Իտալիոյ Դրօշ
Իտալիոյ Դրօշ | |
---|---|
| |
Տեսակ | ազգային դրօշ |
Իրաւասութեան տարածք | Իտալիա |
Նշան | 🇮🇹 |
Յարաբերութիւն | 3:2 |
Ընդունուած է | 18 Յունիս 1946 |
Գոյներ | կանաչ, ճերմակ եւ կարմիր |
Պատկերուած է | դաշտ |
Իտալիոյ դրօշը իրենից կը ներկայացնէ կանաչ, սպիտակ եւ կարմիր գոյներով (ձախէն աջ), հաւասարաչափ ուղղահայաց շերտեր ունեցող ուղղանկիւն պաստառ։ Լայնքի եւ երկայնքի յարաբերութիւնը հաւասար է 2։3։ Որոշ աղբիւրներու համաձայն, դրօշի սպիտակն ու կանաչը Միլանի ոստիկանութեան համազգեստի գոյներն են, որմէ ետք աւելցուեցաւ կարմիր գոյնը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իտալիոյ դրօշը նախագծել ած է Նափոլէոնը, որ նման էր Ֆրանսայի յեղափոխութեան դրօշին։ Հիմքը ինկած են Միլանի գերբի գոյները՝ սպիտակ եւ կարմիր, ինչպէս նաեւ կանաչ՝ տեղական ոստիկանութեան համազգեստի գոյնը։ Իբրեւ Ցիսպադանական հանրապետութեան դրօշ հաստատուած է 9 Դեկտեմբեր 1797-ին։ Յետագային նոյն գոյները օգտագործուած են նաեւ Իտալիոյ նափոլէոնեան թագաւորութեան դրօշումին մէջ։ Սակայն դրօշները երկու պարագային ալ կը տարբերուէին Ֆրանսայի դրօշէն։ Առաջին դէպքին անոնք հորիզոնական շերտեր էին, իսկ երկրորդը՝ կարմիր պաստառ էր սպիտակ շեղանկիւնով՝ վրան կանաչ ուղղանկիւն (ուղղանկեան վրայ ոսկեգոյն նափոլէոնեան արծիւ)։
1830-էն ետք դրօշը ֆրանսական «եռագոյնի» նման է, բայց կանաչ շերտը փոխարինուեցաւ յեղափոխական շարժման կապոյտով, որոնք կը պայքարէին յանուն միասնական Իտալիոյ ազատութեան։ Այս դրօշով ալ տեղի ունեցաւ Իտալիոյ միաւորումը Սարտինական թագաւորութեան միապետի գլխաւորութեամբ․ թագաւորը հաստատեց այն իբրեւ պետական դրօշ 1848-ին։ Սպիտակ շերտագիծի վրայ զետեղուեցաւ Սավոյական դինաստիայի գերբը։ Միաւորուած Իտալական թագաւորութեան մէջ (1861—1946) կ՚օգտագործուէր Սարդինեան թագաւորութեան 1848-ի նախկին դրօշը։ 1946-ին դրօշէն հեռացուեցաւՍավայական գերբը։
2 Յուլիս 2005-ին Իտալիոյ խորհրդարանը օրէնք ընդունեցաւ՝ համաձայն որու Իտալիոյ մէջ ազգային դրօշի անարգման համար կը տուգանուեէին 1000-էն մինչեւ 1500 եւրոյով։
Չափ եւ գոյներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003-ին կառավարութիւնը որոշեց իտալական դրօշի ճշգրիտ գոյները, սակայն ընտրուած երանգները բուռն քննարկումներ արժանացան եւ յետագային փոխուեցան։ Վերջնական տեսքը հաստատուեցաւ 2006-ին[1]։
Գունային պատկեր | Կանաչ | Սպիտակ | Կարմիր |
---|---|---|---|
Pantone | Fern Green | Bright White | Flame Scarlet |
CMYK | 100-0-100-45 | 0-0-0-0 | 0-100-100-0 |
RGB | 0-146-70 | 241-242-241 | 206-43-55 |
HTML | #009246 | #F1F2F1 | #CE2B37 |
Դրօշի կողմերիու յհարաբերութիւնը 2։3 է, շերտերը հաւասար լայնութեան են։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «La Bandiera degli italiani dal sito del Quirinale»։ արտագրուած է՝ 23 giugno 2010
- «Lo stendardo presidenziale dal sito del Quirinale»։ արտագրուած է՝ 23 giugno 2010
- «La Bandiera dal sito del Governo Italiano - Dipartimento per il Cerimoniale dello Stato»։ արտագրուած է՝ 23 giugno 2010
- Museo del Tricolore Archived 2010-06-09 at the Wayback Machine.
- Storia minima della bandiera italiana dal sito del C.I.S.V. - Centro italiano studi vessillologici
- Bandiera di bompresso del Regno d'Italia, 1879-1946 dal sito del C.I.S.V. - Centro italiano studi vessillologici
- Italia dal sito Bandiere Passato e Presente di Roberto Breschi
- Cronologia degli avvenimenti che furono alle origini del tricolore della bandiera nazionale italiana
- Trascrizione del verbale sulla nascita della bandiera italiana - settembre 1794
- Il significato dei tre colori della nostra Bandiera Nazionale
- Costituzione della Repubblica di Bologna (Approvata il 4 dicembre 1796) + Lo stemma del Comune di Bologna