Իվանեան
Գիւղ | |
---|---|
Իվանեան | |
ազրպ.՝ Xocalı | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Ասկերանի |
Էլչին Յուսուբով? | |
ԲԾՄ | 582 մեթր |
Պաշտօնական լեզու | ազրպէյճաներէն |
Բնակչութիւն | 1397[1] մարդ (2015) |
Ազգային կազմ | հայեր |
Կրօնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Շրջագայութեան պետ-համարագիր | 26 |
Իվանեան, համայնք, Արցախի Ասկերանի շրջանին մէջ, տեղաբաշխուած է հանրապետութեան կեդրոնական հատուածին մէջ։ Ասկերան շրջակեդրոնէն կը գտնուի 6 քմ անդին, իսկ Ստեփանակերտէն` 10 քմ հեռաւորութեան վրայ։ Համայնքին մէջ կը գործեն գիւղապետարան, մշակոյթի տուն, առողջապահական կեդրոն, աշակերտները կը սորվին միջնակարգ դպրոցի մէջ` 198 աշակերտներ: Հեռուստատեսութիւնը եւ ռատիօն համայնքին մէջ հասանելի են: Կը գործէ 2.5 G բջիջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկայ է: Համացանց ծառայութիւնը հասանելի է` ապահովուած WI-FI համացանց կապով:
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը անուանուած է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախեան ազատամարտի հերոս Քրիստափոր Իվանեանի անունով։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համայնքը հարթավայրային է, ունի 1077 8 հա տարածք, որմէ 75. 16 հա գիւղատնտեսական նշանակութիւն ունի:
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իվանեան համայնքի բնակչութեան թուաքանակը 1397 մարդ կը կազմէ, կայ 346 տնտեսութիւն[2]: Իվանեան համայնքի հիւսիս-արեւելքէն կը հոսի Կարկառ գետը: Ջրամատակարարումը պետութեան կողմէ կ՛իրականացուի` կեդրոնացուած ինքնահոս եղանակով, համակարգը կը սնուի 1 ակունքով: Համայնքի տարածքին առկայ են 4 աղբիւրներ` Զինուորի, Հոյսի, Շինամեջի եւ Յիշատակի: Ոռոգման ջուրի համար գործած են, այօր չգործող, պարտէզեան երկու ջրհորներ: Համայնքը ապահովուած է ելեկդրային ուժով, առկայ է նաեւ գազամատակարարման համակարգ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ինչպէս կը վկայեն, XX դարավերջին եւ 1950-ական թուականներուն Կատարուած հնագիտական ուսումնասիրութիւնները (Ռեոսլեր, Կուչնարյովա եւ ուրիշներ) այդտեղ նախկին ժամանակներուն նշանաւոր բնակավայր մը եղած է, որուն պատմութիւնը կը սկսի մ.թ.ա 2-րդէն 1-ին հազարամեակիէն: Խոջալուի կուրգանը կառուցուած է ողորկ գետաքարերէ, որուն մէջ քարարկղ (սարկոֆակ) էր։ Եղած են պրոնզէ իրեր, թռչուն, մուրճ, մատանի, որուն վրայ թռչնի գլուխ, հագուստներու ու ամաններու զարդարանք, գոտիի թիթեղներու մնացորդներ` նուրբ խորագրութիւններով, ոսկէ զարդարուն կտորներու մնացորդներ, մարգարիտ, որուն վրայ նշաններ (ըստ էութեան արձանագրութիւն, որ Ռեոսլերի կարծիքով մովաբերէն կամ նաբաթերէն է): Գտնուած են նաեւ օբսիդիսնէ եւ եղջիւրաքարէ պատրաստուած նետերու ծայրեր, գարնելօէ եւ այլ քարերէ բազմաթիւ մարգարիտներ, ուլունքներ, կենդանիի ոսկորներ, կենդանական կմախք, որուն վրայ իբրեւ զարդարանք` պրոնզէ թիթեղ: Ըստ Ռեոսլերի` տեղի բնակիչները կենդանիներուն կը պաշտէին, ինչպէս եգիպտացիները իրենց Ապիսին: Ռեոսլերի կարծիքով` այդտեղ` Կուր-Արաքս գետերու միջնամասին, հին ժամանակներուն մշակութային մեծ տերութիւն մը եղած է:[3] Ռեոսլի պեղած հնագիտական նիւթերու մէկ մասը ժամանակին տեղ գտած է Թիֆլիսի Կովկասեան թանգարանին մէջ:[4] Ներկայիս բնակավայրը կազմուած է երկու թաղամասերէ, որոնք առանձին գիւղեր էին: 1897-ին Համառուսաստանեան առաջին ընդհանուր մարդահամարի տուեալներով կը հաստատուի այդ իրողութիւնը: Ս. Սարգսեանի կարծիքով` Խոջալուն հնագոյն Կասակ-Կասալայի ձեւախեղումն է Կասալ-Խասալ-Խաչալ-Խաջալ-Խոջալ անցումներով եւ կը վերաբերի ներկայիս Պատար գետակին, որ Կուսանաց լեռներէն սկզբնաւորուելով, կը հասնի բնակավայրը եւ կը թափի Կարկառ գետ:
Փոխադրամիջոցը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համայքային ենթակայութեան ճամբաները ասֆալթապատ են, խճէ եւ կոպճէ, ճմշակուած կապակցող նիւթերէ: Փոխադրամիջոցային կապը կարգաւորուած է: Ուղեւորափոխադրումները կ՛իրականացուին Ասկերան-Ստեփանակերտ-Ասկերան թիւ 101 եւ Նորագիւղ-Ստեփանակերտ-Նորագիւղ թիւ 118 միջշրջանային կանոնաւոր հանրակառքի երթուղիներով:
Գիւղին մօտ կը գտնուի Ստեփանակերտի օդակայանը:
Պատմամշակութային Յուշարձաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կան պատմամշակութային յուշարձաններ` դամբարանադաշտ (մ.թ.ա 2-1-ին հազ) սելճուքեան դամբարան (14-րդ դար), հաշուառուած է 7 յուշարձան:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Իվանեան գիւղի մուտքը
-
Ստեփանակերտի օդակայան
-
Իվանեան գիւղի միջնակարգ դպրոցը
-
Խաղահրապարակ, Իվանեանի մէջ
-
Հերոս Օնիկ Կարօ Գրիգորեանին նուիրուած յուշարձան
-
Ստեփանակերտի օդակայան, Իվանեան
-
Ծխախոտի հումք, Իվանեան
-
Գիւղի տեսարաններէն, Իվանեան
-
Ծխախոտի գործարան, Իվանեան
-
Կառուցուող շէնք, Իվանեան
-
Իվանեանի մանկապարտէզ
-
Մանկապարտէզ, Իվանեան
-
Յուշարձան, Իվանեան
-
Տեսարան, Իվանեան
-
Գինիի գործարան, Իվանեան
-
Գինիի գործարանը ներսէն, Իվանեան
-
Իվանեանի համայնապատկերը
-
Աղբիւր, Իվանեան
-
Համայնապատկեր, Իվանեան
-
Մզկիթ, Իվանեան
-
Իվանեանի համայնապատկեր
-
Գործարան, Իվանեան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլերէն)
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ http://stat-nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-29-ին
- ↑ Ազգագրական հանդես։ Շուշի։ 1895։ էջեր 37–39
- ↑ Museum Caukasicum, V,։ Tiflis։ 1902։ էջեր 113–114
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հ. Ղահրամանեան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան վարչատարածքային միաւորներու սոցիալ- տնտեսական բնութագիրներու Երեւան Ճարտարագէտ
|