Կարապետ Ղազարեան
Կարապետ Ղազարեան | |
---|---|
Ծնած է | 1865 |
Ծննդավայր | Թալաս, Թուրքիա |
Մահացած է | 25 Յուլիս 1931 |
Ազգութիւն | Հայ |
Կարապետ Ղազարեան (1865 Թալաս – 25 Յուլիս 1931 Սելանիկ), հայ հասարակական գործիչ
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարապետ Ղազարեան ծնած է Թալաս, Կեսարիա։ Նախնական ուսումը կը ստանայ Թոքատ։ 1895 թուականին Համիտեան ջարդերուն ընթացքին, կը ձեռբակալուի իբրեւ յեղափոխականներու գործակից եւ կը բանտարկուի։ Կը յաջողի փրկուիլ եւ Սելանիկ կ՛ապաստանի։
Առեւտրական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սելանիկ կը հիմնէ իր առեւտրական տունը բուրդի, գորգի եւ աֆիոնի գործով։ Սակայն միաժամանակ կը մասնակցի Սելանիկի հայութեան ազգային կեանքին։
Հայ գաղթականներու Սելանիկ ժամանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարապետ Ղազարեան ձեռնունայն չի մնար 1922 թուականին հայ գաղթականներու Սելանիկ ժամանումով։ Տեսնելով հայ գաղթական մանուկներուն վիճակը, մանաւանդ Պէշ-Չինարի գաղթակայանին մէջ, կը դիմէ Ամերիկա բնակող Կիւլպէնկեան բարերար գերդաստանին (անոնք ալ Թալասէն կը սերեն)։
Կիւլլապի Կիւլպէնկեան դպրոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շնորհիւ Ղազարեանի դիմումին, Կիւլապի Կիւլպէնկեան ֆոնտը անմիջապէս կ՛ ընդառաջէ եւ 1924 թուականին Սելանիկի հեռաւոր եւ աղքատ Պէշ-Չինարի գաղթակայանին մէջ կը սկսի գործել Կիւլլապի Կիւլպէնկեան Վարժարանը՝ Մանկապարտէզ եւ Նախակրթարան, 170-180 երկսեռ աշակերտներով․ անխափան կը գործէ մինչեւ 1942, կը դադրի երբ գերմանացիները Սելանիկը կը գրաւեն։ Կարապետ Ղազարեան կը նուիրուի կրթական գործին։ Կը մահանայ 25 Յուլիս 1931ին Սելանիկ, 66 տարեկանին։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յունահայ Տարեգիրք, Նոր Օր 1927 – Ա․ Տարի, Սելանիկ․ Յր․ Մակարեան
- Ամենուն Տարեգիրք, Կարօ Գէորգեան, 1960, էջ՝ 417-418
- Ազատ Օր, Աթէնք, 31 Հոկտեմբեր 2016