Jump to content

Կապրիէլա Պեսանցոնի

Կապրիէլա Պեսանցոնի

Կապրիէլա Պեսանցոնի (20 Սեպտեմբեր 1890(1890-09-20)[2], Հռոմ, Իտալիա[2] - 8 Յուլիս 1962(1962-07-08)[1][2], Հռոմ, Իտալիա[1][2]), իտալացի օփերային երգչուհի, մեցցօ սոփրանօ եւ քոնթրալթօ։

Ծնած է Հռոմ եւ կրթութիւն ստացեր սուրբ Ցեցիլիայի անուան ազգային ակադեմիոյ մէջ[3]։

1911 թուականին զուգերգով հանդէս եկեր է Իտալիայի Վիթերպօ քաղաքին մէջ, իսկ 1918 թուականէն Պուենոս Այրեսի Քոլոն թատրոնի աստղն էր եւ կանոնաւորապէս հանդէս կու գար նաեւ հարաւամերիկեան այլ քաղաքներու մէջ, յատկապէս՝ Ռիօ Տէ Ժանէյրօ մէջ։

Կապրիէլա Պեսանցոնի 1919 թուականին

ԱՄՆ-ի մէջ զուգերգը տեղի ունեցեր է 1919 թուականին, երբ Ամներիսի դերերգով հանդէս եկած է «Աիտա» օփերայի մէջ Քլաուտիա Մուցիոյի, Ջովաննի Մարթինելլիի եւ Ռենաթօ Զանելլիի հետ։ Նոյն համերգաշրջանին Մեթրոփոլիթէն օփերայի մէջ երգեր է Էնրիքօ Քարուզոյի հետ «Սամսոն եւ Տալիլա» ու «Ճակատագրի ուժը» օփերաներու բեմադրութիւններու մէջ[4]։ 1920 թուականին Հաւանայի մէջ միասին կը կատարէին «Աիտա» օփերան, երբ վերջին հատուածի երկրորդ արարի ժամանակ դահլիճին մէջ ռումբ պայթեր է[3]։

1935 թուականին հեռացեր է Քոլոն թատրոնէն, 1939 թուականին հրաժեշտի համերգ կազմակերպեր Հռոմի մէջ՝ Քարաքալլայի բաղնիքներու մէջ երգելով Քարմէն։ Ամերիկեան «Victor»[5] ձայնագրման տաղաւարի հետ քանի մը ձայնագրութիւններ կատարած է, 1916 թուականին նկարահանուեր իտալական «Stefania» համր շարժապատկերի մէջ։ Պրազիլիոյ մէջ ամուսնութեան ընթացքին դասաւանդեր է երիտասարդ երգիչներու, իսկ կեանքի վերջին տարիներուն Հռոմի մէջ վոքալի դասեր տուեր է։

Թենօր Ջաքոմօ Լաուրի-Վոլփին իր «Voci parallele» գիրքին մէջ յիշատակեր է Պեսանցոնիին որպէս իր ասպարէզի ընթացքին իրեն հանդիպած երեք իրական քոնթրալթոներէն մէկը (միւս երկուքը Մարկարեթ Մաթցենաուերն ու Մաթիլտա Պլանքօ Սատունն էին)[6]։

Անձնական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Փարք Լէյժ»՝ Կապրիէլա Պեսանցոնիի նախկին բնակավայրը Ռիօ Տէ Ժանէյրօ մէջ

Դաշնակահար Արթուր Ռուպինշթէյնի հետ սիրային յարաբերութիւններու մէջ եղեր է 1918 թուականին, երբ երկուքն ալ կ՛աշխատէին Մատրիտի, Պուէնոս Այրեսի եւ Նիւ Եորքի մէջ[7]։։ 1925 թուականին ամուսնացեր է Պրազիլիացի արդիւնաբերող Էնրիքէ Լէյժի հետ։ Զոյգը ապրեր է Ռիօ Տէ Ժանէյրօ մէջ․ անոնց շքեղ առանձնատունն ու այգիները այժմ յայտնի են որպէս «Փարք Լէյժ» ու հանրային զբօսայգի են։ Պեսանցոնին այրիացել է 1941 թուկանին, կրկին ամուսնացեր 1956 թուականին։ Մահացեր է Իտալիա 74 տարեկանին 1962 թուականին[8]։ Յուղարկաւորուեր է Քարմէնի հագուստներով[9]։

Ծանօթգրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://forgottenoperasingers.blogspot.com/2016/07/gabriella-besanzoni-mezzo-soprano-roma.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lanfranchi A. Dizionario Biografico degli Italiani — 1967. — Vol. 9.
  3. 3,0 3,1 Richard P. Connell, Liner Notes Archived 2021-01-23 at the Wayback Machine., Jose Mojica - Tenor; Gabriella Besanzoni - Alto, ArkivMusic.
  4. "Samson and Dalila" Musical America (December 20, 1919): 4.
  5. "Gabriella Besanzoni (vocalist: contralto)" Discography of American Historical Recordings (UC Santa Barbara Library).
  6. Cited Lua error in package.lua at line 80: module 'Module:Language/data/iana variants' not found. in Celletti, Rodolfo, La grana della voce. Opere, direttori e cantanti (2nd edition), Rome, Baldini & Castoldi, 2000, p. 245, 88-80-89-781-0
  7. Harvey Sachs, Rubinstein: A Life (Grove Press 1995): 170-172. 9780802115799
  8. "Gabriella Besanzoni" The News-Messenger (July 10, 1962): 2. via Newspapers.comԿաղապար:Open access
  9. Victoria Etnier Villamil, "O ma Carmen": Bizet's Fateful Gypsy in Portrayals from 1875 to the Present (McFarland 2017): 97. 9781476663241

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]