Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարան (Մոսկուա)
Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսիա |
Տեղագրութիւն | Մոսկուա |
Վայր | Մոսկվայի օլիմպիական պողոտա? |
Հիմնադրուած է | 22 Ապրիլ 2015 |
Մակերես | 2000 քառակուսի մետր |
55°47′16″N 37°37′13″E / 55.787694°N 37.620189°E | |
Կայքէջ | armmuseum.ru |
Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարան, (ռուս.՝ Армянский музей Москвы и культуры нации), 2015-ին ստեղծուած թանգարան Մոսկուայի Հայ առաքելական եկեղեցւոյ տաճարային համալիրի տարածքին։ Հայաստանի սահմաններէն դուրս գտնուող հայկական ամենամեծ թանգարանային համալիրն է։ Թանգարանին բացումը նուիրուած է Հայկական Ցեղասպանութեան 100-ամեակին։
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոսկուայի Հայկական թանգարանը Հայաստանէն դուրս իրագործուած հայկական ամենամեծ թանգարանային նախագիծն է։ Թանգարանի ընդհանուր տարածքը կը կազմէ աւելի քան 2000 քառակուսի մեթր[1]։
Ցուցանմուշները ներկայացուած են 9 թեմատիկ դահլիճներու մէջ. «3D կինոթատրոն, «Հայերու կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիւ գիրք», «Հայկական երաժշտութեան գրադարան», «Յուշահամալիր», «Տանթէական» եւ «Վիրտուալ երկրագունդ»։
Սրահներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կեանքի միջանցքներ. հայ ժողովուրդին պատմութիւնը նկարներով. հազարամեայ հնագիտական գտածոներէն մինչեւ միջուկային դարաշրջան։
3D կինոթատրոն. Հայաստանի պատմութեան ամենակարեւոր ու խորհրդանշական դրուագները ներկայացնող կարճ շարժապատկերներ։
Հայերու կենցաղը. սենեակ, ուր կարելի է տեսնել կենցաղային դրուագներ տարբեր ժամանակաշրջաններու հայերու կեանքէն։
Երկրագունդ՝ Հայկական Սփիւռքի պատմութիւնն ու աշխարհագրութիւնը ներկայացնող վիրտուալ երկագունդ։
Դիմանկարներ՝ ցեղասպանութեան զոհ դարձած եւ ոչնչացումէն մազապուրծ հայոց մեծերու դիմանկարներ։
20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւն – ինտերակտիւ գիրք. ցեղասպանութեան թեմայով գիրքեր, թուայնացուած վաւերագրութիւներ ու լուսանկարներ
Հայոց Տանթէականը՝ Յովհաննէս Շիրազի բանաստեղծութեան վաւերագրական պատկերաւորում։
Հայկական երաժշտութեան գրադարան. համաշխարհային երաժշտութեան պատմութեան մէջ իրենց ներդրումը ունեցած հայ հեղինակներու ստեղծագործութիւններու ձայնադարան։
Հայկական երաժշտութեան գրադարան՝ համաշխարհային երաժշտութեան պատմութեան մէջ իրենց ներդրումը ունեցած հայ հեղինակներու ստեղծագործութիւններու ձայնադարան[2]։
Բացման արարողութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին բացման արարողութեան մասնակցած են Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսեան, թանգարանի հիմնադիր Ռուբէն Գրիգորեան, Ռուսիոյ մէջ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայեանը, Ռուսիոյ Պետական Դումայի մշակութային հարցերու յանձնաժողովի նախագահ Ստանիսլաւ Գովորուխինը, Ռուսաստանի Հռոմի Պապի պատուիրակ Իվան Եուրկովիչ, Ռուսիոյ հրէական Քոնկրէսի ղեկավար Եուրի Կաններ[3]։
Մեջբերումներ թանգարանին մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Թանգարանը կը խորհրդանշէ եկեղեցւոյ յավերժ պայքարը չարին դէմ»: - Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեան
|
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մոսկուայի հայկական եկեղեցական համալիր
-
Հայոց Ցեղասպանութեան յուշարձան Մոսկուայի Սուրբ Պայծառակերպութեան եկեղեցւոյ բակին մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Մոսկուայի մէջ բացուեցաւ ամենամեծ հայկական թանգարանը արտերկրի մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-05-01-ին։ արտագրուած է՝ 2018-09-24
- ↑ «Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին Մոսկուայի մէջ կը բացուի հայկական թանգարան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2018-09-24
- ↑ Մոսկուայի մէջ բացուած է Հայկական Ազգային Մշակոյթի Թանգարանը[permanent dead link]
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- В Москве открылся самый большой Армянский музей за пределами Армении Archived 2015-08-31 at the Wayback Machine.
- В Москве открылся армянский музей к 100-летию геноцида народа