Հուրի Կէպեշեան
Հուրի Կէպէժեան (անգլերէն՝ Houry Gebeshian, ծնած է՝ 27 Յուլիզ, 1989), ամերիգահայ մարմնամարսուի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հուրի Կէպեշեանը ծնած է 27 Յուլիս 1989 թուականին Մասաչուսէթսի Քեմպրիճի մէջ, Քրիսթինէ Ապրահամեանի եւ Յակոբ Կէպեշեանի ընտանիքէն ներս։ 2007 թուականին աւարտած է Նիւթընի Հիւսիսային աւագ դպրոցը[1]։
2011 թուականին աւարտած է Այովայի համալսարանը, եւ ստացած է մարմնակրթական վերապատրաստման պաքալորիյի աստիճան։ 2012 թուականին վնասուածք ստացած է եւ չէ կրցած մասնակցիլ 2012 թուականի Ողիմպիական խաղերուն[2]: Ապա բժիշկ դառնալու մտադրութեամբ ընդունուած Ուէյք Ֆորեսթի բժշկական դպրոց (անգլերէն՝ Wake Forest School of Medicine)։ Աւարտած է 2014 թուականին, ստացած բժշկական գիտութիւններու վարպետի աստիճան[3] եւ ներկայիս կ'աշխատի Օհայոյի Քլիվլընտի հիւանդանոցէն ներս։
Հուրի Կէպեշեանը ԱՄՆ-ի եւ Հայաստանի կրկնակի քաղաքացի է, Հայաստանը ներկայացուցած է 2016 թուականի Ամառնային Ողիմպիական խաղերուն[2] ։ Ան 2008-2011 թուականներուն Այովայի մարմնամարզական խումբի (անգլերէն՝ Iowa Hawkeyes) անդամ էր[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ [1].
- ↑ 2,0 2,1 «Հուրի Գեբեշյան. օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին և միակ աղջիկ մարմնամարզիկը»։ wnews.am։ 1 Օգոստոս 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 8 Օգոստոս 2016
- ↑ [2].
- ↑ [3][permanent dead link].