Հանդէս (տարեգիր)
Արտաքին տեսք
Հանդէս | |
---|---|
Տեսակ | հանդէս |
Լեզու | հայերէն |
Հրատարակիչ | Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հայկական ԱԳ | 0 |
ISI | 0 |
SCOPUS | 0 |
ԲՈՀ ցանկ | 0 |
Հանդէս, հայկական գիտամեթոդական հանդէս[1]։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հրատարակչութիւն։ Լոյս կը տեսնէ 2002 թուականէն Երեւանի մէջ (տարեկան 1-2 համար)։ Գլխաւոր խմբագիրն է Լաուրա Մուրադեանը։
Հանդէսին մէջ կը տպագրուին թատրոնի եւ կինոյի պատմութեան ու տեսութեան, բեմական խօսքին, պարարուեստին, հեռուստատեսութեան, արուեստի այլ ճիւղերու հիմնախնդիրներուն, դասաւանդման մեթոդներու վերլուծութեան վերաբերող, ինչպէս նաեւ գրականագիտական, փիլիսոփայական, գեղագիտական, պատմական, սոցիոլոգիական յօդուածներ։ «Հանդէս»-ին կ՚աշխատակցին բուհի դասախօսներ, ասպիրանտներ, ուսանողներ եւ տուեալ ոլորտի այլ մասնագէտներ[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- ↑ Հովհաննես Այվազյան (2015)։ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջեր 595–596։ ISBN 978-5-89700-042-5