Ծրագրաւորողի Օր
Ծրագրաւորողի օր (ռուս.՝ День программиста), միջազգային օր, որ ճանչցուած է բազմաթիւ արուետագիտական եւ ծրագրաւորման ընկերութիւններու կողմէ։ Ամէնամեայ տօնը կը նշուի տարուան 256-րդ օրը (հաշուարկման տասնուեցական համակարգին մէջ 100-րդ, կամ 28-րդ)։ Սովորական տարիներուն կը համընկնի 13 Սեպտեմբերին, իսկ նահանջ տարիներու՝ 12 Սեպտեմբերին։ Այն պաշտօնապէս ճանչցուած է Ռուսաստանի մէջ[1][2]։
256 թիւը (28) ընտրուած է, քանի որ այն մէկ ութ-պիթ պայթով ներկայացուող տարբեր արժէքներու քանակն է եւ յայտնի է ծրագրաւորողներու շրջանին մէջ[3]։ 256-ը նաեւ երկուքի ամենաբարձր աստիճանն է, որ 365-ը՝ տարուան օրերու քանակը։
Պաշտօնական ճանաչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տօնի գաղափարը առաջարկած են «Parallel Technologies» ծրագրային ապահովման ընկերութեան աշխատակիցներ Վալենդին Պալդը եւ Միքայէլ Չերվիաքովը։ Դեռեւս 2002-ին անոնք կազմակերպած են ստորագրահաւաք՝ Ռուսաստանի կառավարութենէն օրը պաշտօնապէս իբրեւ ծրագրաւորողի օր ճանչնալու խնդրանքով[4]։
24 Յուլիս 2009-ին Ռուսաստանի զանգուածային հաղորդակցութեան եւ կապի նախարարութիւնը հանդէս կու գայ նոր մասնագիտական տօնի՝ ծրագրաւորողի օրուան, նախագիծով[5][6]։
11 Նոյեմբեր 2009-ին Ռուսաստանի նախագահ Տիմիտրի Մետվետեւը ստորագրած է հրամանագիրը[2][7]։
Չինաստանի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չինաստանի մէջ ծրագրաւորողի օրը կը նշուի 24 Հոկտեմբերին։ Այդ օրը ընտրուած է, որովհետեւ այն հնարաւոր է գրել նաեւ 1024 տեսքով, որ հաւասար է 210-ի։ Այն նաեւ չի փոխուիր նահանջ տարիներուն։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուսաստանի Դաշնութեան նախագահի «Ծրագրաւորողի օրուայ մասին» հրամանագիր № 1034, 11 Սեպտեմբեր 2009։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Decree #1034
- ↑ Jump up to: 2,0 2,1 «Dmitry Medvedev issued an executive order establishing a new professional holiday, the Day of the Programmer.»
- ↑ «Минкомсвязь РФ»։ web.archive.org։ 2009-09-14։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-09-14-ին։ արտագրուած է՝ 2019-10-17
- ↑ «Праздник 256-го дня»։ archive.is։ 2012-06-30։ արտագրուած է՝ 2019-10-17
- ↑ ««У программистов может появиться свой официальный праздник»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-09-28-ին։ արտագրուած է՝ 2019-10-17
- ↑ «Ъ-Новости - Российские программисты получат профессиональный праздник»։ archive.is։ 2012-06-30։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-30-ին։ արտագրուած է՝ 2019-10-17
- ↑ «События :»։ Министерство цифрового развития, связи и массовых коммуникаций Российской Федерации (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-10-14-ին։ արտագրուած է՝ 2019-10-17