Հաուայ

Jump to navigation Jump to search

Հաուայ Հաուայ (անգլերէն՝ Hawaii), ԱՄՆ-ի նահանգներէն մէկը, որ կը գտնուի Խաղաղական ովկիանոսին մէջ։ Ան կ'ընդգրկէ Հաուայեան կղզիները։ 21 Օգոստոս 1959-ին դարձած է ԱՄՆ 50-րդ նահանգը:

Բնակչութեան թիւն է 1 419 561 մարդ (2014 թուականի տուեալներով): Քաղաքի բնակչութիւնը կը կազմէ ընդհանուր բնակչութեան 70 %-ը: Պաշտօնական լեզուն անգլերէնն է: Անգլերէնի կողքին կ'օգտագործուի նաեւ ճափոներէնը, իսկ տարբեր ցեղային խումբեր կը գործածեն զանազան լեզուներ, ինչպէս նաեւ՝ հաուայերէն: Հաուայի նահանգի վարչական կեդրոնը Հոնոլուլուն է, իսկ ամենամեծ քաղաքներէն են` Հիլո, Քաիլուա-Քոնա, Քանեհոեն: Տնտեսապէս ամենազարգացած կղզին Օհաուն է: Նահանգը նոյնպէս կը կոչուի Ալոհա նահանգ:

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նահանգը կը գտնուի Հաուայեան կղզիներուն և Խաղաղական ովկիանոսի կեդրոնական մասը: Ընդհանուր Տարածութիւնն է 28 311 քմ²: Հաուայեան կղզիներուն մէջ կը գտնուին Մաունա-Լոա և Քիլաուէա հրաբուխները և հանգած հրաբուխ մը՝ որ կը կոչուի Մաունա-Քեա (բարձրութիւնը 4205 մ): Հաուայի նահանգը երկրի մակերեւոյթով ամենաարագ աճող երկիրն է (հրաբխային գործունէութեան հետեւանքով): Նահանգին հողը խոնաւ է եւ այդ պատճառով այնտեղ լիճեր չկան: Բացառութիւններ են` Ուաիաու, Հալուոլու լիճերը և Քա-Լոքո ջրամբարը:

Կլիմա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նահանգը ունի արեւադարձային կլիմա: Տարեկան միջին ջերմաստիճանը կը կազմէ 18-էն 25 աստիճան: Տարեկան անձրեւներու քանակն է 4000 մմ: Նահանգը ունի արեւադարձային տափաստաններ և սաւանաներ: Տնտեսութիւնը հիմնուած է զբոսաշրջութեան վրայ: Կղզիներուն մէջ կան զանազան հանգստավայրեր, բնական և պատմական վայրեր,ինչպէս նաեւ ազգային բնութեան պահպանուած տարածքներ: Արդիւնաբերութեան գլխաւոր ճիւղերն են շաքարը և մրգային պահածոները։ Գիւղատնտեսութիւնը կը վերամշակէ 1 միլիոն հեքդար: Գլխաւոր սպառողական մշակաբոյսերն են՝ բրինձը, արքայախնձորը, շաքարեղեգը, սուրճը, պանանը և կուաւան: Հաուայի նահանգը կը համարուի Հիւսիսային Խաղաղական ովկիանոսի երթեւեկութեան հիմնական հանգոյցը, որ ունի կապող ճանապարհ, ԱՄՆ-ի և Քանատայի, Արեւելեան Ասիայի, Ֆիլիպիններու, Աւստրալիայի, Նոր Զելանտիայի հետ:

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ցեղային կազմը 10 % — Հաուայանցիներ 38,6 % — ասիացիներ (ֆիլիպինցիներ և ճաբոնացիներ 14 %, չինացիներ 5 %) 24,7 % — Եւրոպական ծագմումով ամերիկացիներ 14,7 % — Մեդիսներ 8,9 % — լատին-ամերիկացիներ (բուերդորիկացիներ և մեքսիքացիներ) 3,1 % — աֆրոամերիկացիներ եւ այլն: Շրջանը տիրած են եւրոպացիներ` գերմանացիներ, փորթուկալացիներ, անգլիացիներ. Նախկին ԽՍՀՄ-էն գաղթածներու թիւը կը կազմէ 5 հազար:

Կրօնք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2000 թուականի տուեալներով Հաուայի նահանգի տարբեր կրօնքի հետեւորդներն ու դաւանանքի ներկայացուցիչները կը բաժնուին հետեւալ կերպով՝ Քրիստոնէութիւն՝ 351 000 (28,9 %) Պուտտայականութիւն՝ 110 000 (9 %) յուդայականութիւն՝ 10 000 (0,8 %) այլ կրօններ՝ 100 000 (10 %) Ոչ ոք չի պատկանիր որեւէ կրօնի 650 000 (51,1 %)