Երուանդ Մսրլեան
Երուանդ Մսրլեան | |
---|---|
Ծնած է | 6 Օգոստոս 1886 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 8 Յունուար 1971 (84 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս |
Մասնագիտութիւն | հրատարակիչ, խմբագիր |
Աշխատավայր | Սաւառնակ |
Երուանդ Մսրլեան (6 Օգոստոս 1886, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 8 Յունուար 1971, Գահիրէ, Եգիպտոս), հայ հրատարակիչ, խմբագիր:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս։ Յաճախած է Թրիփոլիի Հայ աւետարանականներու դպրոցը։ 1902 թուականէն աշխատած է Կ. Պոլսոյ, 1904 թուականէն՝ Գահիրէի տարբեր տպարաններու մէջ՝ իբրեւ գրաշար։
1908 թուականին Կ. Պոլսոյ մէջ հիմնած է «Կութենպերկ» տպարանը, հրատարակած է հայերէն օրաթերթեր եւ գեղարուեստական գրականութիւն։
1914 թուականին հաստատուած է Գահիրէ, աշխատած է «Խարաշօ» երգիծաթերթի խմբագրութեան մէջ։
1917 թուականին հիմնած է «Ոսկետառ» տպարանը[1][2], ուր տպագրուած են «Արկոս» հայ հրատարակչական ընկերութեան նախաձեռնութեամբ թարգմանուած (ֆրանսերէնէ) տասնեակ վէպեր, «Գանձարան հայկական երգերու» ժողովածոյներու 6 հատորները եւ այլն (շուրջ 70 անուն գիրք)։
1919-1971 թուականներուն եղած է «Սաւառնակ» երգիծական շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ոսկետառ
- ↑ «Փակւել է «Ոսկետառ»-ը՝ Գահիրէի ամենահին հայկական տպագրատունը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-06-06-ին։ արտագրուած է՝ 2023-07-03
- ↑ Հայ Սփիւռք հանրագիտարան, 1 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատարակչութիւն ՊՈԱԿ, 2003։