Ժանաօզեն
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ժանաօզեն | |||
| ղազ.՝ Жаңаөзен | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Ենթարկում | Մարզային ենթարկման քաղաք | ||
| Մարզ | Մանգիստաուի | ||
| Աքիմ | Ելուբայ Աբիլով? | ||
| Հիմնադրուած է՝ | 1964 | ||
| Տուեալ կարգավիճակում | 1968 | ||
| Տարածութիւն | 51,5 հեկտար | ||
| ԲԾՄ | 171 մեթր | ||
| Բնակչութիւն | 113 377 մարդ (2016)[1] | ||
| Ժամային գօտի | UTC+5? | ||
| Փոստային ցուցանիշ | 130200 | ||
Ժանաօզեն (ղազ.՝ Жаңаөзен /ʐɑˌŋɑʷøˈzʲen/, նախկինին՝ Նովի Ուզեն), մարզային ենթարկման քաղաք Ղազախիստանի Մանգիստաուի մարզին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացած է 1968 թուականին։ Կը գտնուի Մանկըշլաքի սարահարթին վրայ։ Քաղաքը ունի օդակայան։ 1968-էն մինչեւ 1992 քաղաքը կոչուած է Նովի Ուզէն, իսկ 1992 թուականէն սկսեալ՝ անմիջապէս Ղազախստանի մէջ քաղաքը կ'անուանեն Ժանաօզեն։ Ասկէ մեկնելով՝ զանազան օտարալեզու քարտէսներու վրայ նոյնպէս անուանումը փոխուած է, հակառակ անոր որ պաշտօնական անուանափոխութիւն տեղի չէ ունեցած։
1989 թուականին, ազգամիջեան հողի վրայ, քաղաքին մէջ խոշոր անկարգութիւններ տեղի ունեցած են։
2011 թուականի անկարգութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2011 թուականի դեկտեմբեր 16-ին, Ժանաօզեն քաղաքին մէջ բախումներ արձանագրուած են «Օզէնմունայկազ»-ի աշխատակիցներուն եւ ոստիկանութեան միջեւ։ Գլխաւոր դատախազին համաձայն՝ խուլիկաններու խումբ մը յարձակած է խաղաղ բնակիչներուն վրայ, որոնք հաւաքուած էին կեդրոնական հրապարակը՝ տօնելու Ղազախստանի անկախութեան 20-ամեակը։ Միւս կողմէ՝ գործադուլաւորները կը պնդեն, որ ոստիկանութիւնն էր, որ առաջինը բռնութիւն կիրառեց։
Բնակչութիւն[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2004 թուականի Յունուար 1-ի դրութեամբ, քաղաքին մէջ կը բնակէր 60,2 հազար մարդ, կամ նահանգի (մարզի) բնակչութեան 17%-ը։ Աքթաուէն մինչեւ Ժանաօզեն հեռաւորութիւնը 150 քմ է։ Բուն քաղաքէն բացի, Ժանաօզենի քաղաքային վարչութեան տակ կը գտնուին նաեւ Թենկէ աւանը (11,5 հազար բնակիչ) եւ Քըզըլսայ գիւղը (3,5 հազար բնակիչ)։ Ինչպէս նահանգին, այնպէս ալ քաղաքին մէջ բնակչութեան հիմնական մասը կը կազմեն ղազախները, ռուսերը, ուքրանացիները եւ քարաքալփաքները։
Ժանաօզենը Ղազախստանի բնակչութեան դինամիկ աճի տեսանկիւնէն կը գրաւէ ամէնանշանակալի տեղերէն մէկը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://stat.gov.kz/getImg?id=ESTAT111164
- ↑ (հայերեն) Ժանաօզեն, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%A1%D5%B6%D5%A1%D6%85%D5%A6%D5%A5%D5%B6&oldid=10523870, վերցված է 2026-01-22
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
- 1 2 Перепись населения Казахстана 1999 года
- ↑ http://stat.gov.kz/api/getFile/?docId=ESTAT305821
| ||||||