Լուիս Էնրիքէ

Jump to navigation Jump to search
Լուիս էնրիքէ
2015 UEFA Super Cup 66.jpg
Լուիս Էնրիքէ Մարթինէզ Կարսիա
Նաեւ հայտնի է որպես Lucho
Ծնած է 8 Մայիսի 1970
Ծննդավայր Խիխոն, Կաղապար:Դրոշավորում/Իսպանիա Սպանիա
Քաղաքացիութիւն Flag of Spain.svg Սպանիա
Կարողութիւն Ֆութպոլիստ Պարսելոնայի մէջ
Մասնագիտութիւն ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Աշխատավայր կիսապաշտպան, յարձակող եւ ներկայիս գլխաւոր մարզիչ
Կայքէջ luisenrique21.com

Լուիս Էնրիքէ Մարթինէզ Կարսիա (իսպ.՝ Luis Enrique Martínez García, ծնած է 8 Մայիս 1970 Խիխոն), աւելի յայտնի է Լուիս Էնրիքէ անունով, նախկին սպանացի ֆութպոլիստ, 2011-2012 մրցաշրջաններուն մարզած է իտալական Ռոման։ Պարսելոնայի գլխաւոր մարզիչ։ Մարզչական գործի ասպարէզը սկսած է 2008 թուականին Պարսելոնա Բ․-էն այնուհետեւ Ռոմա, Սելթա Վիկօ եւ Պարսելոնա։

Գործի Ասպարէզը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակումբային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լուիս Էրիքէի ակումբային գործի ասպարէզը սկսած է Խիխոնեան «Մարզական» ակումբին մէջ, որմէ ետք ան հանդէս կու գայ երկու աշխարհահռչակ Սպանական ակումբներու մէջ՝ «Ռէալ Մատրիտ» (1991—1996) եւ այդ ակումբի գլխաւոր մրցակից քաթալոնական «Պարսելոնա»-յը մէջ, ուր եկած է ազատ փոխանակումի միջոցով։

Կապտանռնագոյնի երկրպագունները շատ զգոյշ կը խօսէին նոր փոխանցումին մասին, սակայն արդեն Լուիս Էնրիքէն հասցուցած էր նուաճել անոնց սրտերը եւ ակումին մէջ մնաց եւս 8 տարի (1996—2004), նոյնիսկ դարձաւ խումբին ապագը։ 2004 թուական օգոստոս 10-ին, 34 տարեկան հասակին, ապ յայտարարեց իր գործի ասպարէզի աւարտին մասին, զգալով, որ այլեւս չի կրնար խաղալ այսպիսի բարձր մակարդակի ակումբի մէջ եւ աւագի կոչումը յանձնեց Քարլես Փույոլին:

Խաղացած է աջէն յարձակողական կիսապաշտպանի դիրքին, սակայն ան եղած է համաշխարհային խաղացող, այսինքն կրնայ խաղալ ցանկացած դիրքին, բացի կեդրոնական պաշտպան եւ դարպասապահ։

Լուիս Էնրիքրն իր հրաշալի գործի ասպարէզի ընթացքին խաղացած է 400 խաղ եւ հարուածած է 102 կոլ։

Լուիս Էնրիքէն ֆութպոլային գործի ասպարէզը աւարտելէն ետք որոշ ժամանակ ապրած է Աւստրալիոյ մէջ, զբաղուած է արշաւով։ Ան նաեւ մասնակցած է շարք մը փառատօնններու՝ Նիւ Եորքի մէջ (2005), Ամսդերտամի մէջ (2006), Ֆլորենցիոյ մէջ (2007) եւ Մարոքի մէջ մասնակցած աւազային մարատոնին։

Հաւաքականին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սպանիոյ ազգային հաւաքականին մէջ Լուիս Էնրիքէն մասնակցած է երեք աշխարհի առաջնութիւններուն (1994, 1998 и 2002) եւ 1996 թուականի Եւրոպայի առաջնութեան։ 62 ազգային խումբերու խաղերուն ան հարուածած է 12 կոլ։ Ան նաեւ եղած է օլիմբիական խուբմի կազմին մէջ, եւ մէկ անգամ Պարսելոնայի կազմին մէջ խաղալով դարձած է 1992 թուականի ամառնային ողիմպիական խաղերու յաղթող։

1994 թուականին աշխարհի առաջնութեան քառորդ եզրափակչի ժամանակ, երբ ան կը խաղար Իտալիոյ դէմ, Մաուրո Տասոթին արմունկով կը հարուածէ անոր դէմքին։ Էնրիքէն տեղեկութիւններու համաձայն կորսնցուցած է աւելի քան կէս լիթր արիւն։ Տասոթին այդ խաղի ժամանակ ոչ մէկ տեսակի նկատողութիւն չէ ստացած, սակայն հետագային անոր կը պատճեն զրկելով խաղալ վեց խաղ։

Մարզչական[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2008 թուականի Յունիսին կը վերադառնայ «Պարսելոնա» արդեն, որպէս մարզիչ, սակայն կը մարզէ ակումբի երկրորդ կազմը։ 2011 թուականի ամռան ԶԼՄ-ները կը սկսին աշխուժորէն Լուիսին կապել իտալական «Ռոմա»-ի եւ Սպանական «Աթլեթիքօ Մատրիտ»-ի հետ։

