Ճամփորդ (շաբաթաթերթ)

Ճամփորդ
Պատկեր:Ճամփորդ.png
Տեսակ շաբաթաթերթ
Լեզու հայերէն
Խմբագիր Արիանա Կաոիլի
Հիմնադիր Արիանա Կաոիլի
Երկիր Հայաստան Հայաստան
Տպաքանակ 20000
Կայք champord.am

«Ճամփորդ», Հայաստանի քաղաքային երթեւեկութեան եւ խանութներուն մէջ անվճար բաժնուող շաբաթաթերթ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լոյս կը տեսնէ 2 Փետրուար 2016-էն։ Հիմնադիրը շախմատիստուհի Արիանա Կաոիլին էր[1][2]։

«Ճամփորդ» թերթը սոցիալական նախագիծ էր։ Թերթի նպատակն էր բարձրացնել քաղաքացիական ներգրաւուածութիւնը՝ մարդոց համար ապահովելով դրական լրատուութեամբ։ «Ճամփորդ» թերթի տպաքանակը 20 հազար օրինակ էր։

Շաբաթաթերթի հիմնական թեմաներն էին երեւանցիներու համար առաւել կարեւոր, տեղական, միջազգային, մարզական, սոցիալ-տնտեսական նորութիւնները եւ իրադարձութիւնները, ինչպէս նաեւ Երեւանի մէջ ապրող յաջողակ մարդոց հետ հարցազրոյցները։

«Ճամփորդ»-ը անդրադարձած է հայրենադարձութեան թեմային, ինչպէս նաեւ Երեւանի տարածաշրջաններուն։ Թերթի կարգախօսն է՝ Երեւանցիներու համար. Վստահելի, Ոգէշնչող, Տեղեկատուական[3]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Հայաստանի թերթերի ապագան. «Ճամփորդ»»։ media.am։ 2016-04-28։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-30-ին։ արտագրուած է՝ 2017-01-11 
  2. «Արիաննա Քաոիլի․ «Սիրում եմ իմ գործը, դրանով փորձում եմ ոգեշնչել երևանցիներին»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ արտագրուած է՝ 2017-01-11 
  3. «ABOUT US – Ճամփորդ»։ champord.am։ արտագրուած է՝ 2017-01-11 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]