Jump to content

Խարքով

Քաղաք
Խարքով
ուքր.՝ Харків
ռուս.՝ Харьков
Դրօշակ Զինանշան

Երկիր  Ուքրանիա
Մարզ Խարկովի մարզ
Ներքին բաժանում Kholodnohirskyi District?, Շևչենկիվսկի շրջան?, Kyiv District?, Saltivskyi District?, Nemyshlyanskyi District?, Industrialnyi District?, Slobids'kyi District?, Osnovianskyi District? և Novobavarskyi District?
Քաղաքապետ Ihor Terekhov?[1]
Օրէնսդրական մարմին Kharkiv City council?
Հիմնադրուած է՝ 1654
Առաջին յիշատակում 1552
Տարածութիւն 350±1 քմ²
ԲԾՄ 152±1 մեթր
Պաշտօնական լեզու ուքրաներէն
Բնակչութիւն 1 421 125 մարդ (1 Յունուար 2022)[2]
Խտութիւն 4705 մարդ/քմ²
Ագլոմերացիա 1 730 000 2011 թ. ապրիլ
Կը գտնուի ափին Kharkiv River?
Ազգային կազմ ուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ, հայեր, ադրբեջանցիներ, լեհեր
Ժամային գօտի UTC+2 և UTC+3։00
Հեռախօսային ցուցանիշ 572
Փոստային ցուցանիշ 61000–61499
Շրջագայութեան պետ-համարագիր ХА
Պարգեւներ Լենինի շքանշան և Ուկրաինայի հերոս քաղաքներ?
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-uk" does not exist։

Խարկով (ուքր.՝ Ха́рків), քաղաք Ուքրանիոյ մէջ, բնակչութեան թուաքանակով Ուքրանիայի 2-րդ քաղաքը (մինչեւ 1934 թուականը՝ ուքրանական ՍԱՀ մայրաքաղաքը)։ Կը հանդիսանայ Խարկովի մարզի վարչական կեդրոնը։ Երկրի գիտական, արդիւնաբերական, թրանսբորդային եւ ուսանողական կերդոնը կը համարուի։

Ստուգաբանութիւն[3]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անգլերէն՝ /ˈkɑːrkɪv/ KAR-kiv; Միացեալ Թագաւորութիւն՝ /ˈkɑːrkɒv/ KAR-kov; ԱՄՆ՝ /ˈkɑːrkɔːf/ KAR-kawf Ուքրաներէն՝ Харків (արտասանութիւն՝ [ˈxɑrkiu̯]) Ռուսերէն՝ Харьков (արտասանութիւն՝ [ˈxarʲkəf])

Քաղաքին անունը յառաջացած է իր համանուն գետէն՝ Խարքիւ (Kharkiv): Գոյութիւն ունի ժողովրդական ստուգաբանութիւն մը, որ թէ՛ բնակավայրին եւ թէ՛ գետին անունը կը կապէ Խարքօ (Kharko) անունով լեգենդար կազակ հիմնադիրի մը հետ (Խարքօն յունական Խարիթոն [Chariton] անուան փաղաքշական ձեւն է, ուքրաներէն՝ Харитон, կամ Զաքարիա [Zechariah] անուան, ուքրաներէն՝ Захарій): Սակայն, գետին անունը յիշատակուած է աւելի կանուխ, քան ամրոցին հիմնադրումը:

«Kharkov»-ը՝ անուան ռուսերէն տառադարձութիւնը, անգլերէնի մէջ քաղաքին անուան աւանդական եւ ընդունուած ուղղագրութիւնն էր մինչեւ 1991 թուականի Ուքրանիոյ անկախացումը (նման «Kiev» եւ «Kyiv» տարբերակներուն):

Ինչպէս երկրի բոլոր միւս քաղաքները, «Kharkiv»-ը դարձաւ ուքրաներէն անուան լատինատառ տառադարձութեան միջազգային չափանիշը՝ համաձայն Ուքրանիոյ ազգային տառադարձութեան համակարգին: Այս համակարգը պաշտօնական օգտագործման համար որդեգրուեցաւ Ուքրանիոյ նախարարաց խորհուրդին կողմէ 2010-ին, հաստատուեցաւ ՄԱԿ-ի Աշխարհագրական անուններու փորձագէտներու խումբին կողմէ 2012-ին եւ որդեգրուեցաւ BGN/PCGN-ի (Աշխարհագրական անուններու պրիթանական եւ ամերիկեան մարմիններուն) կողմէ 2019-ին: Այս ուղղագրութիւնը կը հանդիպի «Պրիթանիքա» հանրագիտարանին (Encyclopædia Britannica) եւ բառարաններուն մէջ՝ որպէս ուքրանական քաղաքին անուանաձեւը: «Kharkiv» տարբերակը որդեգրուած է նաեւ ԱՄՆ-ի Քոնկրեսի գրադարանի անուանացանկին (Library of Congress Name Authority Heading) կողմէ:

