Երանիկ (անձնանուն)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Երանիկ (անձնանուն, արեւմտահայերէն)-էն)
| Երանիկ | |
|---|---|
| Տեսակ | Իգական անուն և անձնանուն |
| Սեռ | Իգական |
| Նշանակութիւն | Երջանիկ |
| Ծագում | |
| Ծագման լեզու | Հայերէն |
| Գիր | Հայերէնի Այբուբեն |
| Կապուած յօդուածներ | «Երանիկ» սկսող էջեր |
Երանիկ, հայկական իգական անուն։ Առաջացած է հայերէն երանի՝ «երջանիկ» բառէն։ 19-րդ դարուն, Կոստանդնուպոլսոյ մէջ, կը գործածուէր որպէս իգական անուն[1]:
Գործածութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գործածուած է Հեթում Ա. թագաւորի կնոջ՝ Զապէլ թագուհիի անուան փոխարէն՝ արծաթեայ սկիհի մը վրայ․ «Պահեա՛ Տէ՜ր զՀեթում թագաւորն եւ զթագուհի կին նորա Երանիկն»։ Սկիհը գտնուած է Երուսաղէմի մօտ գտնուող Քերեք քաղաքի աւերակներու ՝1878 թուականի, պեղումներու ժամանակ[2]:
- Սղուած Երնիկ ձեւով գործածուած է թուականը անյայտ յիշատակարանի մը մէջ, ուր սեռը յայտնի չէ[3]: