Երանուհի (անձնանուն)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Երանուհի (անձնանուն, արեւմտահայերէն)-էն)
| Երանուհի | |
|---|---|
| Տեսակ | Իգական անուն և անձնանուն |
| Սեռ | իգական |
| Նշանակութիւն | երջանիկ |
| Ծագում | |
| Ծագման լեզու | հայերէն |
| Գիր | Հայերէնի Այբուբեն |
| Անուան այլ ձեւեր | |
| Փաղաքշական ձեւեր | Երան, Երանիկ |
| Կապուած յօդուածներ | «Երանուհի» սկսող էջեր |
Երանուհի, հայկական իգական անուն։ Յառաջացած է հայերէն երանի՝ «երջանիկ» բառէն՝ եւ իգական «ուհի» մասնիկի միացումով։ Այս անունին կը համապատասխանէ Երանեակ անձնանունը։ Կը գործածուի XV դարէն։ Փաղաքշական ձեւերն են Երան, Երանիկ։[1]
Գործածութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երանուհի, քոյր Տալիթայի եւ մորաքոյր Վարդան գրակապի, որ Արճէշի մէջ՝ 1450 թուականին, Յովհաննէս քահանային գրել տուաւ Աւետարան մը[2]։
- Երանուհի, յիշատակուած է Թէոտոսիոյ աւերակ եկեղեցւոյ մը խաչքարին վրայ 1472 թուականին[3]։
- Երանուհի, կին Ներսէս քահանայի Բաբերդցոյ, որ 1489 թուականին Մովսէս աբեղային գրել տուաւ Յայսմաւուրք մը[4]։
- Երանուհի անունը յիշատակուած է նաեւ 1548[5], 1560[6] թուականներուն։ Կարճ ձեւն է Երան, որ յիշատակուած է 1633 թուականին[7]։