P.M. Parry Tender
2013 Չաքիին Անէծքը Curse of Chucky U.S. Ex Delivery Guy
2015 Ծառերու Ծովը Sea of Trees Eric

Հեռատեսիլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թուական Անուանում Բնագրային անուանում Կերպար
2008 --- G2G: Got to Go! Barry
2009 Տէկրասսի․ Յաջորդ Սերունդը Degrassi: The Next Generation Nathan
2010 Անբնական Պատմութիւն Unnatural History Jasper Bartlett / գլխաւոր դեր
2013-17 Սեւ Որբը Orphan Black Felix Dawkins / գլխաւոր դեր
2013 Կոտրած Cracked Grant Mackenzie

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «45 RPM Cast»։ 45rpmthemovie.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 2, 2017-ին։ արտագրուած է՝ November 7, 2012 (անգլերէն)
  2. «Jordan Gavaris (UNNATURAL HISTORY) Exclusive Interview»։ TV Equals։ July 7, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 2, 2017-ին։ արտագրուած է՝ November 7, 2012 (անգլերէն)
  3. «BBC Adds More Cast to 'clone drama', "Orphan Black"»։ The Hollywood Reporter։ October 23, 2012։ արտագրուած է՝ December 24, 2012 (անգլերէն)
  4. «Jordan Gavaris Talks BBC America's Orphan Black, Clones and Much More, "Orphan Black"»։ BioGamer Girl Magazine։ May 16, 2013։ արտագրուած է՝ June 15, 2013 (անգլերէն)
  5. Emily Claire Afan (September 8, 2010)։ «10 To Watch: Jordan Gavaris»։ Playback։ արտագրուած է՝ November 7, 2012 (անգլերէն)<
  6. Mandi Bierly (August 18, 2014)։ «EWwy Awards 2014: Meet Your Winners»։ Entertainment Weekly։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 19, 2014-ին։ արտագրուած է՝ August 18, 2014 (անգլերէն)
  7. Ross Dalton (March 16, 2014)։ «Orphan Black: Jordan Gavaris Talks Felix and Having the Best Fake Accent On TV»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ March 16, 2014 (անգլերէն)
  8. Jung E. Alex։ «Jordan Gavaris On Why He Waited to Come Out»։ Vulture (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017-06-14 (անգլերէն)