Զիլան Տիգրիս
Արտաքին տեսք
| Զիլան Տիգրիս | |
|---|---|
| Ծնած է | 1972 |
| Ծննդավայր | Տիարպեքիր, Թուրքիա |
| Մահացած է | 6 Փետրուար 2023 |
| Մահուան վայր | Տիարպեքիր, Թուրքիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Տեսակ | contemporary folk music? |
| Մասնագիտութիւն | երգչուհի |
Զիլան Տիգրիս (1972, Տիարպեքիր, Թուրքիա - 6 Փետրուար 2023, Տիարպեքիր, Թուրքիա), հայ երգչուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տիգրանակերտ, ուր ստացած է իր տարրական, միջնակարգ եւ բարձրագոյն կրթութիւնը: Ան հայկական ծագում ունի մօր եւ հօր կողմէն։
Երգչուհին 2015-ի Օգոստոսին մասնակցած էր Հայաստանի Սփիւռքի նախարարութեան կողմէ կազմակերպուած «Արի տուն» ծրագիրին, որու ծիրէն ներս ալ, 85 հայերու հետ միասին, այցելած էր Հայաստան[1]։
Երգչուհիին Մեծ մայրը (մօր մայրը) իր ամբողջ ընտանիքը կորսնցուցած է Հայոց ցեղասպանութեան ժամանակ։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]6 Փետրուար 2023-ին, Թուրքիոյ հարաւ-արեւմտեան շրջաններուն մէջ տեղի ունեցած ուժգին երկրաշարժին հետեւանքով փլատակներուն տակ մնացած են երգչուհի Զիլան Տիգրիսն ու իր ամուսինը[1]։ Իսկ 9 Փետրուար 2023-ին, փլատակներուն տակէն մահացած դուրս բերուած են[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Or Azat (2023-02-08)։ «Կեանքը եւ մահը փլատակներուն մէջ»։ Azat Or։ արտագրուած է՝ 2023-02-10
- ↑ «Հայ երգչուհի Զիլան Տիգրիսին եւ ամուսնուն մահացած են հանել փլատակներից»։ https://arevelk.am/։ արտագրուած է՝ 2023-02-10