Jump to content

Հայ Աւետարանական Էմմանուէլ եկեղեցի (Հալէպ)

Հայ Աւետարանական Էմմանուէլ եկեղեցի

Հիմնական տեղեկութիւններ
Նահանգ Հալէպ
Ճարտարապետական նկարագրութիւն
Առանձնայատկութիւններ

Հայ Աւետարանական Էմմանուէլ եկեղեցի, 1852 թուականին հիմնադրուած հայ աւետարանական եկեղեցի Սուրիոյ Հալէպ քաղաքին մէջ։ Եկեղեցւոյ ներկայիս շէնքը կառուցուած է 1923 թուականին։ Այն ներկայիս կը ծառայէ որպէս Սուրիոյ Հայ Աւետարանական միաբանութեան նստավայրը, որ կը հանդիսանայ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան անդամ։

Էմանուէլ եկեղեցին վնասուած է 17 Յունուար 2016-ին գնդակոծութեան ժամանակ[1]։

  • Ատուր Աղա Նիզիբլեան (1852-1855)
  • Վեր. Նազար Մաքանեան (1855-1865)
  • Վեր. Սարգիս Սարգիսեան (1865-1890)*
  • Վեր. Կարապետ Մարգարեան (1865-1890)*
  • Տիար Գէորգ Ղազանչեան (1865-1890)*
  • Կարապետ Ադանալեան (1865-1890)*
  • Տիար Գրիգոր Ճուկուրեան (1865-1890)*
  • Տիար Գարեգին Գույումճեան (1865-1890)*
  • Վեր. Մանուկ Միսիրեան (1891-1903)
  • Վեր. Ստեփան Թովմասեան (1904-1913)
  • Վեր. Յովհաննէս Էսքիճեան (1913-1916)
  • Այցելութիւն հովիւներու եւ քարոզիչներու (1917-1923)
  • Վեր. Կարապետ Յարութիւնեան (1922-1931)
  • Վեր. Սիսագ Մանուկեան (1931-1932)
  • Վեր. Սիրագան Աղբաբեան (1932-1952)
  • Վեր. Սողոմոն Նոյջուկեան (1950-1959)
  • Վեր. Յովհաննէս Քարճեան (1960-1979, ասպ. 1956-1958)
  • Վեր. Սողոմոն Քիլաղբեան (1980-1995)
  • Այցելութիւն հովիւներու եւ քարոզիչներու (1995-1997 թթ.)
  • Վեր. Սերոբ Մկրտիչեան (1997-2015)
  • Տիար Սամուէլ Թաշճեան (2016–2019)

(*տարիները անյայտ են)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Children dead and Armenian Evangelical Church in Aleppo damaged in rocket attacks and bombings in Syria

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]