Էվըն Փիթըրզ

Jump to navigation Jump to search
Էվըն Փիթըրզ
Evan Peters 2013.jpg
Էվըն Փիթըրզ՝ 2013San Diego Comic-Con International
Ծնած է 20 Յունուար, 1987
Ծննդավայր Սբ. Լուի, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մասնագիտութիւն Դերասան

Էվըն Փիթըրզ (անգլերէն՝ Evan Peters, ծնած 20 Յունուար, 1987, Սբ. Լուի, Միսսուրի, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասան մըն է: Ան իր առաջին դերը ստացաւ 2004-ի տրամաթիկ Clipping Adam ֆիլմին մէջ, ինչպէս նաեւ ստանձնեց գլխաւոր դեր մը ABC կայանի երեւակայական Invasion հեռուստաշարին մէջ՝ 2005էն 2006:

2004էն 2010, Փիթըրզ գլխաւոր դերեր ստանձնեց տարբեր տեսակի հեռատեսիլի ծանուցումներու մէջ, ինչպէս՝ Kelloggs, Papa John's Pizza եւ Playstation ընկերութիւններուն համար: Նոյն ժամանակաշրջանին մէջ, ան երկրորդական դերեր ստանձնած էր Disney Channel կայանի Phil of the Future հեռուստաշարին եւ The CW կայանին One Tree Hill հեռուստաշարին մէջ: 2010-ին ան ունէր երկրորդական դեր մը իբրեւ Թոտ Հէյնզ զգայացունց Kick-Ass ֆիլմին մէջ:

Ան ամէնէն շատ ճանչցուած է իր տարբեր դերերով FX կայանի հետեւողական զգայացունց եւ տրամաթիկ American Horror Story հեռուստաշարին մէջ, որուն մէջ գլխաւոր դեր ստանձնած է հեռուստաշարին առաջին թողարկումէն ի վեր, 2011-ին: Ան նաեւ հռչակաւոր է իր Քուիքսիլվըր դերով 2014-ին թողարկուած X-Men: Days of Future Past ֆիլմին մէջ, ինչպէս նաեւ այդ ֆիլմի 2016-ի շարունակութեան՝ X-Men: Apocalypse-ի մէջ:

Վաղ Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փիթըրզ ծնած է Սբ. Լուի, Միսսուրի, ԱՄՆ, զաւակն է Ճուլի եւ Ֆիլ Փիթըրզի, ով[1] փոխ նախագահն է Charles Stewart Mott Foundation[2]: Ան յաճախած է կաթողիկէ դպրոց մը[3]: Ունի մէկ եղբայր՝ Անտրու, եւ մէկ քոյր՝ Միշէլ[1]: 2001-ին Փիթըրզին ընտանիքը կը փոխադրուի Կրանտ Պլանք, Միչիկըն, ԱՄՆ, ուր ան սկսաւ արտադպրոցային դասերու հետեւիլ դերասանական ծիրէն ներս[2]: Ան յաճախած է Grand Blanc Community High School,[2] նախքան փոխադրուիլը Լոս Անճելըս մօրը հետ, երբ 15 տարեկան էր, որպեսզի դերասանական ուսումի հետեւի[1]: Ան յաճախած է Burbank High School[2] ուսումնարանը:

Դերեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆիլմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2002 Clipping Adam Ատամ Շէփըրտ
2004 Sleepover Ռազըլ Սփոնճպոպ Հէյզ
2007 An American Crime Ռիքի Հոպզ
2007 Mama's Boy Քիթ Uncredited
2008 Remarkable Power Ռոս
2008 Gardens of the Night Պրայըն/Ռէյչըլ
2008 Never Back Down Մէքս Քուբըրմէն
2010 Kick-Ass Թոտ Հէնյզ
2011 Never Back Down 2: The Beatdown Մէքս Քուբըրմէն
2011 Queen Ընկերային անձը Կարճ ֆիլմ
2011 The Good Doctor Տոնի Նիքսըն
2014 Adult World Ալէքս
2014 X-Men: Days of Future Past Փիթըր Մաքսիմով/Քուիքսիլվըր
2015 The Lazarus Effect Քլէյ
2015 Safelight Չառլզ
2016 Elvis & Nixon Տուայթ Չաբին
2016 X-Men: Apocalypse Փիթըր Մաքսիմով/Քուիքսիլվըր

Հեռուստաշարներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2004 The Days Քուբըր Տէյ 6 Դրուագներ
2004–05 Phil of the Future Սէթ Ուոսմըր 5 Դրուագներ
2005–06 Invasion Ճէսի Վարըն 21 Դրուագներ
2008 Dirt Քրէյկ Հոբ Դրուագ՝ "God Bless the Child"
2008 Without a Trace Քրէյկ Պասքին Դրուագ՝ "A Bend in the Road"
2008 Monk Էրիք Թավելա Դրուագ՝ "Mr. Monk and the Genius"
2008 House Օլիվըր Դրուագ՝ "Last Resort"
2008–09 One Tree Hill Ճէք Տանիէլզ 6 Դրուագներ
2009 Off the Clock Ճու Դրուագ՝ "Gorgonzola y Pinto"
2009 Ghost Whisperer Տիլըն Դրուագ՝ "Excessive Forces"
2010 Criminal Minds Չառլի Հիլռիճ Դրուագ՝ "Mosley Lane"
2010 The Mentalist Օլիվըր Մքտէնիըլ Դրուագ՝ "18-5-4"
2010 The Office Լուք Քուբըր Դրուագ՝ "Nepotism"
2011 Parenthood Պրէնտըն Դրուագ՝ "New Plan"
2011 In Plain Sight Ճոուի Ռոսթըն/Ճոուի Ուիլսըն Դրուագ՝ "Crazy Like a Witness"
2011 American Horror Story: Murder House Թէյթ Լէնկտըն 12 Դրուագներ
2012–13 American Horror Story: Asylum Քիթ Ուաքըր 13 Դրուագներ
2013–14 American Horror Story: Coven Քայլ Սբէնսըր 11 Դրուագներ
2014–15 American Horror Story: Freak Show Ճիմի Տարլինկ 13 Դրուագներ
2015–16 American Horror Story: Hotel Ճէյմզ Փաթրիք Մարչ 10 Դրուագներ
2015 China, IL Քլինթ Դրուագ՝ "Magical Pet"
2016 American Horror Story: Roanoke Էտուարտ Ֆիլիբ Մոթ 2 Դրուագներ
2016 American Horror Story: Roanoke Ռոռի Մոնահան Դրուագ՝ "Chapter 6"

Ծանուցումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2016 Sky Fibre - X-Men Apocalypse - Television Advertisement Փիթըր Մաքսիմոֆ/Քուիքսիլվըր X-Men: Apocalypse[4][5]

Մրցանակներ եւ Պաշտօնակարգումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Կազմակերպութիւն Բաժամունք Պաշտօնակարգման բաժամունք Արդիւնք
2004 Phoenix Film Festival Best Breakthrough Performance Clipping Adam Կաղապար:Յաղթած
2005 Young Artist Awards Best Performance in a Feature Film – Young Ensemble Cast Sleepover Կաղապար:Պաշտօնակարգուած
2012 Satellite Awards Best Supporting Actor – Series, Miniseries or Television Film American Horror Story: Asylum Կաղապար:Պաշտօնակարգուած
2013 Online Film & Television Association Award Best Supporting Actor in a Motion Picture or Miniseries American Horror Story: Asylum Կաղապար:Պաշտօնակարգուած
2016 Fangoria Chainsaw Awards Best Supporting Actor on Television American Horror Story: Hotel Կաղապար:Պաշտօնակարգուած

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Evan Peters»։ TVGuide.com։ արտագրուած է՝ January 7, 2014 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Rauschert Jeff (March 18, 2008)։ «Young Grand Blanc Township actor Evan Peters finds full-time acting work»։ Flint Journal։ Flint, Michigan։ արխիւացուած բնօրինակէն October 11, 2014-ին։ արտագրուած է՝ July 22, 2013 
  3. «Sean Faris and Evan Peters Interviews - Sleepover»։ About Entertainment 
  4. Sky Fibre and X-Men: Apocalypse TV Ad - Extended Cut
  5. Sky Fibre and X-Men: Apocalypse TV Ad - Behind the Scenes (Visual Effects)