Jump to content

Կելիեկիւզան

Գիւղ
Կելիեկիւզան
Երկիր  Թուրքիա
Բնակչութիւն 402 մարդ (2007)[1], 553 մարդ (2008)[1], 465 մարդ (2009)[1], 436 մարդ (2010)[1], 455 մարդ (2011)[1], 433 մարդ (2012)[1], 399 մարդ (2013)[1], 372 մարդ (2014)[1], 356 մարդ (2015)[1], 349 մարդ (2016)[1], 342 մարդ (2017)[1], 389 մարդ (2018)[1], 349 մարդ (2019)[1], 378 մարդ (2020)[1], 381 մարդ (2021)[1], 343 մարդ (2022)[1], 371 մարդ (2023)[1] և 341 մարդ (2024)[1]
Ժամային գօտի UTC+3։00[2] և TRT?[3]
Հեռախօսային ցուցանիշ 436[4]
Շրջագայութեան պետ-համարագիր 49[5]

Կելիեկիւզան (Ընկուզաձոր, այժմ թրքերէն` Ճեւիզլիտերէ (Cevizlidere)), Արեւմտեան Հայաստանի գիւղերէն, որ կը գտնուի Բաղէշի (Պիթլիս) նահանգի Շատախի գաւառակին մէջ, Մուշ քաղաքէն 20-22 քմ հարաւ-արեւմուտք, Անտոք լերան փէշերուն, Շենիկ եւ Սեմալ գիւղերու մօտ։

գիւղը իր պատմական, աշխարհագրական, ռազմական ու մանաւանդ ազատագրական պայքարի մէջ ունեցած է մեծ դերակատարութիւն:

Անուան ստուգաբանութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիւղին անունը եւ կը նշանակէ ընկուզենիներու պուրակ: Կելիեկիւզանը հարուստ եղած է ընկուզենիներով: Գիւղին անունը արեւելահայերէն եւ արեւմտահայերէն գրուած եւ հնչուած է տարբեր-տարբեր ձեւերով, օրինակ` Կելիեկուզան, Գելիեգուզան, Գալէ կուզան, Գեալեգուզան, Գալիեգոզան, Գելի, Գելիգոզան, Գելիգուզան, Գելիեկուզան, Գիլեգուզան, Գուղ Կելեյկիւզան, Կելիկուզան:

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կելիեկիւզանն իր վարչական տարածքով սահմանակից էր հիւսիսէն` Շենիկ, հիւսիս-արեւելքէն` Սեմալ, հարաւ-արեւմուտքէն` Տալուորիկ, արեւմուտքէն` Իշխանաձոր հայկական գիւղերուն, իսկ հիւսիս-արեւմուտքէն` Վասլնի, Պերեշ քրտական փոքրիկ գիւղերուն:

Կելիեկիւզանի տարածքը անհարթ էր ու լեռնային: Գիւղին մէջ սկիզբ կ'առնէ Խուլփի վտակ Կուս գետակը:

Տարածքի լեռնային ըլլալու հանգամանքի պատճառով տուները իրարմէ հեռու կառուցուած էին` առանձին բարձունքներու վրայ: Այդ պատճառով ալ բնակիչներուն համար գիւղը պաշտպանական լաւ հնարաւորութիւններ ընձեռած է:

Կելիեկիւզանն ունեցած է 17 թաղ` Խարձնգոմ, Տաւըրնի, Ղարիբջան, Մխիթար, Մզէրսան, Հոսըլներ, Հիւսէյնցիք, Խազոյի Մզրէ, Կավըրտիք, Դօհոլնին, Ռաշըքներ, Ամբարներ, Խոշոքներ, Մերկեր, Հարմոյի գոմեր, Փալի գոմեր, Ալուչաք, բուն գիւղ1[6]:

1881-ին գիւղը ունեցած է 413, իսկ 1890-ականներուն 1000 հայ բնակիչ:

Ներկայիս հոն կ'ապրին շուրջ 500 հոգի եւ հիմնականին մէջ կը զբաղին գիւղատնտեսական աշխատանքներով[7]:

Պատմամշակութային կառոյցներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կելիեկիւզանը ունեցած է մէկ հայկական եկեղեցի` Սուրբ Կարմրաւոր եւ՝ աւերուած բերդ ամրոց մը:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration SystemTÜİK.
  2. https://web.archive.org/web/20240224154238/https://www.resmigazete.gov.tr/eskiler/2016/09/20160908-2.pdf
  3. https://support.microsoft.com/tr-tr/topic/t%C3%BCrkiye-de-dst-uygulamas%C4%B1-sona-ermi%C5%9Ftir-56f14484-a323-543c-5e36-f701723f5b22
  4. https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
  5. https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
  6. «Երգի Մը Պատմութիւնը. «Կելիեկիւզան Տուման Է» Սրտառուչ Երգին Անժամանցելի Պատգամը – ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ‏»։ արտագրուած է՝ 2023-04-10
  7. «Զովասարը՝ Գողտրիկ Գիւղ Մը»։ ՄԵՐ ՈՒՂԻՆ (en-GB)։ 2022-08-04։ արտագրուած է՝ 2023-04-10
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։