Էտուին Վարկաս
| Էտուին Վարկաս | |
|---|---|
| Ծնած է | 4 Յունուար 1949 (76 տարեկան) |
| Ծննդավայր | Պրուքլին, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
| Վարած պաշտօններ | Կոնեկտիկուտի Ներկայացուցիչների պալատի անդամ? |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
Էտուին Վարկաս (անգլ.՝ Edwin Vargas Jr., 4 Յունուար 1949, Պրուքլին, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) Ամերիկացի քաղաքական գործիչ մըն է, որ Քընէթիքըթի Երեսփոխանական Նիստի մէջ ներկայացուցիչ մըն է, 6րդ թաղամասի, 2013 թուականէն ի վեր:[1][2] Վարկասը անդամ է Ամերիկայի Ժողովրդավարական Ընկերվարներու կուսակցութեան:[3] Նախքան իր նահանգային երեսփոխանական ընտրութիւնները, ան քանի մը փորձով տեղական գրասենեակներու հասնելու նպատակով, 1977 թուականէն սկսեալ, եւ իր հիմնական նպատակներէն մէկը եղած է Սպանական համայնքներուն իրաւունքները ներկայացնել քաղաքական բեմի վրայ:[4]
Վարկասը իր ասպարէզի ընթացքին զբաղեցուցած է զանազան ղեկավար պաշտօններ։ Ան ղեկավարած է Հարթֆորտի Ուսուցիչներու Ֆետերասիոնը (Hartford Federation of Teachers), Հարթֆորտի Դեմոկրատական Կուսակցութիւնը, մարզային AFL-CIO-ն եւ բազմաթիւ նահանգային ու ազգային պաշտօններ։
2023-ին Քոնեքթիքաթի Ներկայացուցիչներու Տունէն Փոխ-Խօսնակի պաշտօնէն թոշակի անցնելէ ետք, ան ընդունեց Կառավարիչ Օ'Նիլի Նուիրաբերուած Աթոռը (Gov. O’Neill Endowed Chairmanship) եւ դասախօսական պաշտօն մը՝ Կեդրոնական Քոննեքթիքաթի Համալսարանի (Central Connecticut University) Քաղաքական Գիտութիւններու Բաժինին մէջ[5]։
Ան կը շարունակէ ծառայել այնտեղ՝ որպէս Պատուոյ Փրոֆեսոր (Emeritus)։
Ընտանիք[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վարկասը եւ իր կինը՝ Սիլվիան (որ թոշակի անցած Հարթֆորտի մանկավարժ է), կը շարունակեն բնակիլ քաղաքին մէջ։ Անոնք ունին երկու չափահաս որդի՝ Էտուին III-ը եւ Դանիէլը, վեց թոռ եւ չորս ծոռ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Cool Justice: Courageous legislator on CT Family Court: ‘It sure ain’t America’»։ The Register Citizen։ 2014-03-31։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-12-20-ին։ արտագրուած է՝ 2019-12-20
- ↑ «Courant Endorsements: Vargas In 6th House District, McGrory In The 7th»։ The Hartford Courant։ 2016-10-31։ արտագրուած է՝ 2019-12-20
- ↑ «DSA Elected Officials Support Teacher Power and Working People Everywhere»։ Democratic Socialists of America։ March 6, 2019։ արտագրուած է՝ December 17, 2020
- ↑ Condon Tom (September 8, 1991)։ «Edwin Vargas: Power Broker or Polemicist?»։ The Hartford Courant։ արտագրուած է՝ December 17, 2020
- ↑ (անգլերեն) Edwin Vargas, 2025-06-23, https://en.wikipedia.org/w/index.php?title=Edwin_Vargas&oldid=1297063052, վերցված է 2025-11-28
- ↑ (անգլերեն) Edwin Vargas, 2025-06-23, https://en.wikipedia.org/w/index.php?title=Edwin_Vargas&oldid=1297063052, վերցված է 2025-11-28