Հայ Կամաւորական Ջոկատներ
Հայկական կորպուս' կամ Հայոց ազգային կորպուս, հայկական զինւորական միաւորում։ Ստեղծուած է 1917 թուականին Դեկտեմբերին, ձեւավորուած է 1917 թուականին Ապրիլին, Ռուսաստանի Ժամանակաւոր կառավարութեան «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումէն յետոյ։ Ազգայնացուած բանակի խնդիրն էր արտաքին թշնամիներուն հայրենիքի պաշտպանութիւնը եւ պետութեան ներքին կեանքի կարգուկանոնի հաստատումը։
Ապրիլ 9,1917 թուականին գեներալ Թովմաս Նազարբեկեանն ուղարկուած է Կովկասեան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերը ազգայնացնելու նպատակով։ Հոկտեմբեր 1917 թուականին Հայոց ազգային խորհուրդը դիմած է Կովկասեան բանակի գլխաւոր հրամանատարին՝ հայկական ազգային գունդերու թիւը 8-ի հասցնելու խնդրանքով։ Դեկտեմբեր 13,1917 թուականին ստեղծուած է Հայոց ազգային կորպուս, հրամանատար նշանակուած է գեներալ Թովմաս Նազարբեկեանը, շտաբի պետ՝ Վեշինսկին, յատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանաեանը (Դրօ)։ Հայոց ազգային կորպուսին աջակցած է նաեւ Հայկական զինւորական միութիւնը՝ Ա. Շահմազեանի գլխաւորութեամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ մտած է արեւմտահայերու դիվիզիան՝ Անդրանիկ Օզանեանի հրամանատարութեամբ։ Հայոց ազգային կորպուսն ունէր 2 դիվիզիա՝ 1-ին եւ 2-րդ (իւրաքանչիւրին 4-ական գունդ), հեծելազորային բրիգադ (2 գունդ, իւրաքանչիւրին՝ 400-ական մարդ), Արեւմտահայկական դիվիզիա, Ա բրիգադ (Էրզրումի գունդ՝ կազմուած 2 գումարտակից), Երզնկայի գունդ (2 գումարտակ), Բ բրիգադ (Խնուսի գունդ՝ կազմուած 2 գումարտակից), Ղարաքիլիսայի գունդ (2 գումարտակ), Վանի գունդ (2 գումարտակ), Զէյթունի գունդ, տեղական բանակային զորամասեր՝ Լոռու, Շուշիի, Ախալքալաքի, Ղազախի գնդերը (2-ական գումարտակ), Նուխիի, Ախալցխայի, Իգդիրի, Խանասորի ջոկատները։ Մարտ 31, 1918 թուականին տվյալներով Հայոց ազգային կորպուսն ունէր 19590 մարտիկ, որոնց 818-ը՝ սպա։ Յուլիս 26, 1918 թուականին գեներալ Նազարբեկեանի հրամանով Հայոց ազգային կորպուսը վերակազմավորուած է Ազգային դիվիզիայի, որու հիման վրայ 1920 թուականին ստեղծուած է ՀԽՍՀ կարմիր բանակը։
Հայոց ազգային կորպուսը մասնակցած է հայ ժողովուրդի՝ թրքական զավթիչներու դէմ 1918-20 թուականերուն մղած հերոսամարտերուն։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |