Ծաղիկ (շաբաթաթերթ)
Արտաքին տեսք
| Ծաղիկ | |
|---|---|
| Տեսակ | շաբաթաթերթ |
| Լեզու | հայերէն եւ հայատառ թրքերէն |
| Խմբագիր | Մարտիրոս Սեքսենեան |
«Ծաղիկ» (Հաճըն)․ ձեռագիր հայերէն եւ հայատառ թուրքերէն շաբաթաթերթ: Հիմնադիրը եւ հրատարակիչը եղած են Հաճընի Վարդանեան վարժարանի շրջանաւարտները եւ երիտասարդ մտաւորականները։
Հրատարակուած է 1880-ին միայն 10 ամիս: Խմբագիրը եղած է Մարտիրոս Սեքսենեան: Ունեցած է գրական, գիտական, առողջապահական յօդուածներ: