Ճիմի Պադլըր
| Ճիմի Պադլըր | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Jimmy Butler III |
| Ծնած է | 14 Սեպմտեմբեր 1989 |
| Ծննդավայր | Հիւսթըն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Ամերիկացի |
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Ուսումնավայր | Մարկետ համալսարան?[2], Tyler Junior College? և Tomball High School? |
| Մասնագիտութիւն | բասկետբոլիստ |
Ճիմի Պադլըր Գ․ (անգլերէն՝ Jimmy Butler III, ծնած 14 Սեպտեմբեր, 1989), ամերիկացի մասնագէտ պասքէթպոլիստ։ Ներկայիս կը խաղայ Պասքէթպոլի ազգային ասոցիացիա (NBA) (NBA) «Չիգակօ Պուլզ» ակումբէն, որպէս յարձակող պաշտպան եւ թեթեւ յարձակող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հիւսթըն, պատանութիւնը անցուցած է Թօմպըլ բնակավայրը։ Յաճախած է Թօմպըլի աւագ դպրոցը, աւարտական տարիին ունենալով 19 միաւորի եւ 8 անդրադարձի միջին ցուցանիշ։ Դպրոցը աւարտելէ ետք NCAA ուսանողական առաջնութեան մէջ սկզբնապէս ներկայացած է Թայլըրի հասարակական համալսարանը, որմէ յետոյ տեղափոխուած է Մարքէթթի համալսարանը։ Ընտրուած է 2011 թ. NBA-ի 2011 թուականի տրէֆթի առաջին ռաունտի 30-րդ ընտրութեամբ՝ «Չիգակօ Պուլզի» կողմէ։[3]
Ուսանողական ասպարէզը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աւագ դպրոցն աւարտելէ ետք Պադլըրը 2007–08 մրցաշրջանն կ'անցընէ Թայլըրի միջնակարգ համալասրանին մէջ, այնուհետեւ կ'որոշէ ընտրել Մարքէթթ համալսարանի մարզական կրթաթոշակային ծրագիրը՝ համալսարանային հաւաքականին մէջ անցընելով 4 մրցաշրջան։
2008-09 մրցաշրջանին Պադլըր կ'անցընէ 35 հանդիպում՝ մանրայատակի վրայ միջինը անցընելով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 5 կէտ, 4 անդրադարձ, 2 խլում, 1 կորուստ եւ 2 արդիւնաւէտ փոխանցում։
2009-10 մրցաշրջանին Պադլըր կ'անցընէ 34 հանդիպում՝ մանրայատակի վրայ միջինը անցընելով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 15 կէտ, 7 արգելափակում, 2 խլում, 1 կորուստ եւ 2 արդիւնաւէտ փոխանցում։
2010-11 մրցաշրջանին Պադլըր կ'անցընէ 37 հանդիպում՝ մէջը խաղալով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 16 կէտ, 6 արգելափակում, 2 խլում, 2 կորուստ եւ 3 արդիւնաւէտ փոխանցում։
NBA-ի Ասպարէզը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պադլըր կ'ընտրուի 2011 թուականի NBA տրէֆթի առաջին ռաունտի 30-րդ ընտրութեամբ՝ «Չիգակօ Պուլզի» կողմէ։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էջը NBA.com կայքում(անգլերէն)
- Էջը «Բասկետբոլ-ռեֆերենսում»(անգլերէն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (հայերեն) Ջիմի Բաթլեր, 2024-04-07, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8B%D5%AB%D5%B4%D5%AB_%D4%B2%D5%A1%D5%A9%D5%AC%D5%A5%D6%80&oldid=9785502, վերցված է 2025-11-27