Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Լաս Վեկաս)
Հայոց Ցեղասպանութեան յուշարձան (Լաս Վեկաս) | |
---|---|
Կը Գտնուի | ԱՄՆ |
Շինութեան ձեւ | Յուշարձան |
Ներկայ վիճակ | Կը կառուցուի |
Հայոց Ցեղասպանութեան յուշարձան, յուշարձան ԱՄՆ Նեւատա նահանգի Քլարք վարչական շրջանի «Մայրամուտ» զբօսայգիին մէջ[1]: Յուշարձանը ամերիկահայ համայնքի նուէրն է Հարաւային Նեւատայի բնակիչներուն։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշակոթողը կառուցուած է Հայ-ամերիկեան ընկերակցութեան (Armenian American Society) աջակցոթեամբ: Յուշարձանի կառուցման բոլոր ծախսերը կազմած է մօտ 120 հազար ԱՄՆ տոլար[1]։ Այն Ծիծեռնակաբերդի յուշարձանի նմանօրինակն է, փոքր չափերով։ Յուշարձանը բաղկացած է 12 քարէ սալերէ, որոնք կը խորհրդանշեն Ցեղասպանութեան ժամանակ տեղահանուած 12 հայաբնակ բնակավայրերը[2]:
Յուշարձանի բացման արարողութեան մասնակցած են արքեպիսկոպոս Հովնան Տէրտէրեանը, արքեպիսկոպոս Մուշեղ Մովսիսեանը, Լաս Վեկասի հայ-ամերիկեան միութեան խորհուրդի անդամ Էնտի Արմէնեան, Լաս Վեկասի եւ Նեւատա նահանգի իշխանութիւններու ներկայացուցիչներ[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Las Vegas to Inaugurate Armenian Genocide Memorial Archived 2015-03-17 at the Wayback Machine.
- Armenian Genocide Monument Inaugurated In Las Vegas Archived 2015-11-19 at the Wayback Machine.