Ինչպէս նշած է «Christian Science Monitor»-ը, անգլիալեզու լրատուամիջոցներէն շատերը պատմականօրէն քաղաքը կը գրէին «Kharkov», նոյնիսկ «Kiev»-ը «Kyiv»-ի փոխելէ ետք, սակայն 2022-ին Ռուսաստանի Ուքրանիա ներխուժումէն ի վեր, աւելի մեծ թիւով լրատուամիջոցներ եւ ուղեցոյցներ սկսած են հրաժարիլ ռուսական տառադարձութիւններէն:

Կը գտնուի Խարկով, Լոպան եւ Ուդա գետերու միախառնման տեղը։ ԽՍՀՄ-ի տարիներուն արտադրական, մշակութային եւ գիտական խոշոր կեդրոններէն մէկը եղած է, ինքնաշարժային երրորդ հանգոյցը (Մոսկուայէն եւ Լենինկրատէն յետոյ)։ 1,449,000 բնակիչ (2012): Հիմնադրած են ուքրանացի կազակները մօտաւորապէս 1655-1656 թուականներուն: Անունը ստացած է Խարքով գետէն: 19-րդ դարու 70-ական թուականներուն Խարքովը նարոտնիկական շարժման կեդրոններէն մէկն էր. 90-ական թուականներու սկիզբին հոս ստեղծուեցան մարքսիստական առաջին խմբակները, 1898-ին՝ ՌՍԴԲԿ (Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատական բանուորական կուսակցութեան) կոմիտէն, իսկ 1917 թուականի Մարտ 2-ին (15)՝ Բանուորներու եւ զինուորներու պատգամաւորներու Խորհուրդը (Սովետ): Խորհրդային իշխանութիւնը հաստատուեցաւ 1917-ի Նոյեմբեր 10-ին (23): 1941 թուականի Հոկտեմբեր 24-ին Խարքովը գրաւուեցաւ գերմանա-ֆաշիստական զօրքերուն կողմէ, իսկ 1943 թուականի Օգոստոս 23-ին ազատագրուեցաւ: 1970-ին Խարքովը պարգեւատրուեցաւ Լենինի շքանշանով:

ՏարիԲնակչութիւն
1787 11 000 մարդ
1856 35 600 մարդ
1897 173 989 մարդ [4]
1917 300 000 մարդ [5]
ՏարիԲնակչութիւն
1939 832 913 մարդ [6]
1946 672 000 մարդ
1959 934 136 մարդ [7]
1970 1 222 852 մարդ
ՏարիԲնակչութիւն
1979 1 443 754 մարդ
1989 1 609 959 մարդ
2016 1 439 733 մարդ
2019 1 446 107 մարդ [8]
ՏարիԲնակչութիւն
2021 1 433 886 մարդ [9]
2022 1 421 125 մարդ [2]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.pravda.com.ua/news/2021/11/11/7313698/
  2. 1 2 State Statistics Service of Ukraine Чисельність наявного населення України на 1 січня 2022 рокуՔիեւ: State Statistics Service of Ukraine.
  3. (անգլերեն) Kharkiv, 2026-01-12, https://en.wikipedia.org/w/index.php?title=Kharkiv&oldid=1332594467, վերցված է 2026-01-15
  4. Тройницкий Н. А. Первая всеобщая перепись населения Российской империи 1897 г. XLVI. Харьковская губерния.СПб.: 1904. — Т. 46. — С. V.
  5. Харьковский календарь на 1917 г.
  6. State archives of Kharkov Oblast. Ф. Р-2982, оп. 2, file 16, pp 53–54
  7. http://dalizovut.narod.ru/ulizy/ulizy.htm
  8. http://kh.ukrstat.gov.ua/index.php/pres-vypusky/1838-pres-vipuski-za-2017-rik-lyutij
  9. http://database.ukrcensus.gov.ua/PXWEB2007/ukr/publ_new1/2021/zb_chuselnist%202021.pdf