Հելսինքիի համալսարան
Հելսինքիի համալսարան | |
---|---|
Հիմնադրուած է | 1640 |
Հիմնադրիր | Քրիսթինա |
Ռեկտոր | Sari Lindblom? |
Անդամակցութիւն | Ութրեխթի ցանց, «Օրսիտ» ոչ հասութաբեր հաստատութիւն[1][2], Եւրոպայի համալսարաններու միութիւն[3], Առցանց թուայնացած արխիւ[4], Հետազօտական համալսարաններու եւրոպական միաւորում, FinELib?[5] եւ Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման?[6] |
Երկիր | Ֆինլանտա |
Կայք | helsinki.fi/en |
University of Helsinki Վիքիպահեստում |
Հելսինքիի համալսարան (ֆին.՝ Helsingin yliopisto, շուէտ.՝ Helsingfors universitet, լատ.՝ Universitas Helsingiensis), Ֆինլանտայի հնագոյն եւ խոշորագոյն համալսարանը: Համալսարանի մէջ կ'ուսանին մօտաւորապէս 38 հազար ուսանող (այդ կ'ընդգրկէ՝ 5500 թեկնածու):
Պոլոնիայի հռչակագիրի եւրոպական չափանիշերու համապատասխան՝ համալսարանը 2005 թուականի Օգոստոս 1-էն կ'առաջարկէ ուսուցում Պսակաւոր, Մագիստրոս եւ Գիտութիւններուդոկտորի աստիճաններու համար: Համալսարանը Եւրոպական հետազօտական համալսարաններու միութեան, «Unica»-ի (Եւրոպայի մայրաքաղաքներու համալսարաններ) անդամ է: Համալսարանը ընդգրկուած է Եւրոպական համալսարաններու Ութրեխթի ցանցի միութեան մէջ։ Համալսանի շրջակայքը կայ բուսաբանական այգի[7]: 2012 թուականի Յունուարէն համալսարանին կից բացուեր է Ռուսաստանի հետազօտութիւններու նոր կեդրոն[8]: 2017 թուականէն համալսարանի Քանցլերը Քաարլէ Հիամերին է:
Ըստ 2018 թուականի տուեալների՝ Հելսինքիի համալսարանը «Times Higher Education»-ի համալսարաններու համաշխարհային վարկանիշի մէջ զբաղեցուցած է 48-րդ հորիզոնականը[9]:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համալսարանը հիմնադրուեր է 1640 թուականին (Տուրկու) Ապօ քաղաքում՝ որպէս թագաւորական ակադեմիա:
1809 թուականին՝ Ռուսական կայսրութեանը Ֆինլանտայի դքսութեան միանալէն յետոյ, համալսարանը սկսեր է կոչուիլ Ապոյի կայսերական ակադեմիա:
Ալեքսանդրի կայսերական համալսարան (1828-1917)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1827 թուականին տեղի ունեցած աւերիչ հրդեհէն յետոյ կայսր Նիկոլայ I-ի հրամանով համալսարանը տեղափոխուեր է Հելսինքֆորս եւ ստացեր Ալեքսանդրի կայսերական համալսարան (ի պատիւ կայսեր հանգուցեալ եղբոր՝ Ալեքսանդր I-ի) անուանումը: Համալսարանի գլխաւոր շէնքը նախագծեր է ճարտարապետ Քարլ Լիութվիք Էնկելը (1832):
Հելսինքիի համալսարան (2017-ներկայ ժամանակներ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆինլանտայի անկախութեան հռչակումէն յետոյ (1917) ուսումնական հաստատութիւնը ստացեր է Հելսինքիի համալսարան անուանումը:
1944 թուականին համալսարանի շինութիւններու մասը մը ոչնչացեր է Հելսինքիի խորհրդային ռմբակոծութեան ժամանակ։
1990 թուականի Օգոստոսի 28-ին՝ ԽՍՀՄ պատմութեան մեջ առաջին անգամ, խորհրդային «Ռելկոմ» գիտական ցանցը Հելսինքիի համալսարանի գիտնականներու հետ հեռախօսային մոտեմի կապ հաստատեր է, որ Ռունետի զարգացման ելակետերէն մէկն է:
Համալսարանին մէջ կայ դոցենտներ Արթո Լուկանենից եւ Փեքքի Քաուփալայից կազմուած խումբ, որ կը զբաղուի ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի կողմէն Ֆինլանտայի տարածքին հետախուզական գործունէութեան պատմութեան ուսումնասիրութեամբ[10]:
