Ծմակահող
Գիւղ | |
---|---|
Ծմակահող | |
ազրպ.՝ Bazarkənd | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Մարտակերտ |
ԲԾՄ | 1052 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 228[1] մարդ (2005) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրօնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Ծմակահող, գիւղ Արցախի Մարտակերտի շրջանին մէջ` կեդրոնէն 47 քմ հարաւ-արեւմուտք` Վաճառ գետի աջ ափին՝ 850 մեթր բարձրութեան վրայ։ Տարածութիւնը՝ 900 հեկտար։ Կը զբաղին բուսաբուծութեամբ եւ անասնապահութեամբ։ Ունի իննամեայ դպրոց (ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆեանի անուան), ակումբ եւ դարմանատուն։ Գիւղին մէջ կը գտնուի կիսաքանդ Ս. Ստեփանոս (ԺԲ. դար), շրջակայքը՝ Հարավա, Մանքա եւ Անկնունք եկեղեցիները, ինչպէս նաեւ Վաճառ գիւղաքաղաքին աւերակները։ Գիւղաքաղաքը իբրեւ վաճառաշահ կեդրոն զարգացած է Հասան-Ջալալեաններու օրով (ԺԳ. դար)։ Օտար նուաճողները աւերած են գիւղաքաղաքը, բնակիչները տեղափոխուած են Վաճառ գետի աջ ափը, հատած անտառը (ծմակը) եւ հիմնած Ծմակահողը։
Ծմակահողը Արցախեան ազատամարտին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1988-ին Ծմակահողի մէջ կազմակերպուած են հանրահաւաքներ, ցոյցեր. կազմաւորուած է կամաւորական ջոկատ մը, որ 1992-էն Խաչէնի գումարտակի երկրորդ վաշտի կազմին մէջ մասնակցած է Կիչան-Ղազանչի, Կոճողոտ-Զարդախաչ-Ալիաղալի-Մարտակերտ-Մաղավուզ-Յակոբ Կամարի եւ այլ ուղղութիւններու ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերուն։ Ծմակահողէն հրամանատար եղած է Ա. Մանուէլանը։ Ծմակահողէն զոհուած է 10 ազատամարտիկ[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղեան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 275։