Հայկական Կակաչ
Հայկական կակաչ (լատ.՝ Papaver armeniacum), կակաչազգիներու ընտանիքի պատկանող բուսատեսակ։ Առաջին անգամ նկարագրած է Օգոստին Պիրամուս տը Կոնտոլը։ Հայկական կակաչը նաեւ կ'անուանուի անատոլական կակաչ:
Նկարագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական կակաչը միամեայ, երկամեայ կամ բազմամեայ, 20-40 սմ բարձրութեան հասնող բոյս է, ծաղիկը թաւշեայ է, ալ կարմիր գոյնի, ցօղունը՝ կանաչ, կոկոնը նշտարաձեւ է, տերեւները նստադիր են եւ մազմզոտ։ Կը ծաղկի Յուլիս-Օգոստոս ամիսներուն։ Ծաղիկները համեմատաբար փոքր են, նուրբ, ճառագայթաձեւ եւ համաչափ։ Պտուղը 0.8- 1.2 սմ ունեցող պարկուճ է, սերմերը մանր են։
Տարածումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական կակաչը կ'աճի 1700-էն մինչեւ 3400 մեթր բարձրադիր տարածքներու վրայ, հողի մանրախիճ կամ կրաքարային բաղադրութիւն ունեցող վայրերու մէջ։
Կը հանդիպինք Թուրքիոյ հարաւ-արեւելքը, Վանա լիճին եւ Արարատ լերան մերձակայ վայրերուն մէջ, ինչպես նաեւ՝ Իրանի եւ Հայաստանի բարձրադիր գօտիներուն վրայ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- http://papaver.frh.ch/papaverarmeniacum.html
- Herbarium in Kew Gardens
- Herbarium des Royal Botanic Garden Edinburgh
- Van Herbarium
- Natural History Museum, Linnaean Plant Name Typification Project
- Illustration aus Giorgio Bonelli (1783-1816), Hortus Romanus juxta Systema Tournefortianum, Band 4, Taf. 66