Jump to content

Կարպիս Չափքան

Կարպիս Չափքան
Ծնած է 1954
Ծննդավայր Պոլիս
Ազգութիւն Թրքահայ
Ամուսին Իրիս Չափքան
Երեխաներ Լեռնա Չափքան Այտըն

Կարպիս Չափքան (1954, Պոլիս), Մարալ Երգի և Պարի Անսամպլի պարուոյց:

Կարպիս Չափքան 1954 թուականին Պոլսոյ Թաքսիմ թաղամասի մէջ ծնաւ: Որպէս նախակրթարան աւարտած է Էսաեան Վարժարանը: Ս. Յարութիւն Եկեղեցւոյ Լուսաւորիչ Երգչախումբի մէջ երգչախումբի անդամ եղած է: 1976 – 1977 թուականներու միջեւ անդամակցած է Էսայան Սանուց Միութեան Ժողովրդական Պարերու խումբին: 1977էն սկսեալ տարի մը Երաժշտութեան և Ժողովրդական Պարեր Միութեան (Միւզիք վէ Հալք Օյունլարը Տէրնէղի - Tr: Müzik ve Halk Oyunları Derneği) մէջ պարելու սկսաւ:

1980 թուականին, երբ Մարալ Երգի և Պարի Անսամպլը հիմնուեցաւ, հոն պարելու սկսաւ որպէս կամաւոր: Նոյն տարուան մէջ ամուսնացաւ Իրիս Չափքանի (այժմու Մարալ Երգի և Պարի Անսամպլի Պարուսոյց) հետ: 1981-ին Լեռնա անուն դուստրի մը հայրը եղաւ։ 19831985 թուականներու միջեւ Մարալ Երգի և Պարի Անսամպլի օգնական պարուսոյցը եղաւ։ 1992 թուականին ընտրուեցաւ Էսաեան Սանուց Միութեան վարչութեան անդամ և այդ թուականէն սկսեալ Մարալ Երգի և Պառի Անսամպի պարողները իր ամուսնոյն և իր ընկերներուն օգնութեամբ ներկայացումներու պատրաստեց[1]:

Մարալ Երգի և Պարի Անսապմլի 20 և 25 ամեակները տօնելու, համերգներ պատրաստելու պատիւը ունեցաւ: Վերջին տարիներուն իր պարագրութիւններովը պարախումբին ոճը փոխեց: 2005-ի Յունիս ամսուան մէջ Հայաստանի Կայանէ Պալէի Պոլսոյ համերգներուն Մարալ Երգի և Պարի Անսամպլի 35 պարողներով մասնակցեցաւ: 2006 տարուան Փետրուարին Հայաստանի Պարի Պետական Անսամպլին հետ Մարալ Երգի և Պարի Անսամպլը միասին Պոլսեցի արուեստասէրներուն համերգ մը ներկայացուցին: Իր ամենամեծ երազն էր այդ պարախումբին հետ նոյն բեմի վրայ պարել: Մարալ Ե. և Պ. Ա.ի հետ Երեւանի մէջ կազմակերպուող Մէկ Ազգ Մէկ Մշակոյթ փառատօնին մասնակցեցաւ: Մարալ Երգի և Պարի Անսամպլը 30 ամեակը երկու համերգներով տօնեց: 2011-ի Օգոստոսին մասնակցեցաւ «5-րդ Համահայկական Խաղեր» և Ալեքսանտր Սփենտիարեան օփերայի շէնքի մէջ ԻսթանպուլԼոյս անուն ծրագիր մը ցուցադրեց:

30 Յունուար 2013-ին Պոլսոյ Շիշլի թաղամասի Քէնթ Մշակութային Կեդրոնին բացման արարողութեան, պարախումբը պատրաստեց: Կարպիս Չափքան, Սփիւռքի նախարարուհի՝ Հրանոյշ Յակոբեանէն պատուօգիր մը, ոսկեայ մետայլ մը և Վանուշ Խանամիրեան, որպէս պարարուեստի ուսումնարանի տնորէն տիփլօմ մը ստացաւ: Մարալ Երգի և Պարի Անսամպլի 35ամեակի առթիւ կազմակերպուեցաւ երկու համերգներ:[2] 2015-ի Մարտին Կարպիս Չափքան, Սամաթիոյ Ս. Գէորգ Եկեղեցւոյ մէջ ստացաւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութեան «Օրմանեան» շքանշանը: Մարալ Երգի և Պարի Անսամպլը պատրաստեց համերգի մը, որ պիտի ներկայացուէր Հայաստանի Պարի Պետական Անսամպլին հետ 2016Ապրիլի 28-ին:[3]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Maral»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-02-ին։ արտագրուած է՝ 2016-08-20 
  2. 35Ամեակ
  3. ՊարիՊետական