Կարապետ Մելիքեան
Ծնած է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Արաբկիր |
Մահացած է | 1915 |
Կրթութիւն | Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Աշխատավայր | Քղիի թաղապետարանի բժիշկ |
Կարապետ Մելիքեան Գէորգի (1883, Արաբկիր, Խարբերդի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - 1915), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարապետ Մելիքեան ծնած է 1883 թուականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գաւառի Արաբկիր քաղաքին մէջ։ Աւարտած է ծննդավայրի ուսումնարանը։ 1901 թուականին աւարտել է ամերիկացի միսիոներներու՝ Խարբերդի Եփրատ գոլէճը։
1901-1907 թթ. ուսանած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական ֆակուլտետէն ներս։ 1907 թուականին բժշկական վկայական ստանալով վերադարձած է հայրենի Արաբկիր։ 1907-1910 թթ. տեղափոխուած է Կարնոյ նահանգի Կարնոյ գաւառի Քղիի գաւառակի կեդրոն Քղի աւանը եւ թաղապետարանի բժիշկ աշխատած։
Քղիի մէջ ամուսնացած է Նիկողոս էֆենտի Օհանեանի աղջկայ հետ։
Պալքանեան պատերազմի ժամանակ, որպէս զինուորական բժիշկ ծառայած է Օսմանեան բանակին մէջ, եղած է Ատրիանապոլիս եւ այլուր։
1915 թուականի Ապրիլին, Քղիի մօտակայքը զոհ դարձած է թրքական յաթաղանին՝ 32 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Տեղեկատու», 1951, 36, էջ 1901։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։
- Փոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
- Խաչատրեան Լ. եւ ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երեւան, 2004։
- Քէստենեան Հ., Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռն ին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 1.11.2012
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։