1990 թուականին Ֆինլանտայի մէջ համալսարանի հիմնադրման 350-ամեակի առթիւ 150 հազար տպաքանակով թողարկուեր է «350 տարեկան Հելսինքիի համալսարան» անուանումով 100 նամականիշ:
2015 թուականի նոյեմբերին համալսարանի դասախօսները կ'որոշեն կայացնել գործադուլ յայտարարել՝ ի նշան կառավարութեան կողմէն ծրագրուող ֆինանսաւորման զգալի կրճատման դէմ բողոքի[11]:
2016 թուականին համալսարանի վարչական բաժնի կառուցուածքը փոփոխութիւններու ենթարկուեր է, կրճատուեր է 200-300 աշխատակից[12]:
2017 թուականին համալսարանը ստացեր է իր գոյութեան պատմութեան մէջ ամենամեծ դրամական նուիրատուութիւնը։ Ընդհանուր գրականագիտութեան եւ գեղագիտութեան նախկին Փրոֆեսոր Մայա Լեհտոնենը համալսարանին 4 միլիոն եւրո կտակեր է՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել ֆրանսերէնի, ֆրանսական գրականութեան, Ֆրանսայի պատմութեան, ֆինն-ֆրանսական մշակութային յարաբերութիւններու եւ ֆիննական գրականութեան ուսումնասիրութեանը աջակցելու համար[13]:
Վարկանիշ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2015 թուականին համաշխարհային կարգի համալսարաններու հետազօտութեան կեդրոնը (CWCU) Շանհայի Ցզեաո Տունի համալսարանի մէջ Հելսինքիի համալսարանին շնորհեր է 67-րդ տեղը (500-ից), որ վեց հորիզոնականով աւելի բարձր է, քան 2014 թուականին[14]:
«Times Higher Education»-ի վարկանիշի մէջ.
Տարի | 2011[15] | 2012[16] | 2013 | 2014 | 2015[17] | 2016[17] | 2018[9] |
---|---|---|---|---|---|---|---|
Հորիզոնականը լաւագոյն հարիւրեակին մէջ | 91 | - | 67 | - | 48 |
Բրիտանական հեղինակաւոր «Quacquarelli Symonds» (QS) ընկերութեան վարկանիշի մէջ.
Տարի | 2011 | 2012 | 2013[18] | 2014[19] | 2015 | 2016 | 2017[20] |
---|---|---|---|---|---|---|---|
Հորիզոնականը լաւագոյն հարիւրեակին մէջ | 69 | 67 | 91 | 102 |
Դասախօսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լէօ Աարիօ, աշխարհագրագէտ
- Ուիլհելմ Պոլին, փիլիսոփայ
- Վիքտոր Աքսել Հաքման, երկրաբան
- Եաքով Քարլովիչ Կրոթ, բանասէր
- Հեյքի Քլեմեթի, գիտությունների դոկտոր, երաժշտահան, խմբավար, ֆիննական երգչախմբային երաժշտութեան դպրոցի հիմնադիր
- Իոսիֆ Եմելեանովիչ Մանտելշթամ, ռուսաց լեզուի եւ գրականութեան փրոֆեսոր
- Կունար Միքվից, պատմաբան
- Օքոնեն Օնի, ակադեմիկոս, արուեստագէտ
- Աննա-Մարի Սարայաս, ակադեմիկոս գրականագէտ
- Ֆրետերիք Սիկնէուս, գեղագիտութեան եւ գրականութեան փրոֆեսոր
- Իլմարի Սուսիլուոթո, քաղաքագէտ
- Ֆրետերիք Էլվինկ, բուսաբան
- Թոյվո Հաափանեն, երաժշտագէտ
- Եուլի Քարլովիչ Շիմանովսքի, վիրաբոյժ
Ռեքթորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1640-1641, 1649-1650 Էսքիլ Փետրէուս
- 1647-1648, 1652-1653 Գէորգ Ալանուս
- 1676-1677, 1683-1684 Էլիաս Թիլանտս
- 1729-1730 Դանիել Եուլենիուս
- 1755-1756 Քարլ Աբրահամ Քլեւպերկ
- 1756-1757, 1765-1766, 1772-1773 Փեռ Քալմ
- 1767-1768 Մարթին Վալենիուս
- 1786-1787, 1798-1799 Հենրիխ Գաբրիէլ Փորթան
- 1803-1804, 1811-1812, 1825-1827 Եուհան Կատոլին
- 1806-1807, 1813-1814, 1827-1828, 1829-1832 Կուստաւ Գաբրիէլ Գիոլսթրիոմ
