Էւորա

Էւորա, (փորթ.՝ Évora) քաղաք Փորթուկալի արեւելեան հատուածին մէջ։ Կը գտնուի Լիզպոնէն 120 քմ հեռաւորութեան վրայ։ Նոյնանուն շրջանի վարչական կենդրոնն է։
Բնակչութիւնը՝ 56 596 մարդ (2011)[1]։ Մակերեսը կը կազմէ 1307,04 քմ²։
Էւորան ներառուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի «Համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ»՝ շնորհիւ իր լաւ պահպանուած պատմական կեդրոնին, որ յայտնի է տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնող բազմաթիւ ուշագրաւ յուշարձաններով՝ ներառեալ հին հռոմէական տաճարը։
Expresso լրագրի իրականացուցած ուսումնասիրութեան արդիւնքներուն համաձայն՝ Էւորան Փորթուկալի մէջ երկրորդ տեղը կը գրաւէ ապրելու լաւագոյն պայմաններ ապահովող բնակավայրերու ցանկին մէջ[2], իսկ ըստ Մինյուի համալսարանի 2006 թուականին կատարած հետազօտութեան եզրայանգման՝ երկրի 18 շրջկեդրոններուն մէջ առաջինն է տնտեսական մրցունակութեան տեսակէտէն[3]։[4]
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էւորային բնորոշ է միջերկրածովեան կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa)՝ տաք ու չոր ամառներով եւ մեղմ, խոնաւ ձմեռներով (ձիւն շատ հազուադէպ կը տեղայ)։ Յաճախակի են երաշտները, կը նկատուին անապատացման նշաններ[5][6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://censos.ine.pt/ Censos 2011 - Instituto Nacional de Estatistica
- ↑ Classificação Expresso das melhores cidades portuguesas para viver em 2007 Archived 2008-10-25 at the Portuguese Web Archive, Expresso
- ↑ «Edição Impressa»։ Jornal.publico.clix.pt։ արտագրուած է՝ 2009 թ․ մայիսի 6 [յղումը չկայ]
- ↑ (հայերեն) Էվորա, 2024-07-30, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1, վերցված է 2025-05-14
- ↑ «Evora, Portugal Climate Summary»։ Weatherbase։ արտագրուած է՝ 2015 թ․ մարտի 7
- ↑ Potes Miguel Joaquim Fernandes (2008)։ «Climatologia e qualidade da água na Bacia Hidrográfica do Guadiana»։ dspace.uevora.pt։ արտագրուած է՝ 2019 թ․ ապրիլի 19