Հենրի Ֆինիս Լինչ
| Հենրի Ֆինիս Լինչ անգլերէն՝ H. F. B. Lynch | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Ապրիլ 1862[1][2] |
| Ծննդավայր | Լոնտոն, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն |
| Մահացած է | 24 Նոյեմբեր 1913[1][2] (51 տարեկանին) |
| Մահուան վայր | Քալիէ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Իթըն գոլէճ, Թրինիթի գոլէճ և Հայտելպըրկի Համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և ձեռնարկատէր |
| Վարած պաշտօններ | Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ?[3] |
| Անդամութիւն | Թագաւորական Աշխարհագրական Ընկերութիւն |
| Կուսակցութիւն | Լիբերալ կուսակցություն? |
| Ծնողներ | հայր՝ Thomas Kerr Lynch?, մայր՝ Harriet Sophia Taylor?[4] |
Հենրի Ֆինիս Պլոս Լինչ (18 Ապրիլ 1862[1][2], Լոնտոն, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն - 24 Նոյեմբեր 1913[1][2], Քալիէ), անգլիացի հայագէտ, աշխարհագէտ, ճանապարհորդ եւ հասարակական-քաղաքական գործիչ։
Հայաստան կատարած երկու ճամբորդութիւններուն (1893-1894 եւ 1898) ընթացքին, Լինչ իր հաւաքած նիւթերուն հիմամբ գրած է երկհատոր «Հայաստան» աշխատութիւնը (1901, հայերէն համառօտ թարգմանութիւն՝ 1913-1914), որ կազմուած է երկու հատորներէ. «Ռուսական Հայաստան» եւ «Տաճկահայաստան»։ Այս գործը կը պարունակէ արժէքաւոր տեղեկութիւններ Հայաստանի պատմութեան, աշխարհագրութեան, ժողովրդագրութեան եւ հայ բանահիւսութեան վերաբերեալ։ Լինչ գրած է Հայաստանի քաղաքական վիճակին, հայերու հալածանքին, հայ եկեղեցիին եւ հայոց լեզուին մասին։
Լինչ նաեւ հետաքրքրուած է Հայկական Հարցով։ Ըլլալով անգլիական խորհրդարանի անդամ (1906 թուականէն սկսեալ), քննադատած է երկրի քաղաքականութիւնը եւ խորհրդարանին ծանօթացուցած ու ներկայացուցած է Հայկական հարցը եւ հայ ժողովուրդի իրաւունքներուն պաշտպանութեան կարեւորութիւնը։
Իր մահէն քանի մը օր առաջ, Լինչ անգլիական մամուլին մէջ հրատարակած է իր «Բաց նամակ»-ը հայկական բարենորոգումներուն վերաբերեալ։
Լինչ մահացաւ 24 Նոյեմբեր, 1913 թուականին, Քալէ քաղաքին մէջ, Ֆրանսա:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Армения։ очерки и этюды, т. 1-2 Тифлис, 1910.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Hansard 1803–2005
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, (1901)
- ↑ Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, (1901)
| ||||||