- 1824-1825 Քարլ Ռեյնկոլտ Զալպերկ
- 1828-1829 Դանիիլ Միրեն
- 1832-1833 Էրիք Գաբրիէլ Մելարթին
- 1833-1839 Ֆրետերիք Ուիլհելմ Փիփինկ
- 1839-1845 Նիլս Ապրամ ֆոն Ուրսին
- 1845-1848 Ուիլհելմ Գաբրիէլ Լակուս
- 1848-1858 Կավրիիլ Ռեյն
- 1859-1869 Ատոլֆ Էտուարտ Արփե
- 1869-1872 Լոուրենս Լինտելիոֆ
- 1872-1875 Ատոլֆ Մոպերկ
- 1875-1878 Սակարիաս Տոպելիուս
- 1878-1884 Ուիլհելմ Գաբրիէլ Լակուս
- 1884-1887 Ավկուսթ Ալքվիսթ
- 1887-1896 Թէոտոլֆ Ռեյն
- 1896-1899 Եաքո Ֆորսման
- 1899-1905, 1905-1907 Էտուարտ Հիելթ
- 1905 Ռապպէ Աքսել Վրետէ
- 1907-1911, 1920-1922 Իվաեւ Հեյքել
- 1911-1915 Անտերս Սեւերին Տոներ
- 1915-1920 Վալտեմար Ռուին
- 1926-1930 Անտի Թուլենհեյմօ
- 1941-1945 Ռոլֆ Հերման Նեւանլինա
- 1956-1962 Էտուին Լինկոմիես
- 1971-1973 Միքքո Եուվա
- 2003-2008 Իլքա Նիյնիլուոթօ
- 2008-2013 Թոմաս Ուիլհելմսոն
- 2013-2018 Եուքա Քոլա[21]
- Եարի Նիեմելիա (2018 թուականէպ)[22]
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- համալսարանի պաշտօնական կայքէջը
- Դիմումներու ներկայացում
- Միջազգային մագիստրոսական ծրագիրեր
- Պաշտօնական youtube-հարթակլ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://orcid.org/members/001G000001zUlVeIAK-university-of-helsinki
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Our Members / Tier 4
- ↑ https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Կաղապար:YLE-N
- ↑ Կաղապար:YLE-N
- ↑ 9,0 9,1 «Хельсинкский университет вошел в топ-50 лучших университетов мира»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2018-11-15։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-11-18-ին։ արտագրուած է՝ 2018-11-18
- ↑ Կաղապար:YLE-N
- ↑ Կաղապար:YLE-N
- ↑ Կաղապար:YLE-N
- ↑ «Гуманитарии университета Хельсинки получили крупное денежное пожертвование»։ արտագրուած է՝ 2017-03-15
- ↑ «Университет Хельсинки поднимается в мировом рейтинге»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04
- ↑ «Университет Хельсинки — в числе 100 лучших вузов в мире»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04
- ↑ «Университет Хельсинки больше не входит в сотню престижных университетов мира»։ Фонтанка.Fi։ արտագրուած է՝ 2017-06-04
- ↑ 17,0 17,1 «Университет Хельсинки лишился места в списке ста лучших университетов мира»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04
- ↑ «Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-ом месте»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04
- ↑ «Хельсинкский университет занял 67-ое место в рейтинге лучших мировых вузов»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04
- ↑ «Позиция университета Хельсинки в рейтинге QS ухудшилась»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04
- ↑ «Выбран новый ректор Университета Хельсинки»։ YLE։ արտագրուած է՝ 2017-10-17
- ↑ «Professor Jari Niemelä appointed as rector of the University of Helsinki | University of Helsinki»։ University of Helsinki (անգլերեն)։ 2018-04-25։ արտագրուած է՝ 2018-08-01