Հերի Թրուման
Հերի Թրուման (8 Մայիս 1884[4][5][6][…], Լամար, Միզուրի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2][3] - 26 Դեկտեմբեր 1972[7][4][5][…], Քանսաս Սիթի[1][3]), Միացեալ Նահանգներու 33-րդ նախագահը, 1945-1953 թուականներ։ Նախ ծառայած է իբրեւ փոխնախագահ, ապա յաջորդած է Ֆրանքլին Ռուզվելթիին։ Ան ամբողջովին գործադրած է «Մարշալ» ծրագիրը` վերակառուցելու համար արեւմտեան Եւրոպայի տնտեսութիւնը, եւ հիմնած՝ «Թրուման գաղափարաբանութիւն»ը եւ «ՆԱԹՕ»ն:
Հերի Թրուման իր կեանքին մեծամասնութիւնը անցուցած է ելեւմտական, դրամական տագնապներու մէջ: Ան մեծցած է համեստ եկամուտով ընտանիքի մը մէջ: Տարիներու վատ ներդրումները եւ առեւտրական ձախող գործունէութիւնը զինք պարտքերու մէջ թաղած են, թէեւ ան յաջողած է սնանկութիւն յայտարարելու քայլին երբեք չդիմել:
Նախագահի պաշտօնը աւարտելէ ետք Թրուման եւ կինը փոխադրուած են իր զոքանչին տունը: Թրուման առաջին նախագահներէն մէկը, որ ստացած է կենսաթոշակ` տարեկան 25 հազար տոլար:
Հերի Թրուման եւ իր կինը առողջապահական խնամքին առաջին ստացողներէն եղած են, որ այդ օրերուն իբրեւ օրէնք վաւերացուեցաւ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Union List of Artist Names
- 1 2 3 4 Library of Congress Library of Congress Name Authority File
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Steinberg A. Encyclopædia Britannica
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- 1 2 Трумэн Гарри // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ FAQ: Was President Truman the first Baptist president?
- ↑ https://www.senate.gov/artandhistory/history/resources/pdf/chronlist.pdf
- 1 2 3 SNAC — 2010.