2011 թուականին յունիս 8-ին Լուիս Էնրիքէն պաշտօնապէս կը դառնայ «Ռոմա»-ի գլխաւոր մարզիչը։ Պայմանագիրը կը կնքուի 2 տարուանժամկէտով[1][2]: Արդիւնքին մէջ 2011-12 թուականներու մրցաշարերուն «Ռոմա»ն կը գրաւէ ընդամրնը 7-րդ տեղը, եւ Լուիս Էնրիքէն կը հեռանայ իր պաշտօնէն[3]: 2013 թուականի յունիս 8-ին կը դառնայ Սպանական «Սելթա»-ի գլխաւոր մարզիչ, ստորագրելով 2 տարուան պայմանագիր[4][5]: Մրցաշարի վերջնական արդիւնքով «Սելթա»ն կը գրաւէ «Փրեմիեր լիկ»-ի 9-րդ հորիզոնականը, իսկ Լուիս Էնրիքէն կը յայտարարէ, որ ան կը ձգէ ակումբը[6]:

2014 թուական մայիս 19-ին Լուիս Էնրիքէն կը դառնայ Սպանական «Պարսելոնա»յի գլխաւոր մարզիչը[7]: Պայմանագիրը կը կնքուի 3 տարուան ժամկէտով, Էնրիքէն իր աշխատանքը խումբին մէջ կը սկսի Յունիս 7-էն: Առաջին իսկ մրցաշարը կը դառնայ աւելի քան յաջողութիւն. Խումբը յաղթեց երեք անգամով, հերթական անգամ յաղթելով Լա Լիկան եւ Սպանիոյ գաւաթը, ինչպէս նաեւ Յաղթականներու Լիկան:

Մարզչական վիճակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի աւարտ Արդիւնքներ
Խ Հ Ո Պ Պ %
Ռոմա Կաղապար:Դրոշավորում/Իտալիա 2011 թուական յունիս 8 2012 թուական մայիս 10 40 17 8 15 42.50
Սելթա Կաղապար:Դրոշավորում/Իսպանիա 2013 թուական յունիս 8 2014 թուական մայիս 16 40 15 7 18 37.50
Պարսելոնա Կաղապար:Դրոշավորում/Իսպանիա 2014 թուական մայիս 19 ներկայ ժամանակ 99 79 11 9 79.79
Ընդհանուր 179 111 26 42 62.01

2016 թուական փետրուար 3-ի տուեալներով

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պարգեւներ խաղացողի կարգավիճակին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Դրոշավորում/Իսպանիա Ռէալ Մատրիտ
  • Լա Լիկա։ 1994/95
  • Յաղթող «Սուփըր բաժակ»: 1992/93
  • Յաղթող Սպանիոյ «Սուփըր բաժակ»: 1993
  • Արդիւնք։ 3 տիտղոս
Կաղապար:Դրոշավորում/Իսպանիա Պարսելոնա
  • Սպանիոյ յաղթական (2): 1997/98, 1998/99
  • Յաղթող «Սուփըր բաժակ» (2): 1996/97, 1997/98
  • Յաղթող Սպանիոյ «Սուփըր բաժակ»: 1996
  • Յաղթող ԻՒԵՖԱ-ի Յաղթողներու բաժակ։ 1996/97
  • Յաղթող ԻՒԵՖԱ «Սուփըր բաժակ»: 1997
  • Արդիւնք։ 7 տիտղոս
Կաղապար:Դրոշավորում/Իսպանիա Սպանիոյ հաւաքական
  • Ողիմպիական յաղթական։ 1992
  • Արդիւնք։ 1 տիտղաս
Անձնական
  • Սպանիոյ լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստ «Don Balon»-ի կարծիքով։ 1990/91
  • Սպանիոյ լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստ «El Pais»-ի կարծիքով։ 1990/91
  • Սպանիոյ լաւագոյն ֆութպոլիստ «El Pais» թերթի կարծիքով։ 1997/98
  • ՖԻՖԱ 100-ի անդամ

Պարգեւներ մարզչի կարգավիճակի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Դրոշավորում/Իսպանիա Պարսելոնա
  • Սպանիոյ յաղթական: 2014/15
  • Յաղթող «Սուփըր բաժակ»: 2014/15
  • Յաղթող ԻՒԵՖԱ յաղթականներու Լիկա։ 2014/15
  • Յաղթող ԻՒԵՖԱ «Սուփըր բաժակ»: 2015
  • Յաղթող Աշխարհի ակումբային առաջնութիւն։ 2015
  • Արդիւնք։ 5 տիտղոս
Անձնական
  • ՖԻՖԱ-ի տարուան մարզիչ։ 2015

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Ufficiale: Luis Enrique è il nuovo tecnico della Roma» (իտալերեն)։ Corriere dello Sport։ 8.06.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-19-ին։ Վերցված է 8 June 2011 
  2. «Roma, ufficializzato l'ingaggio di Luis Enrique» (իտալերեն)։ Corriere dello Sport։ 20.06.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-18-ին։ Վերցված է 20 June 2011 
  3. «L'addio di Luis Enrique: "Lascio la Roma"» (la Repubblica)։ it։ 10.05.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-28-ին։ Վերցված է 5 Juny 2012 
  4. «Luis Enrique, nuevo entrenador del RC Celta» (իսպաներեն)։ Sitio oficial del Real Club Celta de Vigo։ 2013-06-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-27 
  5. «Главным тренером "Сельты" назначен Луис Энрике»։ Чемпионат.com։ 2013-06-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-01-ին։ Վերցված է 2013-06-27 
  6. Луис Энрике объявил об уходе из «Сельты»
  7. Луис Энрике назначен главным тренером футбольного клуба «Барселона»

Կաղապար:Ռոմայի մարզիչներ Կաղապար:ՖԻՖԱ 100

մշակոյթ