Ծովափի բազկաթոռ (Strandkorb)
Արտաքին տեսք

Ծովափի բազկաթոռ (գերմ․`strandkorb)․ ծովեզերեայ ամառանոցի իւրայատուկ նստարան։ Կը գործածուի հովէն, արեւուն ճառագայթներէն, անձրեւէն եւ աւազէն պաշտպանուելու համար։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Strandkorb» ծովափի բազկաթոռը Հիւսիսային եւ Պալթեան ծովերու ծովափներուն խորհրդանիշն է։ Այժմ տարածուած է նաեւ Եւրոպա եւ Նոր Զելանտա։
1882-ին գերմանացի Վիլհեմ Պաթըլման (Wilhelm Bartelmann) կողովագործը գոհացնելու համար իր յաճախորդներէն Էլֆրիտ Մալթցան (Elfriede Maltzahn) կը հնարէ ոզորիէ շինուած ծովափի նստարան-բազկաթոռը։ Էլֆրիտ Մալթցան յօդացաւերէ կը տառապէր եւ Վիլհեմ Պաթըլմանէն ապսպրած էր «արեւէն եւ հովէն պահպանող ծովափի պատշաճ նստարան մը»։
Ժամանակի ընթացքին ծովափի նստարան-բազկաթոռը կը բարելաւուի։ Կ՛ունենայ բարձեր, դարաններ, արմնկակալ եւ վարագոյր մը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1898-ի բացիկ, Ուոլին կղզի, հիւսիս-արեւմտեան Լեհաստան, Պալթեան ափեր
- 1900-ի բացիկ․ կը նկարագրէ ծովափի բազկաթոռը
- 1901-ի բացիկ, Քոլպերկ, հիւսիս-արեւմտեան Լեհաստան
- 1907․ բեռնուած Biblioteca Virtual Madrid (The Public Domain Mark (PDM)
- 10-7-1953 Հեռինքսթորֆ, հիւսիս-արեւելեան Գերմանիա
- Ծովափի բազկաթոռ․1955
- 2002․ Սիլթ կղզի, հիւսիսային Գերմանիա
- 2006, Ռիւկեն կղզի, հիւսիս-արեւելեան Գերմանիա
- 2011․ Քիւլիւնքսպոն, հիւսիս-արեւմտեան Գերմանիա
- 12-8-2014․ Վանըմունտը, հիւսիս-արեւելեան Գերմանիա
- 10-7-2015․ Թիմընտորֆ ծովափ, Պալթեան ծով, Գերմանիա
- 19-9-2020․ Տահմէ ծովափ, Գերմանիա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ծովափի բազկաթոռի հնարումը, 18-7-2014, TRICIA EDWARDS(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-10-04-ին։ արտագրուած է՝ 2022-10-04
- ↑ Գերմանական ծովափնեայ բազկաթոռ(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ծովափի բազկաթոռ(անգլերէն)