Կայծեր (թերթ, Լիոն)
Արտաքին տեսք
| Կայծեր Կայծեր, Gaïdzer և Gaîdzer[1] | |
|---|---|
|
| |
| Տեսակ | հանդէս |
| Լեզու | հայերէն[1] |
| Հիմնադրուած է | 5 Օգոստոս 1933 |
| Երկիր |
|
| Հրատարակման վայր | Լիոն |
| ISSN | 1967-9661 |
«Կայծեր» շաբաթաթերթ, հայալեզու քաղաքական, հասարակական եւ գրական շաբաթաթերթ։ Լոյս տեսած է 1933-1935 թուականներուն, Լիոնի մէջ։ Ներկայացուցած է Խորհրդային Հայաստանի տնտեսական եւ մշակութային կեանքը, փորձած աջակցիլ սփիւռք-հայրենիք կապերու ամրապնդման։ Անդրադարձած է բանուորական շարժման եւ գործազրկութեան խնդրին, ազգայնական կուսակցութիւններու գործունէութեան, արտացոլած ֆրանսահայերու վիճակը, ՀՕԿ-ի մասնաճիւղերու եւ հայրենակցական միութիւններու աշխատանքները, բարձրացուցած ներգաղթի հարցը։ «Կայծեր»-ը լուսաբանած է նաեւ ժամանակի միջազգային իրավիճակը։
Գրական-գեղարուեստական բաժնին մէջ տպագրած է հայ, ռուս խորհրդային եւ արտասահմանեան հեղինակներու գործեր։
- 1 2 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1967-9661