Ծաղկաշատ (Արցախ)

Գիւղ
Ծաղկաշատ
ազրպ.՝ Qışlaq
Nikol Duman Museum and houses complex - Նիկոլ Դումանի տուն-թանգարան և ժողովրդական տների համալիր 16.JPG
Երկիր Արցախ
Շրջան Ասկերանի
ԲԾՄ 813 մեթր
Բնակչութիւն 202[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրօնական կազմ Հայ Առաքելական Եկեղեցի
Տեղաբնականուն ծաղկաշատցի
Ժամային գօտի UTC+4։00

Ծաղկաշատը գիւղ՝ Արցախի Ասկերանի շրջանի մէջ։ Կը գտնուի հանրապետութեան հիւսիսարեւելեան հատուածին մէջ։ Ասկերան շրջկեդրոնէն 7 քմ հեռաւորութեան վրայ կը գտնուի, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտէն՝ 23 քմ հեռաւորութեան վրայ։ Համայնքը լեռնային է, ունի 943.9 հազար տարածք, որմէ 777.2 հազարը գիւղատնտեսական նշանակութիւն ունի, իսկ 102.49 հազարը անտառային հողեր են։ Ծակաշատ համայնքի սահմանային գոտիէն կը հոսի Կարկառ գետի վտակը։ Ծաղկաշատ համայնքի բնակչութեան թուաքանակը 172 մարդ կը կազմէ, կայ 55 տնտեսութիւն։ Բնակչութիւնը հիմնականին գիւղատնտեսութեամբ, անասնապահութեամբ եւ հողագործութեամբ կը զբաղի: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 22 աշակերտներ։

Տեսարժան Վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կան պատմամշակութային յուշարձաններ՝ Սբ. Աստուածածին եկեղեցի (19-րդ դ.), գերեզմանոց (18-19 դ.), աղբիւր (19-րդ դ.), ջրաղաց (19-րդ դ.), ձիթահանք(19-րդ դ.), խաչքար (13-րդ դ.), գիւղատեղի «Վաքա» (12-13 դդ.), ամրոց (վաղ միջնադար), դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ.), հաշուառուած է 35 յուշարձան։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Յակոբ Ղահրամանեան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներու սոցիալ-տնտեսական բնութագիրներու, Երեւան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Ասկերանի շրջան