Կարի Մուշեղեան

Jump to navigation Jump to search
Կարի Մուշեղեան
Ծնած է 19 Մայիս 1910(1910-05-19)
Ծննդավայր Երեւան, Ռուսական Կայսրութիւն
Վախճանած է 1986
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն դերասան, ռեժիսոր
Աշխատավայր Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Երևանի պետական տիկնիկային թատրոն
Հայֆիլմ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Խորհրդային Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ
Անդամութիւն ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Կարի Արմենակի Մուշեղեան (19 Մայիս 1910(1910-05-19), Երեւան1986), խորհրդային հայ դերասան, բեմադրիչ, ՀԽՍՀ վաստակաւոր արուեստագէտ, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստներու միութեան անդամ (1 Մարտ, 1981)[1]։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կարի Մուշեղեանը ծնած է 1910 թուականին Երեւանի մէջ։ 1928-1932 թուականներուն սորուած է թատերական տեխնիկ մէջ։1928-1941 թուականներուն հանդէս եկած է Երեւանի Սունդուկեանի անուան ակադեմիական թատրոնի մէջ։ Խաղցած է 32 դեր, տարբեր ներկայացումներու մէջ։ Աշխատած է որպէս դերասան, բեմադրիչ եւ բեմանկարիչ։ Միաժամանակ գրած է պիեսներ, սցենարներ, կատարած է թարգմանութիւններ, որոնցմէ 15-ը բեմադրուած են կինոյի եւ թատրոնի մէջ։ 1953 թուականէն հանդէս եկած է Հայֆիլմ ստուդիայի մէջ։ 1964 թուականէն՝ կրկնօրինակման բեմադրիչ։1943-1946 թուականներուն աշխատած է Լենինականի Մռաւեանի անուան տրամայի թատրոնին մէջ։

1946-1952 թուականներուն եղած է Երեւանի Հ․ Թումանեանի անուան տիկնիկային թատրոնի տնօրէն ու գլխաւոր բեմադրիչ։ Թատրոնին մէջ միաժամանակ կը բեմադրուէին ներկայացումներ թէ մեծահասակներու (երեկոեան ժամերուն) եւ թէ փոքրերու (ցերեկային ժամերուն) համար։ «Գուլիվերու ճանապարհորդութիւնը » ներկայացումը եզակի ներկայացում համարուեցաւ։ Հատուկ հաստոց մշակուած էր, որուն օգնութեամբ Գուլիվերի դերը կը կատարէր կենդանի դերասան, իսկ լիլիպուտներու դերը՝ տիկնիկները։ Մոսկուայի տիկնիկային թատրոնի ղեկավար Սերգէյ Օբրազցովը գաղտնի ժամանեց Երեւան, տոմս գնեց եւ որպէս հասարակ հանդիսատես ներկայ գտնուեցաւ ներկայացմանը։ Ներկայացումէն ետք մօտեցաւ Մուշեղեանին, ներկայացաւ, գրկեց եւ իր հիացմունքը յայտնեց։ Երկու ամիս ետք Մուշեղեանին պաշտօնապէս հրաւիրեցին աշխատելու Մոսկուայի տիկնիկային թատրոնին մէջ, սակայն ընտանեկան հանգամանքներու բերումով վերջինս ստիպուած էր հրաժարիլ հրաւերէն։ 1981 թուականին անցաւ թոշակի[2]։

Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դերերը կինոյի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ Դեր
1964 Մսյո Ժակը եւ ուրիշները
  • Քաղաքավարութեան վնասները
Պեպիկ աղա
1961 Տժվժիկ դրուագ
1954 Լեռնային լիճի գաղտնիքը երկրաբան
1948-1949 Ստալինգրադի ճակատամարտ Անաստաս Միկոեան
1946 Երդում Անաստաս Միկոեան
1941 Սովետական լեզուի դասը Արշակ
1939 Մեր կոլխոզի մարդիկ Միքայէլ
1939 Լեռնային արշաւ Արշակ

Բեմադրիչ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ
1963 Կրակ

Սցենարիստ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ
1963 Կրակ

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]